l

lifestyle

GROHE-ի ևս մեկ նոր պաշտոնական մոնոբրենդային շոու-ռումի բացումը

Օրերս տեղի ունեցավ GROHE գերմանական ընկերության ներկայումս ամենամեծ մոնոբրենդային շոու-ռումի հանդիսավոր բացումը Երևանում, որը գտնվում է Սայաթ-Նովա 37/65 հասցեում: Շոու-ռումը զբաղեցնում է երկու հարկ՝ 250 քմ տարածքով, և ներկայացնում է GROHE-ի դիզայնի լայն տեսականի՝ սկսած մատչելի մոդելներից մինչև պրեմիում դասի GROHE SPA հավաքածուն, որը բացառապես ներկայացված է այս շոու-ռումում: Այստեղ հնարավոր է ոչ միայն ծանոթանալ ապրանքների դիզայնի և գույների բազմազանությանը, այլև փորձարկել դրանց աշխատանքը։

Շոու-ռումի առաջին հարկում առաջին անգամ Հայաստանում ներկայացված է GROHE SPA ենթաբրենդը: GROHE SPA հավաքածուն նախատեսված է բացառիկ հաճախորդների համար, որոնք փնտրում են պրեմիում դասի եզակի ապրանքներ՝ նորարարական տեխնոլոգիաներով և բարձր որակով:

Սայաթ-Նովա 37/65

FB / IG

GROHE SPA-ն առաջարկում է անհատականացման լայն հնարավորություններ՝ շնորհիվ խառնիչների բռնակների գույների և նյութերի բազմազանության: Caesarstone հայտնի ընկերության հետ համագործակցությամբ ստեղծվել են քարե բռնակներ, որոնք շքեղ տեսք ունեն և ընդգծում են սանհանգույցի սեփականատիրոջ նրբաճաշակությունը: GROHE SPA հավաքածուները համապատասխանում են տարբեր ոճերի՝ դիզայնի գեղագիտությունը տատանվում է մինիմալիզմից մինչև դասական և հիմնված է երեք հիմնական սկզբունքների վրա.
Բացառիկություն՝ պրեմիում նախագծերի համար
Փորձառություն՝ 5 զգայարանների համար
Նոր շքեղություն՝ անհատականացված լուծումներ

Reginoks ընկերությունը Հայաստանում GROHE ապրանքանիշի ներկայացուցիչն է արդեն ավելի քան 20 տարի: GROHE-ն համաշխարհային առաջատար է սանհանգույցի և խոհանոցային սարքավորումների համապարփակ լուծումների ոլորտում: 2003 թվականից GROHE-ն նվաճել է ավելի քան 600 մրցանակ դիզայնի ոլորտում: GROHE-ի արտադրական գլոբալ ցանցը ներառում է 5 գործարան՝ 3 Գերմանիայում, 1 Պորտուգալիայում և 1 Թայլանդում: «Pure Freude an Wasser» (թարգմանաբար՝ «Վայելք ջրից»)՝ ընկերության կարգախոսն է, որը հիմնված է չորս հիմնական սկզբունքների վրա՝ բարձր որակ, նորարարական տեխնոլոգիաներ, առաջադեմ դիզայն և բնապահպանության հանդեպ հոգատարություն: Reginoks ընկերությունը հիմնադրվել է 2001 թվականին Լևոն Հարությունյանի կողմից և հետագայում դարձել ընտանեկան բիզնես: 2003 թվականից սկսած՝ ընկերությունը GROHE ապրանքանիշի պաշտոնական դիստրիբյուտորն է Հայաստանում: GROHE շոու-ռումի մեծ բացմանը ներկա էին Reginoks ընկերության հիմնադիր Լևոն Հարությունյանը, գործադիր տնօրեն Դավիթ Հարությունյանը, GROHE ընկերության Կենտրոնական Ասիայի, Կովկասի և Մոնղոլիայի գլխավոր տնօրեն Անաստասիա Բոյկոն, GROHE-ի նախագծային բիզնեսի ղեկավար Սալթանատ Ժումագալին, ինչպես նաև GROHE-ի նախագծային բիզնեսի մենեջերներ Լևան Լոմթաձեն և Նատալյա Գրեկովան:

 

Բացման պաշտոնական արարողությունից հետո հյուրերը տեղափոխվեցին «Ալեքսանդր» շքեղ հյուրանոց, որտեղ afterparty-ի շրջանակներում տեղի ունեցավ GROHE DESIGN AWARDS 2024 միջազգային մրցույթի հայ հաղթողների պարգևատրման արարողությունը:

Մրցույթում ընդգրկված էին երկու անվանակարգ՝ առևտրային օբյեկտ և բնակելի օբյեկտ: Յուրաքանչյուր անվանակարգում հեղինակավոր ժյուրին ընտրել է երեք հաղթողների, որոնք արժանացել են հետևյալ արժեքավոր մրցանակներին. 1-ին տեղ՝ ճամփորդություն դեպի Ճապոնիա, 2-րդ տեղ՝ GROHE BLUE HOME ջրի ֆիլտրացիայի և գազավորման համակարգ, 3-րդ տեղ՝ GROHE Rainshower System SmartControl Duo 360 ցնցուղային համակարգ: Հաճելի է նշել, որ «Բնակելի օբյեկտ» անվանակարգում 1-ին և 3-րդ տեղերը զբաղեցրել են դիզայն ստուդիաները Հայաստանից:

Ալեքսանդր հյուրանոցում հյուրերը մասնակցեցին նաև բույրերի պատրաստման վարպետության դասին: Հյուրերը վայելեցին նաև եզակի գինու կազինոյի փորձառությունը, Կարինե Առուստամյանի և նրա խմբի ելույթներին, ինչպես նաև DJ Ալեն Հերցի երաժշտական կատարումներին: Հյուրանոցից դուրս, բացօթյա տարածքում, հյուրերը հնարավորություն ունեցան հետևելու ժինգյալով հաց պատրաստման վարպետության դասին: Երեկոն լի էր ժամանցային ծրագրերով, համեղ ուտեստներով և խմիչքներով, որոնք ապահովեցին անմոռանալի ժամանց հյուրերի համար:

Ի դեպ, GROHE SPA-ում օգտագործված են Caesarstone հանրահայտ ընկերության քարերը և Grohe SPA-ն տալիս է անհատականցման լայն հնարավորություններ։ Հավաքածուն ներկայացված էր երեք գաղափարներով. Մարմար՝ կայունություն, հավերժական գեղեցկություն և նրբություն: Մետաղ՝ ճշգրտություն, ուժ և նորարարություն: Ջուր՝ հոսանք, շարժում և բարեկեցություն: 

BEST OF WEEK

The GYM նոր մարզասրահի բացումը Մաշտոցի պողոտա 8 հասցեում

Շահիր քո ամառային նվերը SKECHERS ARMENIA-ից

Տիգրան Նալբանդյանի անունը հավերժացվեց «Կաիսա» շախմատի դպրոցում. մեծարում մի մարդու, ով սերունդներ կրթեց շախմատի միջոցով

2026թ.-իերևանյան բացօթյա լողավազանները, գները, հասցեները

EXCLUSIVE! Լարա Ֆաբիանը Ջիվան Գասպարյանի, Սերգեյ Սմբատյանի հետ համագործակցելու և Արմինե Օհանյանի զգեստը կրելու մասին

20 ՏԱՐԻ ԱՆՑ․ էքսկլյուզիվ հարցազրույց Ֆրանսիս Քուրքջյանի հետ

Reebok-ը պաշտոնապես Հայաստանում է․ նոր սրահներ՝ Dalma Garden Mall-ում և Rio Mall-ում

celio women-ի առաջին խանութ-սրահի բացումը Դալմա Գարդեն Մոլում

FOUNDER-ի պաշտոնական մեկնարկը Հայաստանում․ ներկայացվեցին երեք մասշտաբային բնակելի նախագծեր

BREATHE. Լիլիթ Սթեֆենի տարիների երազանքը դարձավ հայկական նորաձևության նոր հասցե

«ԵՐԵՎԱՆ ՋԱՆ» հայկական ռեստորանի բացումը Հանրապետության հրապարակի հարևանությամբ

RAYSON by Alfa Renaissance ներքնակների մասնագիտացված սրահի բացումը Հրաչյա Քոչար 20 հասցեում

back-top