
OMC-ն (Organisation Mondiale Coiffure) ամբողջ աշխարհում վարսահարդարներին և դիմահարդարներին միավորելու, ստեղծագործական, ուսուցման և մասնագիտական աճին նպաստելու մասին է: Առաքելությունն է բարձրացնել մասնագիտությունը, ընդլայնել OMC-ի ներկայությունը աշխարհում և ապահովել անզուգական կրթության, վերապատրաստման և հավաստագրման ծրագրեր: Ընկերությունը կազմակերպում է ամենամյա հեղինակավոր OMC HAIRWORLD-ը` գեղեցկության աշխարհի առաջնությունը, որը համարում են բյութի ոլորտի Օլիմպիական խաղեր: Ընկերությունն ունի 78 տարվա պատմություն, յուրաքանչյուր տարի այս առաջնությունը տեղի է ունենում տարբեր երկրներում, այս տարի դա Ֆրանսիան էր:

Ավելի քան 60 երկրների մասնագետներ էին մասնակցում էին այս առաջնությունում: Մոտ երկու տասնյակ անվանակարգերում մրցում էին 70-80 մասնագետներ, ինչը բավական բարդ և պատասխանատու էր դարձնում մասնակցությունը: Անվանակարգերում ներկայացված էին ամենօրյա, դասական, տոնական սանրվածք, դիմահարդարում, նեյլ դիզայն և բյութի ոլորտի այլ ճյուղեր: Մեր պատվիրակությունը ներառում էր մոտ 60 մասնակից բոլոր այս անվանակարգերում: Առաջնությունը տեղի էր ունենում Փարիզում՝ հոկտեմբերի 12-14-ը:

Շնորհավորում եմ բոլոր հայ մասնագետներին, ովքեր հաղթել են, կամ պարզապես բարձր տեղեր են գրավել առաջնության արդյունքում, ահա ամբողջական ցանկը՝
Global Artist
1. Անի Ավագյան
2. Սոնա Մնեյան
3. Մերի Ծատուրյան
4. Սիրանույշ Հակոբյան
Red carpet
1. Կարինե Պարոնյան
3. Հայկ Մուսայելյան
4. Մարինե Գևորգյան
6. Աննա Աղաթելյան
Fantasy Nails
1. Եկատերինա Լոգվինենկո

Smoky eyes
1. Անժելիկա Գալստյան
2. Լուիզա Մելքոնյան
6. Արմինե Աբաջյան
Stage Make up
6. Սեդա Գրիգորյան
Bridal Make up
1. Ստելլա Ալեքսանյան
2. Ջուլիա Կարապետյան
Fantasy Eyelashes
4. Լիլիթ Կռոյան
5. Ռոզա Ահարոնյան
6. Լիլիթ Ղուկասյան
Nails Painting box
6. Էմիլիա Հովհաննիսյան
Լուսանկարները՝ Edmon Dark Photography











RUZANĒ-ի նոր հավաքածուն՝ «Զվարթնոց տաճարում»
The GYM նոր մարզասրահի բացումը Մաշտոցի պողոտա 8 հասցեում
Շահիր քո ամառային նվերը SKECHERS ARMENIA-ից
Տիգրան Նալբանդյանի անունը հավերժացվեց «Կաիսա» շախմատի դպրոցում. մեծարում մի մարդու, ով սերունդներ կրթեց շախմատի միջոցով
2026թ.-իերևանյան բացօթյա լողավազանները, գները, հասցեները
EXCLUSIVE! Լարա Ֆաբիանը Ջիվան Գասպարյանի, Սերգեյ Սմբատյանի հետ համագործակցելու և Արմինե Օհանյանի զգեստը կրելու մասին
Ծաղկաձորի կենտրոնական հրապարակը՝ ամբողջությամբ նոր տեսքով․ Արկադի Դումիկյանի համերգը և «Պալլադա» համալիրի մեծ նախագիծը
LALUNZ հայկական բրենդը բացեց իր 4-րդ մասնաճյուղը՝ Աբովյան 21 հասցեում
ARCADA CONSTRUCTION. Գառնիի պատմամշակութային արգելոց թանգարանում ներկայացվեցին ընկերության նոր բնակելի և բիզնես նախագծերը
Mommy Kids-ը նշում է 15-ամյակը․ համաշխարհային նորաձևության հայտնի բրենդներ, անակնկալներ և մեծ զեղչեր
Sweet Travel-ը նշում է 16-ամյակը․ նոր հասցե, նոր ծրագրեր և շքեղ նվերներ հավատարիմ հաճախորդներին
AMANOO III PROJECT-ի PRIVATE PRE-SALE միջոցառումը