
2012 թվականից ի վեր «ՀԱՅ ՄԱՅՐԵՐ» բարեգործական ՀԿ-ը Մանկական Ուղեղային կաթվածով հաշմանդամություն ունեցող երեխաների և նրանց ընտանիքների կողքին է: Նրանց շնորհիվ հաշմանդամություն ունեցող տարեկան 700 երեխաներ ստանում են վերականգնողական բուժում «ԵՐԱԶԻ ՏՈՒՆ» ներառական և վերականգնողական կենտրոններում:

Այս տարիների ընթացքում արդեն իսկ մատուցվել է ավելի քան 9259 կուրս վերականգնողական թերապիա, երեխաներին նվիրել են 920 հատուկ գույք և մարզասարք, նրանց ֆինանսական աջակցությամբ իրականացվել է 13 վիրահատություն, 431 հաշմանդամություն ունեցող երեխաների մայրեր, ինչպես նաև զոհված հերոսների ընտանիքի անդամ-կանայք ստացել են մասնագիտություններ ու անհրաժեշտ պարագաներ և արդեն կարողանում են ինքնուրույն աշխատել ու հոգալ իրենց ընտանիքների կարիքները: «ՀԱՅ ՄԱՅՐԵՐ» բարեգործական ՀԿ-ն նաև մշտապես եղել է արցախցի մեր հայրենակիցների կողքին:

Երեկոյի ընթացքում իրականացրեցին բարեգործական աճուրդ, որի ընթացքում հավաքագրված ամբողջ գումարն ուղղվելու է հաշմանդամություն ունեցող երեխաների վերականգնողական բուժմանը 2025 թվականի ընթացքում: Աճուրդում ներկայացվեցին Էմիլ Գրիգորյան բրենդի ոսկյա յուրահատուկ մետաղադրամը, Nissi ընկերության Սիրո յուրահատուկ խորհրդանիշ զարդը, Lune ընկերությունից «Балет Маскарад» հավաքածուն, նկարչուհիներ Լուսինե Դանիելյանի և Նելլի Նազարյանի (Nelli Iziil) բացառիկ կտավները, LaGalleria ընկերության կողմից տրամադրված Stefano Ricci իտալական բրենդի Ամանորի խաղալիքները և Spainsive store ընկերության կողմից տրամադրված Etro բրենդի ամենահարմար ու ամենամոդայիկ պայուսակը:

Այս տարի նաև անակնկալ նվերներ ունեին հյուրերը, երեկոյի ընթացքում իրականացվեց խաղարկություն և ներկաները շահեցին յուրահատուկ նվերներ, ինչի համար «ՀԱՅ ՄԱՅՐԵՐԸ» շնորհակալություն է հայտնում DF project-ին, Սիր Քոչարին, Status Showroom-ին, Ma Cherie-ին, Lamiri-ին, Silveron-ին և LXR by Kristy-ին: Իսկ Sorridi ստոմոտոլոգիական կլինիկան 10 մայրերի նվիրեց կլինիկայի նվեր-քարտերից:

Շնորհակալ ենք բոլորին կարևոր ներդրման համար: Հյուրերը բարձրակարգ երաժշտությանը զուգահեռ վայելեցին Նոր Արենի գինին, իսկ բոլոր նրանք, ովքեր մասնակցեցին աճուրդին և իրենց կատարումներով զարդարեցին երեկոն ստացան նվեր-գինիներ Նոր Արենիի կողմից: Սրահի ձևավորման համար հատուկ շնորհակալությկուն Marmelada ընկերությանը:




























































The GYM նոր մարզասրահի բացումը Մաշտոցի պողոտա 8 հասցեում
Շահիր քո ամառային նվերը SKECHERS ARMENIA-ից
Տիգրան Նալբանդյանի անունը հավերժացվեց «Կաիսա» շախմատի դպրոցում. մեծարում մի մարդու, ով սերունդներ կրթեց շախմատի միջոցով
2026թ.-իերևանյան բացօթյա լողավազանները, գները, հասցեները
EXCLUSIVE! Լարա Ֆաբիանը Ջիվան Գասպարյանի, Սերգեյ Սմբատյանի հետ համագործակցելու և Արմինե Օհանյանի զգեստը կրելու մասին
20 ՏԱՐԻ ԱՆՑ․ էքսկլյուզիվ հարցազրույց Ֆրանսիս Քուրքջյանի հետ
Հայկական PIRALOFF բրենդի սրահի բացումը Աբովյան 21 հասցեում
Տեսնես ի՞նչ երազանք պահեց Նազենին, երբ փչեց ծննդյան տորթի մոմերը...
L’OCCITANE-ը նշեց իր 50-ամյակը Լոռվա հեքիաթայաին բնության գրկում
Evoca Visa Infinite քարտապանների բացառիկ երեկոն
«Երևան Մոլ»-ը ներկայացրեց իր նոր էջը․ ռեբրենդինգի բացառիկ ընթրիքը կազմակերպվել էր մոլի տանիքում
NeuroKlinik նյարդաբանության գերմանական կենտրոնը նշեց 1-ամյակը