Դե տարվա ընթացքում էնքան ենք աշխատել, որ ուզում էինք հրավեր մի վայրից, որտեղ լարված չենք լինի, սիրուն մարդկանց շրջապատում կլինենք… կարճ ասած՝ կեր, խմի, քեֆ արա հեքիաթի պես կճանապարհենք տարին: EVOCA-ն մեր գործընկերներից է՝ ում միջոցով այս տարի ներկայացրել էինք Բիոնսեի, Մադոննայի, Սեմ Սմիթի, The Weeknd-ի եվրոպական շրջագայությունները: Ասեմ ավելին, հաջորդ տարի արդեն ունենք պլանավորված նոր շրջագայություններ և բացառիկ իվենթներ, այնպես որ EVOCA-ի հետ միշտ կարող ես պլանավորել վաղվա օրդ, չէ՛, օրը չէ՝տարին:
Կորպորատիվ երեկոյի հատուկ հյուրերն էին Երվանդ Երզնկյանի ղեկավարմամբ սիմֆոնիկ նվագախումբը, Իվետա Մուկուչյանը, Գրիշա Աղախանյանը, Արամ MP3-ն, Անահիտ Հակոբյանը և Coba show-նը, ինչպես նաև DJ Jokey-ը: Երեկոյի անակնկալը՝ 5 սմարթֆոնների և նվեր-քարտերի խաղարկությունն էր, ինչպես նաև բանկի աշխատակիցների ծննդյան տոների նշումը, որը հենց այդ երեկո էր: Դե կորպորատիվներին, գիտեք, ամենաուրախ նկարներն են ստացվում, էնպես որ տեղադրում եմ բոլոր էմոցիաները ինչպես կա, նեղանալ չկա, մերսի հրավերի համար, մյուս տարի էլ կգանք....