l

lifestyle

Calone Perfume՝ 5 տարի բույրի արվեստի աշխարհում

Այս տարի Calone Perfume-ը նշում է իր 5-ամյակը՝ ամփոփելով մի ճանապարհ, որը լի է եղել նոր բացահայտումներով, բացառիկ բրենդերով, հիշարժան միջոցառումներով, հետաքրքիր ակցիաներով և հաճելի անակնկալներով։

Վերջին հինգ տարիների ընթացքում Calone-ն դարձել է մի յուրահատուկ տարածք, որտեղ բույրը ներկայացվում է որպես արվեստ, ինքնարտահայտման միջոց և անձնական ձեռագիր։ Այստեղ օծանելիքը պարզապես բույր չէ․ այն այցեքարտ է, զգացողություն, անհատականություն և հիշվող ներկայություն։ Calone-ի գաղափարախոսության հիմքում ընկած է օծանելիքը նոր ձևով ներկայացնելու մոտեցումը՝ որպես մի բան, որը պետք է զգալ, հասկանալ և արժևորել։ Սրահը ստեղծվել է այն մարդկանց համար, ովքեր բույրը ընկալում են ոչ միայն որպես առօրյա աքսեսուար, այլ որպես իրենց ներաշխարհի շարունակություն։

Այս 5 տարիների ընթացքում Calone-ն շարունակաբար ներկայացրել է նիշային և բացառիկ բույրերի աշխարհը՝ օգնելով հաճախորդներին գտնել հենց այն բույրը, որը կդառնա իրենց անհատականության արտահայտությունը։ Այսօր Calone-ն Հայաստանում հանդիսանում է մի շարք հայտնի նիշային բրենդերի պաշտոնական ներկայացուցիչը։ Սրահում ներկայացված են այնպիսի բրենդեր, ինչպիսիք են՝ Dorin, Ramon Molvizar, Brecourt, Chabaud, Affinessence, Kinetic Perfume, Memoize London, Botanicae Perfume, Mullium, Map of the Heart և այլ հեղինակավոր անուններ։ Այս ընտրանին Calone-ն դարձնում է յուրահատուկ վայր այն մարդկանց համար, ովքեր փնտրում են ոչ ստանդարտ, խորքային և հիշվող բույրեր։

«Find Your Star»․ by Calone բրենդի գաղափարը

Calone-ի գործունեության կարևոր և առանձնահատուկ էջերից մեկը սեփական բրենդի՝ by Calone բույրերի շարքի ստեղծումն է։ Բրենդի գաղափարի հեղինակն է Calone Perfume-ի հիմնադիր տնօրեն Արսեն Հովհաննիսյանը, ով մանկուց առանձնահատուկ սեր է տածել օծանելիքագործության հանդեպ։ Տարիների ընթացքում, խորությամբ ներգրավվելով այս ոլորտում, նրա մոտ ձևավորվել է մի յուրահատուկ գաղափար՝ ստեղծել բույրեր, որոնք կկրեն տիեզերքի աստղերի անունները և կբնութագրեն իրենց կրողի էությունը, զգացողությունները և կարգավիճակը։ Բրենդի կարգախոսն է՝ «Գտիր քո աստղը»։

 

by Calone բույրերի շարքի պարֆյումերն է Ժերար Գատտին՝ ֆրանսիացի օծանելիքագործ Գրասից, ով ունի շուրջ 30 տարվա փորձ և համագործակցել է միջազգային ճանաչում ունեցող բրենդների հետ։ Այսօր by Calone բրենդն ունի 18 բույր, որոնք ներկայացված են 100 մլ սև սրվակներով, դրանցից շատերը հասանելի են նաև 10 մլ տարբերակով՝ հարմար ճանապարհորդությունների, պայուսակում պահելու կամ նվիրելու համար։ Հատկապես այս առիթով ներկայացվում են շարքի երեք ուշագրավ բույրերը՝ Mintaka, Taygeta և Castor։ Դրանք ոչ միայն բույրեր են, այլև տրամադրություններ, պատմություններ և բնավորություններ, որոնք ստեղծված են իրենց կրողին ընդգծելու համար։

Օծանելիքից բացի, Calone սրահում ներկայացված են նաև խնամքի միջոցներ։ Այս պահին սրահում առկա է նաև Mari Navi կորեական ապրանքանիշը, որը միտված է մաշկի բարելավմանը նորարարական խնամքի միջոցների միջոցով։ Բրենդի առանձնահատկությունն այն է, որ դրա արտադրանքը հարստացված է օվկիանոսի օգտակար և բացառիկ բաղադրիչներով, որոնք նպաստում են մաշկի խնամքին, հարթեցմանը և առաձգականության պահպանմանը։ Mari Navi-ն իր փիլիսոփայությամբ անմիջականորեն կապված է բնության հետ՝ առաջարկելով խնամք, որը համադրում է բնական բաղադրիչներն ու հանքանյութերը՝ օգնելով պահպանել մաշկի առողջությունն ու երիտասարդ տեսքը։Սրահում գործում է նաև անվճար առաքման ծառայություն Երևանի տարածքում, ինչը հաճախորդների համար գնումների գործընթացը դարձնում է ավելի հարմարավետ և հասանելի։

Իր 5-ամյակի առթիվ Calone-ը խորին շնորհակալություն է հայտնում իր բոլոր հաճախորդներին, հետևորդներին և գործընկերներին՝ վստահության, ընտրության և տարիների ընթացքում հավատարիմ մնալու համար։ «Ձեր գոհունակությունը մեր հաջողությունների լավագույն ապացույցն է։ Այն մեզ պարտավորեցնում է անել ավելին, որպեսզի յուրաքանչյուր հաճախորդ հեռանա մեր սրահից գոհ, ժպտադեմ և կրկին վերադառնալու ցանկությամբ»,-իր խոսքում նշում է Calone Perfume-ի հիմնադիր տնօրեն Արսեն Հովհաննիսյանը։

5 տարին Calone-ի համար պարզապես հոբելյանական թիվ չէ։ Այն ճանապարհ է, փորձ, աճ և նոր բույրերի ու նոր պատմությունների սկիզբ։

 Թումանյան 30

 +374 94-30 77 77

Instagram – caloneperfume

Facebook – Calone Perfume

 

 

BEST OF WEEK

«Արմատագիր»-ը և Ամատունիների ևս 9 սիրված աշխատանք

Երևան Մոլի առաջին AI մոդել Մոլլին ու 5 AI մոդելներ, ովքեր հեղաշրջեցին նորաձևությունը

Շահիր քո նվերը՝ SKECHERS ARMENIA-ի նոր հավաքածուից

Դիմավորեք Հրե Ձիու տարին ԱՐՏ ՖԼՈՐ ԴԻԶԱՅՆ սրահի կախարդանքով

Գնացել էինք Աշտարակ՝ «Ահարոնյան դիստիլերիա»

ՈՐՏԵՂ ՈՒՏԵԼ ՀԱՄՈՎ/ՀՈՏՈՎ ԽԱՇ ԵՐԵՎԱՆՈՒՄ 2025

Calone Perfume՝ 5 տարի բույրի արվեստի աշխարհում

PANE café & bakery-ի բացումը

GAYA x BMS համատեղ ցուցադրությունն ու հյուրերը

Holiday Inn Resort Tsaghkadzor հյուրանոցը պաշտոնապես մուտք է գործում Ծաղկաձոր

Վահան Խաչատրյանի POP-UP-ի բացումը Դալմա Գարդեն Մոլում

«Խազեր 2026»՝ Հայաստանի ազգային երաժշտական մրցանակաբաշխությունը

back-top