
Women’s Wear Daily հեղինակավոր կայքն արդեն ներառել էր HAYELI բրենդը Paris Fashion Week Fall 2025-ի նոր և տարբերվող բրենդերի ցանկում. թողնում եմ հղումը, կարող եք կարդալ հոդվածն ԱՅՍՏԵՂ: HAYELI բրենդը ներկայացնում է բազմաբրենդային Yooto -ն. կարծում եմ՝ բացի օնլայն հարթակից, արդեն հասցրել եք այցելել Երևան Մոլում գործող նոր սրահը, ինչպես նաև Հյուսիսային պողոտայում գործող սրահ: Yooto-ն ներկայացնում է «Նորք Գրուպ»-ը, որը 30 տարի առաջ հիմնադրել է Նորայր Խաչատրյանը: Բացի մուլտիբրենդային Yooto-ն, ընկերությունը Հայաստանում և Արևելյան Եվրոպայում պաշտոնապես ներկայացնում է մի շարք լյուքս դասի բրենդեր, այդ թվում՝ Burberry, Zegna, Casadei, Emporio Armani, Boss, Kenzo, Polo Ralph Lauren, Marc Jacobs, Agent Provocateur, AzatMard և այլք: Mass market-ում ներկայացված բրենդերն են OVS-ը և New Yorker-ը:

HAYELI նախագծի Co-Owner-ը և Art Director-ը նկարիչ Տիգրան Ձիթողցյանն է, իսկ բրենդի Fashion Artistic Director-ը՝ փարիզաբնակ դիզայներ Արմինե Օհանյանը:

Տիգրան Ձիթողցյան ծնվել է Երևանում, նկարել սկսել է 5 տարեկան հասակից ու 10 տարեկանում Հենրիկ Իգիթյանի առաջարկով ներկայացել է անհատական ցուցահանդեսով, որը նաև ցուցադրվել է Իսպանիայում, Ռուսաստանում, Ճապոնիայում, ԱՄՆ-ում։ 2009 թվականից հաստատվել է Նյու Յորքում, սակայն վերջին տարիներին հաճախ կարելի է հանդիպել նրան Հայաստանում, մասնավորապես Ձորաղբյուրում բացված Tigran Art Studio-ում, որը նախորդ տարվա ամենաայցելվող արվեստի կենտրոններից էր։ Հենց այստեղ էլ հանդիպելով Արմինեին՝ Տիգրանը և YooTo թիմը սկսել են վերջինիս հետ համագործակցել՝ համատեղելով Արմինեի hi-tech աշխարհայացքը նկարչի ինովացիոն գործերի հետ, ինչի արդյունքում էլ ծնվել է HAYELI-ն:

Արմինե Օհանյանը 2017 թվականից ղեկավարում է իր՝ Armine Ohanyan PARIS ապրանքանիշը և նորեկ չէ Paris Fashion Week-ում: Արմինեն մասնակցել է Փարիզի և Վանկուվերի նորաձևության շաբաթներին. նրա մասին գրել են ֆրանսիական, իտալական, բրիտանական Vogue ամսագրերը և անդրադարձել են համաշխարհային նորաձևության բլոգերներ: Իր բրենդի համար Արմինե Օհանյանը օգտագործում է եռաչափ տպագրություն և այլ նորագույն տեխնոլոգիաներ. նա միշտ հաճույք է ստացել հնաոճ արհեստագործական տեխնիկայի և տեխնոլոգիայի հակադրությունից:

HAYELI-ն միավորում է նորաձևությունն ու արվեստը՝ Ձիթողցյանի «Հայելիներ» դիմանկարների շարքը ներկայացնելով եռաչափ տպագրությամբ և նորագույն տեխնոլոգիաներով՝ ի պատասխան սոցիալական մեդիայում մեր ներկայիս մշակութային մոլուցքի: Հրաշալի էր ընտրված ցուցադրության վայրը. Տոկիոյի պալատը Փարիզի ամենահեղինակավոր ժամանակակից արվեստի կենտրոններից է:

Բեմադրությունը և երաժշտությունը Hayeli-ի առաջին ցուցադրությունը վերածեցին թատերական պերֆորմանսի, որը, վստահ եմ, վայելեցին բոլոր հյուրերը։ Ի դեպ, իմ ինստագրամյան էջում կարող եք դիտել հատուկ ռիլ, որտեղ հյուրերը և հենց հեղինակները կիսվում են իրենց տպավորություններով:

Անչափ հաճելի էր տեսնել, որ հյուրերի մի մասը ժամանել էր հենց Հայաստանից՝ ներկա լինելու ցուցադրությանը:HAYELI-ի առաջին հավաքածուն համադրում էր բնական նյութերը, ինչպես մետաքսե օրգանզան է՝ ոսպնյակավոր գործվածքներով. բոլորը ձեռագործ են՝ ստեղծված Արմինեի փարիզյան ստուդիայում:

Ինովացիոն և բարդ հավաքածուին զուգահեռ՝ ապրանքանիշը կմշակի ավելի մատչելի և առօրյա ապրանքատեսակներ, այդ թվում՝ շապիկներ, որոնք հասանելի կլինեն ավելի լայն սպառողների շրջանում:

Շուտով հնարավորություն կունենաք գնել HAYELI-ի տեսականին yooto.online կայքում, Երևանում գործող ֆիզիկական սրահներում, իսկ մեկ տարվա ընթացքում նախատեսվում է նաև բացել HAYELI սրահ նաև ԱՄՆ-ում:














































































The GYM նոր մարզասրահի բացումը Մաշտոցի պողոտա 8 հասցեում
Շահիր քո ամառային նվերը SKECHERS ARMENIA-ից
Տիգրան Նալբանդյանի անունը հավերժացվեց «Կաիսա» շախմատի դպրոցում. մեծարում մի մարդու, ով սերունդներ կրթեց շախմատի միջոցով
2026թ.-իերևանյան բացօթյա լողավազանները, գները, հասցեները
EXCLUSIVE! Լարա Ֆաբիանը Ջիվան Գասպարյանի, Սերգեյ Սմբատյանի հետ համագործակցելու և Արմինե Օհանյանի զգեստը կրելու մասին
20 ՏԱՐԻ ԱՆՑ․ էքսկլյուզիվ հարցազրույց Ֆրանսիս Քուրքջյանի հետ
celio women-ի առաջին խանութ-սրահի բացումը Դալմա Գարդեն Մոլում
FOUNDER-ի պաշտոնական մեկնարկը Հայաստանում․ ներկայացվեցին երեք մասշտաբային բնակելի նախագծեր
BREATHE. Լիլիթ Սթեֆենի տարիների երազանքը դարձավ հայկական նորաձևության նոր հասցե
«ԵՐԵՎԱՆ ՋԱՆ» հայկական ռեստորանի բացումը Հանրապետության հրապարակի հարևանությամբ
RAYSON by Alfa Renaissance ներքնակների մասնագիտացված սրահի բացումը Հրաչյա Քոչար 20 հասցեում
Lusin Parfume-ի տարեդարձը․ նոր նռան բույր և արվեստի հետ բացառիկ համագործակցություն