
Միջոցառումների ոլորտում ավելի քան 10 տարի աշխատելուց հետո, իմ լավ ընկերուհի Մարգարիտա Աղինյանը որոշեց համարձակ քայլ անել և մեկնարկել իր սեփական նախագիծը: 2023 թվականին ծնվեց Majestic Creative Agency-ն՝ հստակ առաքելությամբ. միջոցառումների ասպարեզ բերել նորարարություն, թարմ հայեցակարգեր և իրական ստեղծագործականություն: Վերջին երկու տարիների ընթացքում Majestic-ը հաջողությամբ կյանքի է կոչել բազմաթիվ նախագծեր, որոնցից յուրաքանչյուրն ուներ իր յուրահատուկ փորձը: Հավանաբար տեսել եք համացանցում Courtyard by Marriott Yerevan-ի հանդիսավոր բացումը, որը գրավեց հասարակության ուշադրությունը և սահմանեց նոր չափանիշ:

Չնայած կոմպակտ հիմնական թիմ ունենալուն, Majestic Creative Agency-ն գործում է շատ ավելի մեծ գործակալության ազդեցությամբ և արդյունավետությամբ: Գլխավոր մեխը կայանում է վստահելի մասնագետների ցանցի, անխափան համակարգման և գործնական մոտեցման մեջ, որը ապահովում է, որ յուրաքանչյուր մանրուք անթերի կատարվի: Կարճ ժամանակահատվածում ձեռք բերված գործընկերների թվում են՝ Audi-ն, Porsche-ն, Grohe-ն, Chronograph-ը և շատ ուրիշներ: Պորտֆոլիոն բազմազան է՝ սկսած թեմատիկ ծննդյան երեկույթներից և նրբագեղ հարսանիքներից մինչև բարձրակարգ միջազգային շնորհանդեսներ և հանդիսավոր բացումներ: Հետաքրքիր է, որ Majestic-ի ճանապարհորդությունը նոր է սկսվում. կարծում եմ շուտով նրանց նախագծերը կընդլայնվեն Երևանից դուրս՝ Մարգարիտայի և նրա թիմի ստեղծագործական տեսլականը հասցնելով նոր քաղաքներ և լսարաններ։

Միջոցառումը, որը տեղի ունեցավ վերջերս Օպերայի և Բալետի ազգային ակադեմիական թատրոնի ետնաբեմում, ապա նաև -4-րդ հարկում` Blūre բրենդի փակ երեկոն էր: Հրավիրված էին միայն կանայք, սակայն վստահ եմ, նրանք էլ չէին պատկերացնում, որ «հայտնվելու են օվկիանոսում»: Տոկիոյից հետևում ու զարմանում էի, թե ինչպես է կարելի նման տարածքում ստանալ անհավանական դեկորացիաներ, վիզուալ և դետալային զարմանալի լուծումներ:

Ինչո՞ւ եմ շեշտում Ճապոնիան, պարզապես Օսակայում ներկա էի World Expo 2025-ին, որտեղ բազմաթիվ երկրների տաղավարներում հենց նման վիզուալ էի տեսնում ու հավատացեք, այն, ինչ հիմա ես տեսնում եմ ֆոտոշարքով և վիդեոյում, իր որակով չի զիջում այստեղի միջզգային ընկերությունների ներկայացրած աշխատանքին: Բռավո: Չէ, ընկերուհիսա, գուցե դրա համար եմ այսքան գովում, բայց մյուս կողմից, դիտեք ինքներդ, մի"թե սա ֆանտաստիկ աշխատանք չէ:

Blūre-ը ժամանակակից ոսկյա զարդերի ապրանքանիշ է, որը միավորում է համարձակ դիզայնն ու կանացիությունը։ Օվկիանոսի առեղծվածով ներշնչված՝ զարդերը պատմում են անհատականության և նրբագեղության մասին։ Մեկ տարվա ընթացքում ապրանքանիշը ներկայացրել է հինգ հավաքածու՝ Knots, Allure, Seacut, Wave, Mystic: Այսօր Blūre-ը հասանելի է Chronograph Armenia, Chronograph Georgia խանութ սրահներում, նաև շուտով ներկայացված կլինի Բելառուսում։ Blūre-ի առաքելությունը մնում է անփոփոխ՝ ստեղծել զարդեր, որոնք խոսում են ոճի և անհատականության մասին։ «Blūre» բրենդի «Under the Sea» թեմայով միջոցառումը ոչ միայն գեղագիտական արտահայտություն էր, այլև խորապես կապված էր բրենդի ինքնության՝ նրա DNA-ի հետ։ Ջրի խորքերը խորհրդանշում էին բրենդի էության այն շերտերը, որոնք ընդգծում են խորություն, խորհրդավորություն և բացառիկություն՝ ցույց տալով, թե ինչպես կարող է գաղափարական հիմքը ձևավորել տեսողական և բովանդակային ամբողջություն։








































































The GYM նոր մարզասրահի բացումը Մաշտոցի պողոտա 8 հասցեում
Շահիր քո ամառային նվերը SKECHERS ARMENIA-ից
Տիգրան Նալբանդյանի անունը հավերժացվեց «Կաիսա» շախմատի դպրոցում. մեծարում մի մարդու, ով սերունդներ կրթեց շախմատի միջոցով
2026թ.-իերևանյան բացօթյա լողավազանները, գները, հասցեները
EXCLUSIVE! Լարա Ֆաբիանը Ջիվան Գասպարյանի, Սերգեյ Սմբատյանի հետ համագործակցելու և Արմինե Օհանյանի զգեստը կրելու մասին
20 ՏԱՐԻ ԱՆՑ․ էքսկլյուզիվ հարցազրույց Ֆրանսիս Քուրքջյանի հետ
celio women-ի առաջին խանութ-սրահի բացումը Դալմա Գարդեն Մոլում
FOUNDER-ի պաշտոնական մեկնարկը Հայաստանում․ ներկայացվեցին երեք մասշտաբային բնակելի նախագծեր
BREATHE. Լիլիթ Սթեֆենի տարիների երազանքը դարձավ հայկական նորաձևության նոր հասցե
«ԵՐԵՎԱՆ ՋԱՆ» հայկական ռեստորանի բացումը Հանրապետության հրապարակի հարևանությամբ
RAYSON by Alfa Renaissance ներքնակների մասնագիտացված սրահի բացումը Հրաչյա Քոչար 20 հասցեում
Lusin Parfume-ի տարեդարձը․ նոր նռան բույր և արվեստի հետ բացառիկ համագործակցություն