l

lifestyle

Pharaon Complex-ի վերաբացումը նոր ձևաչափով

Երևան-Աբովյան խճուղի 5 հասցեում շուրջ 12 տարի գործող Pharaon Complex-ը վերաբացվում է նորովի ու ներկայացնում է իր ARENA CONCERT HALL սրահը: Տարածաշրջանի լավագույն կենտրոններից մեկը վերազինվել է նորարար ձայնային և լուսային համակարգերով, կինետիկ արվեստի տեխնոլոգիաների կիրառմամբ և պատրաստ է թելադրել շքեղության նոր չափանիշ: Գագիկ Ծառուկյանը կնոջ հետ միասին անձամբ էր ներկա նոր Pharaon Complex-ի վերաբացմանը: 

  • Կամո Թովմասյան

Համերգային և հարսանեկան հայտնի համալիրն իր մեջ է համակցել է բարձր տեխնոլոգիաները, արվեստն ու ոճը։ Մենք հրավիրված էինք կոմպլեքսի վերաբացմանը, որտեղ ներկայացվեց ինտերիերը, դիզայնը, նոր մենյուն, նոր թվային համակարգը, տեխնիկապես ամբողջությամբ փոխված սրահը: ARENA CONCERT HALL նոր սրահը նախատեսված է մասշտաբային համերգների, կորպորատիվների և հարսանեկան միջոցառումների համար: ARENA CONCERT HALL սրահի նոր բեմը, էկրանները, լուսային լուծումները՝ տենիկական նորարարության նոր չափանիշ են: Սրահը նախատեսված է 700 հյուրերի համար, ի դեպ, ֆոտոշարքում ևս կնկատեք, որ նստատեղերը տեղաբախշված են եռահարկ ձևաչափով, ինչը յուրաքանչյուր հյուրի տեսադաշտը ավելի ամբողջական է դարձնում:

Ամբողջությամբ նոր ինտերիերին և տեխնիկապես նորովի զինված սրահին զուգահեռ, Pharaon Complex-ը նաև ներկայանում է թարմացված մենյուով: Սահմանվել է սննդի որակի, մատուցման, ինչպես նաև ուտեստների ձևավորման և մատուցման նոր չափանիշ, արդեն սիրված մենյուում ավելացվել են նոր ուտեստներ: Սրահի Sound System-ը վստահվել է ֆրանսիական L-Acoustics ընկերությանը, որը երաժշտական փառատոնների, համաշխարհային աստղերի համերգային շրջագայությունների, գլոբալ բիզնես կոնֆերանսների գլխավոր սաունդ գործընկերներից է:

Matrix, grandMA2, Pangolin հայտնի լուսային տեխնիկակական գիգանտների հետ համագործակցությունն էլ թույլ կտա ստանալ բառացիորեն ցանկացած լուծումներ՝ նույնիսկ ամենաբարդ շոուների և արարողությունների վիզուալ ձևավորման դեպքում: Հետաքրքիր էր առաստաղի նոր ձևավորումը, որտեղ ալյումինե կոնստրուկցիաները թվային վահանակների միջոցով ստանում էին ավելի մասշտաբային վիզուալիզացում, նաև գեղեցիկ էր ծաղկային նոր ձևավորումը: Հսկայական էկրանները ավելի տպավորիչ էին դարձնում էկրանին ցուցադրված կոնտենտը: Այս ամենին կարող եք հետևել սթորիլայնով մեր ինստագրամյան էջում, որտեղ ներկայանում եմ վիդեո սթորիներով:

Pharaon Complex-ում անցկացվող յուրաքանչյուր հանդիսավոր արարողություն դառնում է անմոռանալի 2013 թ.-ից: Լինի դա հարսանիք կամ բիզնես հանդիպում. յուրաքանչյուր միջոցառում անցկացվում էր ամենաբարձր մակարդակով: Մենք ինքներս վերջին 10 տարիների ընթացքում այստեղ նկարահանել ենք մի շարք մասշտաբային իրադարձություններ, իսկ նոր սրահն էլ ավելի տրամադրող է ու հաճելի՝ ինչպես հյուրընկալվելու, այնպես էլ աշխատելու համար:

Վերաբացմանը ներկա էին քաղաքական գործիչներ, գործարար ոլորտի, մշակութային ոլորտի ներկայացուցիչներ, անվանի մարզիկներ, դերասաններ և ինֆլյուենսերներ: Թողնում եմ բոլոր կոնտակտները և մաղթում եմ Pharaon Complex-ին, ինչպես նաև բոլոր հյուրերին՝ նոր շքեղ և անմոռանալի երեկոներ նոր Pharaon Complex-ում:
Աբովյան խճուղի 5
091 / 099- 20 15 81
pharaon.am

INSTAGRAM

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

BEST OF WEEK

The GYM նոր մարզասրահի բացումը Մաշտոցի պողոտա 8 հասցեում

Շահիր քո ամառային նվերը SKECHERS ARMENIA-ից

Տիգրան Նալբանդյանի անունը հավերժացվեց «Կաիսա» շախմատի դպրոցում. մեծարում մի մարդու, ով սերունդներ կրթեց շախմատի միջոցով

2026թ.-իերևանյան բացօթյա լողավազանները, գները, հասցեները

EXCLUSIVE! Լարա Ֆաբիանը Ջիվան Գասպարյանի, Սերգեյ Սմբատյանի հետ համագործակցելու և Արմինե Օհանյանի զգեստը կրելու մասին

20 ՏԱՐԻ ԱՆՑ․ էքսկլյուզիվ հարցազրույց Ֆրանսիս Քուրքջյանի հետ

celio women-ի առաջին խանութ-սրահի բացումը Դալմա Գարդեն Մոլում

FOUNDER-ի պաշտոնական մեկնարկը Հայաստանում․ ներկայացվեցին երեք մասշտաբային բնակելի նախագծեր

BREATHE. Լիլիթ Սթեֆենի տարիների երազանքը դարձավ հայկական նորաձևության նոր հասցե

«ԵՐԵՎԱՆ ՋԱՆ» հայկական ռեստորանի բացումը Հանրապետության հրապարակի հարևանությամբ

RAYSON by Alfa Renaissance ներքնակների մասնագիտացված սրահի բացումը Հրաչյա Քոչար 20 հասցեում

Lusin Parfume-ի տարեդարձը․ նոր նռան բույր և արվեստի հետ բացառիկ համագործակցություն

back-top