l

lifestyle

EXCLUSIVE! Երկրորդ ftNFT International Awards-ը Դուբայի Armani Hotel-ում

Օրերս Դուբայում տեղի ունեցավ երկրորդ ftNFT International Awards-ը: Համաշխարհային Web3 և NFT ոլորտներում իրականացվող այս մեծ միջոցառումը նպատակ ուներ գնահատել NFT համայնքի նորարարական նախագծերն ու դրանք ստեղծած փայլուն տաղանդներին: Մրցանակաբաշխությության արարողությունը անցկացվեց Burj Khalifa-ում գտնվող շքեղ Armani Hotel-ում։ Ես ևս հյուրերի թվում էի և ներկայացնում եմ այս բացառիկ երեկոյի բոլոր մանրամասները:

  • Կամո Թովմասյան

 14 անվանակարգերում հայտնի դարձան Web3 և NFT համայնքի նորարարական նախագծերն ու դրանք ստեղծած փայլուն տաղանդները։ Հաղթողներն ընտրվել էին համայնքի՝ բլոկչեյնի վրա կատարած քվեարկության միջոցով, ինչպես նաև ոլորտի լավագույն փորձագետներից կազմված ժյուրիի անդամների համատեղ որոշմամբ։ Ներկայացված էին նաև հատուկ կատեգորիաներ՝ միտված ճանաչելու Web3 լուծումների ընդունումն ու յուրացումը ԱՄԷ-ում:

ftNFT International Awards-ը կազմակերպվում է Fastex էկոհամակարգի Դուբայում գտնվող  հայտնի ftNFT մարքեթփլեյսի ու ֆիջիթալ սփեյսի կողմից և միտում ունի դառնալ «Համաշխարհային NFT-ների տիեզերական իրադարձություն»։ 

Մոտ 5 ժամ ընթացող շքեղ միջոցառմանը հրավիրված էին տասնյակ արտիստներ և երաժիշտներ: Հատուկ հյուրերի թվում էին Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը՝ Սերգեյ Սմբատյանի գլխավորմամբ, սիրված երաժիշտներ և պարային խմբեր ԱՄԷ-ից, DJ Twins դուետը և հանրահայտ Michel Fadel-ը: Հյուրերին սպասվում էր լուսային և ձայնային շքեղ հրավառություն և կենդանի կատարումներ:

Ահա այս տարվա 14 հիմնական անվանակարգերում հաղթողները և ևս 7 հատուկ մրցանակակիրները՝


1.NFT Project of the Year – Realm of Historia
2.Best AKNEYE Artist – Ellen Sheidlin
        3.Best Art Exhibition in Phygital Space – Magda Malkoun
4.Best Fashion NFT Project – SOL3MATES
5.Best Phygital NFT – mzijart
6.Most Innovative dApp on Bahamut Blockchain – Letter to Mr. First
7.Best Game Developed on Bahamut Blockchain– Blockstars
8.Global Impact Media Award – The Trillionaire Life
9.Best Web3 Academy – Unbox Institute
10.The Newest Innovative Freezone – RAK DAO

11.Best Use of NFT in Beauty – Lana Tarek
12.Outstanding Achievement in Metaverse Adoption – Commercial Bank International (CBI)
13.Best Fastexverse Store Implementation – Al Wasl Football Club

14.Audience Award– The Trillionaire Clothing
15.Rising NFT Star – Choen Lee
16.Best Motion Art NFT – Villa Sufia
17.Most Innovative NFT Collection – Anna Chekh
18.Top Photography NFT Collection – Justin Aversano
19. Best Use of AI for NFT Art - Fabin Rasheed
20.Top Collection by Sales Transactions - Amrita Sethi

21.Best Space in Fastexverse - Casa Barbershop

Մրցանակների հետ մեկտեղ յուրաքանչյուր հաղթող ստացավ նաև 2024FTN: Խելացի պայմանագրերի կիրառման միջոցով ftNFT-ը սառեցնում է FTN-ը բլոկչեյնում հաջորդ 10 տարում, որպեսզի յուրաքանչյուր հաղթողն արժանանա իր շահած տարվան հավասար FTN-ի (2024, 2025 և այլն): 

 

Շնորհակալություն եմ հայտնում այս բացառիկ երեկոյի հրավերի և լուսաբանման հնարավորթայան համար: Լինելով նոր տեխնոլոգիաների և առաջադեմ միտումների ջատագով՝ ինձ համար նման միջազգային նախաձեռնության մաս կազմելը կարևոր իրադարձություն է: 

back-top