l

lifestyle

Holiday Inn Resort Tsaghkadzor հյուրանոցը պաշտոնապես մուտք է գործում Ծաղկաձոր

Այսօր Երևանում կայացավ կարևոր ստորագրման արարողություն, որը նոր փուլ է բացում Հայաստանի հյուրանոցային և ներդրումային ոլորտում։ 4A և «Public Capital» ընկերությունների խմբի հիմնադիր Դավիթ Սոխակյանի և «International Hotel Group»-ի տարածաշրջանային զարգացման տնօրեն Քրիստին Թորսթայնսդոթիրի մասնակցությամբ պաշտոնապես հայտարարվեց Holiday Inn միջազգային հյուրանոցային բրենդի մուտքը Ծաղկաձոր։

Այս համաձայնագիրը նշանավորում է Ծաղկաձորում ներդրումային նոր փուլի մեկնարկը, ինչպես նաև միջազգային հյուրընկալության շուկայի ընդլայնումը Հայաստանում։ Նախագիծը նախատեսվում է որպես ժամանակակից, բազմաֆունկցիոնալ համալիր, որը կհամատեղի հյուրանոցային, բնակելի և բիզնես ենթակառուցվածքները՝ ստեղծելով նոր որակի միջավայր թե՛ զբոսաշրջիկների, թե՛ ներդրողների և բիզնես համայնքի համար։

Համալիրի կազմում նախատեսվում են՝ 70 հյուրանոցային համար, 300 ապարտամենտ՝ վաճառքի և հետագա կառավարման հնարավորությամբ, լողավազան և մարզասրահ, առողջարան և SPA կենտրոն, ռեստորանային և սննդի գոտիներ, 3000 հանդիսատեսի համար նախատեսված կոնգրեսային դահլիճ՝ միջազգային համաժողովների, բիզնես միջոցառումների և համերգների անցկացման համար, ժամանակակից գրասենյակային տարածքներ, կինոթատրոն և ժամանցային ենթակառուցվածքներ Նախագծի ամբողջական շահագործումը նախատեսված է 2029 թվականի դեկտեմբերին։

Այս նախաձեռնությունը հանդիսանում է 2024 թվականին մեկնարկած «Mövenpick Resort Tsaghkadzor» նախագծի զարգացման շարունակությունը՝ ձևավորելով Ծաղկաձորում բազմաբրենդ միջազգային հյուրընկալության կենտրոն։ Այս համատեքստում Holiday Inn-ի մուտքը պարզապես առանձին ներդրում չէ, այլ ավելի լայն զարգացման ռազմավարության մաս, որի նպատակն է բարձրացնել տարածաշրջանի զբոսաշրջային, գործարար և ներդրումային գրավչությունը։

Ծաղկաձորում նման մասշտաբային նախագծի իրականացումը կարող է էական խթան հանդիսանալ՝ զբոսաշրջության զարգացման, բիզնես ակտիվության աճի, միջազգային միջոցառումների ներգրավման, ինչպես նաև տարածաշրջանային ներդրումային միջավայրի ամրապնդման համար։ Holiday Inn-ի մուտքը Ծաղկաձոր կարելի է դիտարկել ոչ միայն որպես հյուրանոցային նոր նախագիծ, այլ նաև որպես Հայաստանի զբոսաշրջային և տնտեսական զարգացման կարևոր քայլ։

Holiday Inn-ը համաշխարհային հյուրանոցային ամենաճանաչված բրենդներից մեկն է, որը հիմնադրվել է 1952 թվականին ԱՄՆ-ում և տարիների ընթացքում դարձել է միջազգային հյուրընկալության ոլորտի խորհրդանշական անուններից մեկը։ Բրենդը գործում է IHG Hotels & Resorts խմբի կազմում և ներկայում ունի ավելի քան 1,000 հյուրանոց ամբողջ աշխարհում՝ առաջարկելով հարմարավետ, ժամանակակից և հասանելի հյուրընկալության փորձ թե՛ զբոսաշրջիկների, թե՛ բիզնես այցելուների համար։

Հայաստանում Holiday Inn բրենդն արդեն ունի իր ներկայությունը մայրաքաղաքում՝ Holiday Inn Yerevan - Republic Square հյուրանոցի միջոցով, որը տեղակայված է Երևանի կենտրոնում՝ Հանրապետության հրապարակի հարևանությամբ։ Հյուրանոցը գործում է պատմական շենքում և առաջարկում է ժամանակակից համարներ, ռեստորանային գոտիներ, հանդիպումների սրահներ, SPA և ֆիթնես ծառայություններ՝ սպասարկելով ինչպես զբոսաշրջիկների, այնպես էլ գործարար այցելուների։ Բացի այդ, Երևանում գործում է նաև Holiday Inn Express Yerevan հյուրանոցը, ինչը ցույց է տալիս, որ Holiday Inn ընտանիքի բրենդներն արդեն հաստատուն ներկայություն ունեն հայկական շուկայում։ Այս համատեքստում Holiday Inn-ի մուտքը Ծաղկաձոր կարելի է դիտարկել որպես Հայաստանում բրենդի ընդլայնման հաջորդ կարևոր քայլ։

back-top