
Հասցեն՝ Վերին Պտղնի 1/1, բայց ավելի հեշտ ներկայացնեմ՝ պարզապես «գայի պոստ»-ի հենց անմիջապես հարևանությամբ: Նոր GURMENIA ՇՈՒՐՋՕՐՅԱ է: Եթե հիշում են GURMENIA գաստրոմարկետը բացվեց 2022թ.-ին նախ Աբովյան 17 հասցեում, ապա Թումանյան 5Ա հասցեում, ի դեպ, վերջինս նույնպես գործում է ՇՈՒՐՋՕՐՅԱ: Հիմա էլ արդեն կարող ենք այցելել երրորդ GURMENIA ու այս փոստում մանրամասն ներկայացնեմ այն:

GURMENIA-ի գլխավոր այցեքարտը՝ ընտրված տեսականին է, այդ թվում բացառիկ ապրանքանիշեր, հենց GURMENIA կաթնամթերքը, ինչպես նաև ֆիրմային տասնյակ թխուկները՝ մասնավորապես կրուասանները: Թարմ արտադրությունը գրավեց իրոք ամենքիս, ու ես ինքս, չեմ կարողանում անտարբեր անցնել GURMENIA-ների կողքով, պարտադիր գոնե մեկ կրուասան կամ խաչապուրի գնում եմ: Հարմար է գնումների համար, քանի որ ապրանքատեսակները ընտրված են լավագույն ձևաչափով, հարմար փաթեթավորված են, խոսակցական լեզվով ասեմ՝ լավը գնահատողը այստեղ կգտնի այն, ինչ իրեն հարկավոր է: Կարծում եմ այս մասնաճյուղը հատկապես կսիրեն նրանք, ովքեր ճանապարհ գնալիս սիրում են իրենց մեքենայի մեջ սնվել, այսպես ասած «ճանապարհային գաստրոմարկետ» է նոր GURMENIA-ն, որտեղից կարող եք Ձեր ճանապարհի թարմ սնունդը գնել:

Շնորհավորում եմ իմ սիրելի գործընկերներին, այս ցանցն ինձ առաջին իսկ օրվանից շատ հոգեհարազատ է և նրանց յուրաքանչյուր նոր նախաձեռնություն մեր ամբողջ թիմի կողմից հատուկ ուշադրությամբ է ներկայացվում: GURMENIA-ում կգտնեք յուրօրինակ և հազվագյուտ ապրանքներ: Հագեցած և լայն տեսականիով բաժիններ, ինչպես նաև օրգանական ապրանքների բաժին: Ապրանքատեսականին միշտ թարմ է և որակյալ: Տեղում թխվող թարմ հացերի և հացաբուլկեղենի նկատմամբ անտարբեր մնալն անհնար է: Դե իսկ թարմ և բարձրորակ հումքից պատրաստվող խմորեղենները միշտ հիանալի տարբերակ են քաղցրասերների համար:

Այս հատվածն առանձնահատուկ կներկայացնեմ: Բացի կրուասանները, սենդվիչները, թխվածքները, նաև նկատեցի արդեն նաև grab&go աղցանների և թեթև սննդի հատված: Օրինակ ես հիմա հացաբուլկեղեն չեմ օգտագործում և այստեղ աղցան կերա, իսկ այ Նարին ելակե միջուկով նոր կրուասան ընտրեց, համեղ տեսք ուներ: Ետևում էլ տեսնում եք բաժակների Famous Wall, որտեղ GURMENIA այցելած հայտնի անձինք իրենց բարեմաղթանքն են թողնում: Մենք առաջինն էինք....

Ահա, այսպես էլ ցույց տամ, որ պարզ լինի հասցեն: Անմիջապես «գայի պոստ»-ի հարևանությամբ: Այսուհետ քաղաքից դուրս գնալիս նկատի ունեցեք, որ կարող եք այստեղից գնել կրուսաններից մինչ տորթեր, մսամթերք, կաթնամթերք, սուրճ, այն ամենն, ինչ Ձեզ հարկավոր է քաղաքից դուրս հանգստի համար: Ապրանքատեսակները՝ մասնավորապես մրգերը, բանջարեղենը, արդեն իսկ ընտրված է, փաթեթավորված ու շատ հարմար է քեզ հետ վերցնելու համար: Եթե պարզապես ցանկանում եք տեղում սնվել, կարող եք հենց գնել գաստրոմարկետից ամեն ինչ և վայելել հենց տեղի սրճարանում: Թարմ, որակով ու շատ համեղ:

Նշում եմ բոլոր երեք հասցեները, կայքը և սոցիալական էջերը: Ի դեպ, կայքում ներկայացված են բոլոր ապրանքատեսակները, գները և շատ հարմար է օնլայն գնումներ ամրագրելու համար:
Վերին Պտղնի 1/1 (ՇՈՒՐՋՕՐՅԱ)
Թումանյան 5Ա (ՇՈՒՐՋՕՐՅԱ)
Աբովյան 17


















































































The GYM նոր մարզասրահի բացումը Մաշտոցի պողոտա 8 հասցեում
Շահիր քո ամառային նվերը SKECHERS ARMENIA-ից
Տիգրան Նալբանդյանի անունը հավերժացվեց «Կաիսա» շախմատի դպրոցում. մեծարում մի մարդու, ով սերունդներ կրթեց շախմատի միջոցով
2026թ.-իերևանյան բացօթյա լողավազանները, գները, հասցեները
EXCLUSIVE! Լարա Ֆաբիանը Ջիվան Գասպարյանի, Սերգեյ Սմբատյանի հետ համագործակցելու և Արմինե Օհանյանի զգեստը կրելու մասին
20 ՏԱՐԻ ԱՆՑ․ էքսկլյուզիվ հարցազրույց Ֆրանսիս Քուրքջյանի հետ
Հայկական PIRALOFF բրենդի սրահի բացումը Աբովյան 21 հասցեում
Տեսնես ի՞նչ երազանք պահեց Նազենին, երբ փչեց ծննդյան տորթի մոմերը...
L’OCCITANE-ը նշեց իր 50-ամյակը Լոռվա հեքիաթայաին բնության գրկում
Evoca Visa Infinite քարտապանների բացառիկ երեկոն
«Երևան Մոլ»-ը ներկայացրեց իր նոր էջը․ ռեբրենդինգի բացառիկ ընթրիքը կազմակերպվել էր մոլի տանիքում
NeuroKlinik նյարդաբանության գերմանական կենտրոնը նշեց 1-ամյակը