l

lifestyle

MARY Parfum սրահի վերաբացումը և Spirit of Kings ապրանքանիշի շնորհանդեսը

MARY Parfum սրահների ցանցը ներկայացրեց իր նոր կոնցեպտով ևս մեկ վերափոխված սրահ արդեն Հյուսիսային պողոտա 5 հասցեում: Բացի նոր ապրանքանշանը, նոր գույներն ու սպասարկման նոր մշակույթը, նոր սրահը նաև առանձնանում է նիշային բույրերի շեշտադրմամբ: Վերաբացման ընթացքում ոչ միայն ներկայացվեց MARY Parfum սրահի նոր կոնցեպտը, այլև տեղի ունեցավ իսպանական Spirit of Kings բրենդի շնորհանդեսը, որի պաշտոնական ներկայացուցիչը Հայաստանում ԲԱՐՍԻՍ ընկերությունն է:


Երկու տարի առաջ ես ներկայացրեցի Աբովյան 26 հասցեում վերաբացված MARY Parfum սրահը: Ռեբրենդինգի հիմքում ընկած էր վարդագույնը, դեղինը, մանուշակագույնը և կանաչը։ Նոր ապրանքանշանի առանցքային մասը սիմվոլներն էին, որոնք համադրված էին կազմակերպության անվանման տառերի հետ ու ունեն իրենց հատուկ նշանակությունը՝ M-թագավորական, A-կանացի, R-հասանելի և Y-տղամարդկային։

Հյուսիսային պողոտա 5 հասցեում վերաբացված երկհարկանի սրահը շարունակությունն է նույն կոնցեպտի, որն արդեն սիրվել և ընդունվել է հայ սպառողի կողմից: Նոր՝ երկհարկանի սրահն ավելի ընդարձակ է, գտնվում է Հյուսիսային պողոտայի ամենամարդաշատ հատվածում և գործում է աշխատանքային ավելի երկար ժամային գրաֆիկով, ինչն էլ ավելի հարմարավետ է դարձնում գնումները թե մեր հայ հաճախորդների, թե օտարերկրյա զբոսաշրջիկների համար:

MARY Parfum խանութների ցանցը սպառողին է ներկայանում 1996 թ.-ից՝ լինելով Հայաստանում առաջինը։ Հիմա խանութ-սրահները ութն են: Mary parfum խանութների ցանցը մի շարք հանրահայտ ապրանքանիշերի միակ և պաշտոնական ներկայացուցիչն է Հայաստանում, այդ թվում` Spirit of Kings, Electimuss, Kajal, Arte Olfatto, MontBlanc, Coach, Jimmy Choo, Boucheron, Lanvin, Rochas, Karl Lagerfield, Pupa Milano, Inglot, Loreal Paris, Maybelline, Lerbolario, Dr Irena Eris և այլք:

Վերջին մեկ տարվա ընթացքում MARY Parfum սրահների ցանցը համալրվել է նիշային բույրերի և կոսմետիկ ապրանքանիշերի բավականին մեծ տեսականիով: Սրահում այժմ կարող եք նաև ձեռք բերել բնական բաղադրիչներ պարունակող խնամքի պարագաներ, պրոֆեսիոնալ դիմահարդարների համար նախատեսված դիմահարդարման միջոցներ և ինչպես արդեն նշեցի՝ բացառիկ բույրեր, որոնք պաշտոնապես ՀՀ-ում ներկայացված են միայն MARY Parfum սրահներում:

Նիշային դասի օծանելիքներից կառանձնացնեմ իտալական Arte Olfatto-ն, անգլիական Electimuss-ը, ֆրանսիական Kajal-ը: Երեկոյի գլխավոր նորույթը, թերևս իսպանական Spirit of Kings բույրերն էին, որոնց պաշտոնական ներկայացումը հենց միջոցառման ընթացքում տեղի ունեցավ:

SPIRIT OF KINGS-ի դեբյուտային հավաքածուն՝ Gold Collection-ը բաղկացած է 11 բույրերից՝ Acamar, Altair, Aludra, Arrakis, Errai, Hadar, Kursa, Matar, Sagira, Tabana և Zaurac: Բոլոր կոմպոզիցիաները ստեղծվել են պարֆյումեր Քրիստիան Պրովենցանոյի կողմից։ Վստահորեն շարժվելով դեպի ապագա՝ Spirit Of Kings-ը (թարգմանաբար՝ արքաների ոգի) ձգտում է հարստացնել ներկան՝ անցյալի հմայող և լեգենդար տարրերն այնտեղ բերելով իրենց ժամանակակից ստեղծագործությունների միջոցով:

 

Հատուկ այս շնորհանդեսի համար Հայաստան էր ժամանել Spirit Of Kings բրենդի Բրենդ-մենեջեր՝ Վալերիա Սլիվան:

Տոնելով Եվրոպայի գեղագիտությունն ու պատմությունը՝ Spirit Of Kings բացառիկ և շքեղ միջազգային բրենդը արդեն պաշտոնապես նաև ներկայացված է Հայատանում:

MARY Parfum սրահի կայքում, ինչպես նաև սոցիալական հարթակներում կգտնեք սրահներում ներկայացված բոլոր ապրանքանիշերը, նշանակությունը, արժեքները, ինչպես նաև կարող եք ամրագրել առցանց գնում: Միջոցառման ընթացքում հյուրերին սպասվում էին անակնկալներ, հատուկ սեթ DJ Vakcina-ից, ինչպես նաև հանդիպում Spirit Of Kings ապրանքանիշի ներկայացուցչի հետ, ով ժամանել էր Հայաստան ԲԱՐՍԻՍ ընկերության հրավերով:

MARY Parfum

Հյուսիսային պողոտա 5

(011) 88 80 00

www.maryparfum.am

FB / IG

Սրահի վերաբացման կարմիր ժապավենը կտրվեց ԲԱՐՍԻՍ ընկերության Կոմերցիոն տնօրեն Դավիթ Առաքելյանի և MARY Parfum սրահի տնօրեն Տաթև Սարգսյանի կողմից:

BEST OF WEEK

The GYM նոր մարզասրահի բացումը Մաշտոցի պողոտա 8 հասցեում

Շահիր քո ամառային նվերը SKECHERS ARMENIA-ից

Տիգրան Նալբանդյանի անունը հավերժացվեց «Կաիսա» շախմատի դպրոցում. մեծարում մի մարդու, ով սերունդներ կրթեց շախմատի միջոցով

2026թ.-իերևանյան բացօթյա լողավազանները, գները, հասցեները

EXCLUSIVE! Լարա Ֆաբիանը Ջիվան Գասպարյանի, Սերգեյ Սմբատյանի հետ համագործակցելու և Արմինե Օհանյանի զգեստը կրելու մասին

20 ՏԱՐԻ ԱՆՑ․ էքսկլյուզիվ հարցազրույց Ֆրանսիս Քուրքջյանի հետ

celio women-ի առաջին խանութ-սրահի բացումը Դալմա Գարդեն Մոլում

FOUNDER-ի պաշտոնական մեկնարկը Հայաստանում․ ներկայացվեցին երեք մասշտաբային բնակելի նախագծեր

BREATHE. Լիլիթ Սթեֆենի տարիների երազանքը դարձավ հայկական նորաձևության նոր հասցե

«ԵՐԵՎԱՆ ՋԱՆ» հայկական ռեստորանի բացումը Հանրապետության հրապարակի հարևանությամբ

RAYSON by Alfa Renaissance ներքնակների մասնագիտացված սրահի բացումը Հրաչյա Քոչար 20 հասցեում

Lusin Parfume-ի տարեդարձը․ նոր նռան բույր և արվեստի հետ բացառիկ համագործակցություն

back-top