
Հայաստանում դժվար է գտնել բիզնեսներ, որոնք իրենց երկարակեցությամբ կարող են համեմատվել հանրապետության անկախության տարիքի հետ։ Levon Travel-ն այն եզակիներից է, որը կազմավորվել է դեռ Խորհրդային Հայաստանում՝ 1989 թվականին։ LEVON TRAVEL-ի մասին խոսելիս, կարող ենք մի քանի անգամ օգտագործել եզակի բառը․ այն ոչ միայն առաջին տուրիստական ընկերությունն էր այլև անկախ Հայաստանի պատմության մեջ առաջին համատեղ հայ-ամերիկյան վենչուրային կազմակերպությունը և իր ժամանակի բիզնես նորարարություններից մեկը։

Կարպիս (Գարբիս) Թիթիզյանը ամերիկահայ գործարար է, ով նշանակալի ներդրում է ունեցել Հայաստանի զբոսաշրջության և մշակույթի ոլորտներում։ 1989 թվականին, հայտնի դերասան Հրանտ Թոխատյանի հրավերով, նա առաջին անգամ այցելել է Հայաստան՝ նպատակ ունենալով ընդլայնել իր գործունեությունը։ Այս այցից հետո նա բացել է LEVON TRAVEL YEREVAN գրասենյակը, որը դարձել է Հայաստանի զբոսաշրջային ոլորտի առաջատարներից մեկը։ Բացի զբոսաշրջությունից, Թիթիզյանը ակտիվ է նաև մշակույթի ոլորտում։ Նա եղել է մի շարք հայ արտիստների պրոդյուսերը՝ նպաստելով նրանց միջազգային ճանաչմանը։ Կարպիս Թիթիզյանը իր գործունեությամբ կամուրջ է հանդիսանում Սփյուռքի և Հայաստանի միջև՝ նպաստելով զբոսաշրջության զարգացմանը և հայկական մշակույթի տարածմանը։

Գործակալությունը ծառայություններ է մատուցում մի քանի սերունդների և դարձել է նրանց հանգստի ու հիշարժան օրերի ուղեկիցը։ Ավելի քան 30 տարվա ընթացքում գործակալությունը շարունակել է աճել և զարգանալ՝ պահպանելով իր որակը և առաջատար դիրքեր ունենալով զբոսաշրջության ոլորտում: LEVON TRAVEL զբոսաշրջային ընկերությունը առաջարկում է ինչպես ներգնա, այնպես էլ արտագնա տուրիստական ծառայություններ՝ ընդգրկելով տարբեր ուղղություններ, այդ թվում՝ ԱՄՆ, Արաբական Միացյալ Էմիրություններ, Բուլղարիա, Եգիպտոս, Թաիլանդ, Իսպանիա, Իտալիա, Կիպրոս, Հունաստան, Մալդիվներ, Ռուսաստան, Վրաստան և Ֆրանսիա։ Գործակալության կոնցեպտը պրոֆեսիոնալ և անհատականացված մոտեցման մեջ է, որի շնորհիվ հաճախորդները դառնում են Levon Travel-ի ընկերները:

LEVON TRAVEL
Սայաթ-Նովա 10
(010)-52 52 10


















.jpg)































The GYM նոր մարզասրահի բացումը Մաշտոցի պողոտա 8 հասցեում
Շահիր քո ամառային նվերը SKECHERS ARMENIA-ից
Տիգրան Նալբանդյանի անունը հավերժացվեց «Կաիսա» շախմատի դպրոցում. մեծարում մի մարդու, ով սերունդներ կրթեց շախմատի միջոցով
2026թ.-իերևանյան բացօթյա լողավազանները, գները, հասցեները
EXCLUSIVE! Լարա Ֆաբիանը Ջիվան Գասպարյանի, Սերգեյ Սմբատյանի հետ համագործակցելու և Արմինե Օհանյանի զգեստը կրելու մասին
20 ՏԱՐԻ ԱՆՑ․ էքսկլյուզիվ հարցազրույց Ֆրանսիս Քուրքջյանի հետ
celio women-ի առաջին խանութ-սրահի բացումը Դալմա Գարդեն Մոլում
FOUNDER-ի պաշտոնական մեկնարկը Հայաստանում․ ներկայացվեցին երեք մասշտաբային բնակելի նախագծեր
BREATHE. Լիլիթ Սթեֆենի տարիների երազանքը դարձավ հայկական նորաձևության նոր հասցե
«ԵՐԵՎԱՆ ՋԱՆ» հայկական ռեստորանի բացումը Հանրապետության հրապարակի հարևանությամբ
RAYSON by Alfa Renaissance ներքնակների մասնագիտացված սրահի բացումը Հրաչյա Քոչար 20 հասցեում
Lusin Parfume-ի տարեդարձը․ նոր նռան բույր և արվեստի հետ բացառիկ համագործակցություն