l

lifestyle

ALEX YVN-ի PRE-ամանորյա միջոցառումը և հյուրերը

ALEX YVN-ը Օպենհաուսում հրավիրել էր իր գործընկերներին, հետևորդներին և սպառողներին հատուկ նախատոնական միջոցառման, որին մենք ևս հրավիրված էինք: Միջոցառման թեման էր՝ հայուհիների կյանքում և առհասարակ համաշխարհային նորաձևության ոլորտում զուգագուլպաների էվոլյուցիայի մշակույթը:

  • Հայկ Շաբանյան
  • Կամո Թովմասյան

Թերևս ամենահայտնի հայկական բրենդերից մեկը՝ ALEX ընկերությունը շարունակում է ընդլայնել գործունեությունը ինչպես Հայաստանում, այնպես էլ արտերկրում: Միջոցառման ընթացքում հատուկ շեշտադրմամբ ներկայացվեց ALEX բարձրակարգ զուգագուլպաները, որոնք իրենց որակով չեն զիջում եվրոպական առաջատար ապրանքատեսակների արտադրանքին և կարող են վստահ մրցակցել նրանց հետ: Միջոցառումը միտում ուներ ծանոթացնելու, վերլուծելու և քննարկելու հայուհիների, և առհասարակ ամբողջ աշխարհի կանանց կյանքում զուգագուլպաների նշանակությունը, կարևորությունը՝ դրանց ստեղծման պատմությունից մինչ այսօրվա թրենդերը: alextextile.am կայքում Դուք կարող եք գտնել ընկերության ողջ արտադրանքը և ծանոթանալ հենց զուգագուլպաների ողջ շարքին:

ALEX textile ընկերության հիմնադիրն է Աստղիկ Ալեքսանյանը

«Ալեքս Տեքստիլ» ընկերությունը տարածաշրջանում խոշորագույն ընկերություններից է: Հիմնադրվելով 2015թ-ին՝ ընկերությունը շատ կարճ ժամանակահատվածում կարողացավ գրավել տեղական շուկան և մեծ հետաքրքրություն առաջացրեց արտաքին շուկայում: Որակյալ արտադրանքը անմիջապես գնահատվեց սպառողի կողմից, ինչպես նաև արժանացավ «Համազգային Վստահություն» մրցանակին: «Ալեքս Տեքստիլ» ընկերությունը շուկայում աչքի է ընկնում ոչ միայն բարձրորակ ապրանքնատեսականիով, բարձրաճաշակ դիզայնով, այլև մրցունակ գներով: 

Ընկերության արտադրությունում օգտագործվում է միայն բարձր որակի հումք: Արտադրամասերը հագեցած են աշխարհում հայտնի ապրանքանիշների մեքենաներով և սարքավորումներով, որոնք թույլ են տալիս ունենալ միայն ու միայն բարձրորակ ապրանքատեսականի: Կարճ ժամանակ է ինչ գործում է ընկերությունը, սակայն արդեն ոչ միայն իր ուրույն տեղն ունի շուկայում, այլ նաև առաջատարն է տեքստիլի արտադրությունում: Ընկերության առաջնային նպատակն է հայկական շուկան մաքրել էժանագին և ցածրորակ ապրանքներից և զարկ տալ տեղական արտադրությանը, ինչպես նաև արտաքին շուկայում ճանաչելի դարձնել հայկական արտադրության բարձր որակի ապրանքատեսականին:  

ALEX EVEN սրահներ գործում են Դալմա Գարդեն Մոլում, Մեգամոլում, Մաշտոց 5 հասցեում, ինչպես նաև CITY/GREEN LINEսրահներում:

BEST OF WEEK

RUZANĒ-ի նոր հավաքածուն՝ «Զվարթնոց տաճարում»

The GYM նոր մարզասրահի բացումը Մաշտոցի պողոտա 8 հասցեում

Շահիր քո ամառային նվերը SKECHERS ARMENIA-ից

Տիգրան Նալբանդյանի անունը հավերժացվեց «Կաիսա» շախմատի դպրոցում. մեծարում մի մարդու, ով սերունդներ կրթեց շախմատի միջոցով

2026թ.-իերևանյան բացօթյա լողավազանները, գները, հասցեները

EXCLUSIVE! Լարա Ֆաբիանը Ջիվան Գասպարյանի, Սերգեյ Սմբատյանի հետ համագործակցելու և Արմինե Օհանյանի զգեստը կրելու մասին

Ծաղկաձորի կենտրոնական հրապարակը՝ ամբողջությամբ նոր տեսքով․ Արկադի Դումիկյանի համերգը և «Պալլադա» համալիրի մեծ նախագիծը

LALUNZ հայկական բրենդը բացեց իր 4-րդ մասնաճյուղը՝ Աբովյան 21 հասցեում

ARCADA CONSTRUCTION. Գառնիի պատմամշակութային արգելոց թանգարանում ներկայացվեցին ընկերության նոր բնակելի և բիզնես նախագծերը

Mommy Kids-ը նշում է 15-ամյակը․ համաշխարհային նորաձևության հայտնի բրենդներ, անակնկալներ և մեծ զեղչեր

Sweet Travel-ը նշում է 16-ամյակը․ նոր հասցե, նոր ծրագրեր և շքեղ նվերներ հավատարիմ հաճախորդներին

AMANOO III PROJECT-ի PRIVATE PRE-SALE միջոցառումը

back-top