Կին նախաձեռնողի համար միշտ է դժվար եղել, իսկ վերջին տարիների ընթացքում, հատկապես տուրիզմի ոլորտը գիտենք, թե ինչ խնդիրների առաջ է կանգնել՝ համավարակ, պատերազմ, տուրիզմի ոլորտի անկում: Հաղթահարելով բոլոր դժվարությունները, Լիանա Սահակյանը ոչ միայն պահպանեց իր բիզնեսը, այլև ավելի ամրապնդեց իր դիրքերը ոլորտում՝ ներկայացնելով արդեն երկրորդ սրահը նոր հասցեում:
Այսօր տուրիզմի ոլորտը դառնում է ավելի հասանելի, ավելի օնլայն և կարծես ավարտվում է գրասենյակների այցելության, ամրագրման փաթեթային համակարգը. շատերը ինքնուրույն են ամրագրում թե տոմսերը, թե հյուրանոցային կացությունը և Լիանայի նպատակն էր ստեղծել այնպիսի միջավայր, որտեղ պատվիրատուն ոչ միայն ցանկություն կունենա անձամբ այցելել, անձամբ գնել, խորհուրդներ հարցնել, այլև պարզապես հաճույք կստանա սպասարկման նման ձևաչափից և իր պլանավորված հանգիստը արդեն իսկ կսկսի լավ տպավորություններով:
Փարպեցի 15 հասցեում բացված երկորրդ GO TRAVEL գրասենյակը կարծես փոքրիկ Մալդիվներ լինի Երևանի կենտրոնում: Չեմ չափազանցնի, եթե ասեմ, որ այսպիսի ձևաչափ երբևէ չի եղել Հայաստանում, և ես ինքս նույնիսկ ցանկություն հայտնեցի այցելել որպես պատվիրատու, սպասարկվել սրահում, մասնագիտական խորհրդատվություն ստանալ, ինչու չէ, նույնիսկ վայելել սուրճս ու հնարավորինս երկար մնալ այստեղ: Սա մի միջավայր է, որն արդեն իսկ քեզ տրամադրում է հանգստի և ազատում է առօրյա հոգսերից:
GO TRAVEL-ի մշտական այցելուները, նաև նրանք, ովքեր ամրագրում են կորպորատիվ, ընտանեկան փաթեթներ կսպասարկվեն GO PRIME ձևաչափով, որն արդեն ավելի անհատական մոտեցմամբ է, առանձնացված լունժ հատվածում՝ անհատական մասնագետի սպասարկմամբ և որ ամենակարևորն է՝ ՇՈՒՐՋՕՐՅԱ:
Ի դեպ, GO TRAVEL-ն ունի ևս մեկ առանձնահատկություն: Ցանկացած չեղարկված թռիչքի ամբողջ գումարը ընկերությունը վերադարձ է կատարում՝ առանց սպասելու տվյալ ավիաընկերության փոխհատուցմանը: Ձեր ապահովությունը GO TRAVEL-ի հետ համագործակցման գլխավոր պայմանն է և անձնակազմը կատարում է հնարավորինս՝ Ձեր հանգիստը լիարժեք դարձնելու համար:
Աշխատնաքային ժամերն են ամեն օր, ներառյալ կիրակի օրերը՝ առավոտյան 10.00-ից մինչ 20.00-ն: Հիմնական ուղղությունները՝ իհարկե հայերի կողմից սիրված Եգիպտոս, ԱՄԷ և Եվրոպա: Վերջին տարիներին ավելացել է Բալիի, Մալդիվյան կղզեխմբի և իհարկե Սեյշելյան կղզիներում հանգստի պահանջարկը: Ցանկացած խորհրդատություն, փատատղթերի՝ ներառյալ վիզայի ամրագրման ուղեկցում, հյուրանոցային ամրագրումներ և կորպորատիվ, ինչպես նաև ընտանեկան հանգստի համար հատուկ փաթեթների համակարգում GO TRAVEL-ի երիտասարդ, փորձառու աշխատակզմի կողմից: Ինչպես ակտիվ, այնպես էլ պասիվ հանգստի սիրահարները կարող են գտնել այստեղ հանգստի հետաքրքիր ուղղություններ, լինի դա ծովային, թե ձմեռային հանգստի նոր առաջարկներ, շատերի կողմից դեռևս չբացահայտված նոր ուղղություններ, իհարկե նաև կրուիզներ ողջ տարվա ընթացքում: Մշտապես գործող հատուկ առաջարկներ, ակցիաներ և մրցունակ գներ՝ որոնք հաստատ կզարմացնեն Ձեզ:
Օրիգինալ կերպ կազմակերպված բացման շնորհանդեսի ընթացքում հյուրերին սպասվում էր անակնկալ նվերներ, հատուկ շնորհակալական նվերներ՝ բրենդային տարբերանշանով վզնոցների տեսքով, ինչպես նաև դեպի Միլան երկու ուղետոմսի խաղարկություն, որն արդյունքում շահեց հյուրերից Ֆլորան:
Միացեք GO TRAVEL-ին սոցիալական էջերում, նաև խորհուրդ կտամ հետևել հենց Լիանա Սահակյանին, ով պարբերաբար կիսվում և իր էջում տուրիստական լայֆհակերով, անձնական փորձով և պլանավորեք Ձեր հանգսիտը պրոֆեսիոնալների հետ:
Փարպեցի 15 , Տերյան 62
011-566 630, 099-566 614