l

lifestyle

20 000 մարդ, Արտաշատի հյուրընկալությունը և Սարո Թովմասյանը

2025-ի ամառը հավանաբար պատմության մեջ կմնա որպես ամենաուրախ և համերգաշատ ամառը։ Զեմֆիրան և Ջեյ Լոն առաջին անգամ Հայաստանում, Սարո Թովմասյանը՝ «Ֆեստիվառ»-ում, Արկադի Դումիկյանը՝ Հրազդան ստադիոնում։ Տասնյակ փոքր ու մեծ համերգներ ու փառատոններ արդեն կայացել են, իսկ ամառը դեռ չի ավարտվել․ մի քանի օրից էլ սպասվում է մեծ աղմուկ բարձրացրած «Կոլա Ֆեստ»-ը։ Կպատմեմ դրանցից մեկի՝ «Ֆեստիվառ»-ի մասին, որն օրեր առաջ կայացավ Արտաշատում։

  • Կամո Թովմասյան

ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ արդեն երրորդ տարին Հանրային հեռուստաընկերությունն իրականացնում է «Ֆեստիվառ» երաժշտական-զբոսաշրջային փառատոնը։ Արտաշատը «Ֆեստիվառ»-ի առաջին կանգառն էր․ մի ամբողջ օր քաղաքը միավորվեց երաժշտության, ուրախության և տոնական մթնոլորտի շուրջ։ Քաղաքի փողոցները լցված էին ժպիտներով, պարերով ու համեղ բույրերով։ 

Օրվա ամենահիշարժան պահերից մեկը Սարո Թովմասյանի մենահամերգն էր․ տասնյակ հազարավոր մարդիկ միասին վայելում էին նրա երգերը՝ ստեղծելով մթնոլորտ, որն արդեն բառերով դժվար է նկարագրել։ Ավելի քան 20.000 հանդիսատես հավաքվել էր Արտաշատում՝ «Ֆեստիվառ»-ի շրջանակում։ Բեմում էին նաև Կարեն Սևակ Բենդը, DJ Arni Rock-ը և Hayk Apricota-ն: 

Ավելի քան 100.000 մասնակից՝ «Ֆեստիվառ»-ի գործունեության երկու տարիների ընթացքում։ Փառատոնը բացառիկ հնարավորություն է մարզերի տնտեսվարողների համար՝ ներկայացնելու իրենց մշակույթն ու տուրիստական ներուժը, խթանելով ներգնա տուրիզմի զարգացմանը, ինչին մեծապես նպաստում է նաև Հանրային հեռուստաընկերության ներգրավվածությունը։ 

Այս տարի առաջին կանգառն Արտաշատն է։ Արդեն հաշված օրեր անց՝ սեպտեմբերի 13-ին, «Ֆեստիվառ»-ի հաջորդ կանգառը Հրազդանի Սահմանադրության հրապարակում է՝ որտեղ վայելելու ենք լեգենդար Հարութ Փամբուկչյանի սիրված երգերը։ Մուտքն ազատ է, համեցեք միասին ստեղծելու նոր ու հիշարժան պահեր։

BEST OF WEEK

The GYM նոր մարզասրահի բացումը Մաշտոցի պողոտա 8 հասցեում

Շահիր քո ամառային նվերը SKECHERS ARMENIA-ից

Տիգրան Նալբանդյանի անունը հավերժացվեց «Կաիսա» շախմատի դպրոցում. մեծարում մի մարդու, ով սերունդներ կրթեց շախմատի միջոցով

2026թ.-իերևանյան բացօթյա լողավազանները, գները, հասցեները

EXCLUSIVE! Լարա Ֆաբիանը Ջիվան Գասպարյանի, Սերգեյ Սմբատյանի հետ համագործակցելու և Արմինե Օհանյանի զգեստը կրելու մասին

20 ՏԱՐԻ ԱՆՑ․ էքսկլյուզիվ հարցազրույց Ֆրանսիս Քուրքջյանի հետ

«ԵՐԵՎԱՆ ՋԱՆ» հայկական ռեստորանի բացումը Հանրապետության հրապարակի հարևանությամբ

RAYSON by Alfa Renaissance ներքնակների մասնագիտացված սրահի բացումը Հրաչյա Քոչար 20 հասցեում

Lusin Parfume-ի տարեդարձը․ նոր նռան բույր և արվեստի հետ բացառիկ համագործակցություն

modern.-ի նոր փուլը․ Սայաթ-Նովա 37-ում բացվեց բրենդի նոր կոնցեպտուալ showroom-ը

Souly Music Hall-ի բացումը Տերյան 76 հասցեում

ԱՌԱՋԻՆԸ ԿԱՄՈԲԼՈԳՈՒՄ! «Ճերմակ շապիկ» դրամա-մելոդրամայի պրեմիերան և հյուրերը:

back-top