
ITALON ընկերությունում հիմնականում ներկայացված են կերամոգրանիտե բարձրորակ սալիկներ, սանհանգույցի և լոգախցիկների համար նախատեսված տարատեսակ աքսեսուրաներ՝ լվացարաններ, ցնցուղներ, սուրճի սեղաններ և դարակներ: ITALON-ը կահույքի և սանտեխնիկայի բացառիկ ապրանքանիշ է, որում առանցքային դեր են խաղում ITALON կերամոգրանիտե սալիկները։ www.shop-italonceramica.am կայքի հայկական տարբերակը Ձեզ կօգնի ընտրության և առցանց գնումների հարցում:

Նախ և առաջ կառաջարկեմ անձամբ այցելել և գնահատել հավաքածուները նորաբաց սրահում, որը գտնվում է Գ. Լուսավորիչ 3 հասցեում: Մինչ այցելությունը կառաջարկեմ նաև անպայմանորեն այցելել երևանյան մասնաճյուղի՝ www.shop-italonceramica.am վեբ կայք և սոցիալական էջեր՝ FB/ITALONARMENIA և IG/italonarmenia որտեղ մանրամասնորեն ներկայացված են հավաքածուները: Սոց. մեդիա էջերից կարող եք պատկերացում կազմել, թե ի՞նչ է Ձեզ հարկավոր:

Ներկայացնեմ մի քանի հավաքածու. Metropolis ճենապակյա սալիկների հավաքածուն համատեղում է քարերի բնական գեղեցկությունը Murano ապակու նրբագեղության հետ: Քարե տեսք ունեցող կերամոգրանիտե սալիկներն իդեալական հիմք են ինչպես բնակելի շքեղ ինտերիերի, այնպես էլ ժամանակակից կոմերցիոն տարածքների համար: Գույների, ձևաչափերի և դեկորների լայն տեսականին լրացվում է յուրահատուկ ճենապակյա սալիկներով: Metropolis հավաքածուի հարուստ գունային ներկապնակը համալրված է հետևյալ գեղեցիկ լուծումներով՝ Calacatta Gold, Royal Ivory, Desert Beige, Absolute Silver, Graphite Dark, Arcadia Brown, Imperial Black:

Continuum կերամոգրանիտե սալիկների հավաքածուն վերաիմաստավորում է դեկորատիվ հատակի մինիմալիստական նրբագեղությունը, իսկ արտահայտիչ գրաֆիկան ստեղծում է յուրահատուկ և ամբողջական պատկեր: Սա Full Design Project շարքի մի մասն է և ներառում է այն ամենը, ինչ անհրաժեշտ է համապարփակ նախագծի համար, որը կարող է լուծել ճարտարապետության և դիզայնի ցանկացած խնդիր:

Eternum հավաքածուն ճահճային կաղնու մոդեռնիզացված մեկնաբանությունն է: Քարի և պողպատի պես ամուր՝ այն կաղնու փայտն է, որը երկար տարիներ ջրի տակ մնալուց հետո դուրս է բերվում։ Ճահճային կաղնու փայտի հավերժական հմայքը մարմնավորված է Eternum ճենապակյա սալիկների 4 ներկայիս գույներով՝ Acero, Rovere, Fume և Mogano: Նորաոճ համադրությունների համար հավաքածուն համալրվում է դեկորատիվ, գաջի էֆեկտով սալիկներով՝ Snow, Cream, Gold and Kofi, Carrara և Volcano սալիկներով, ինչպես նաև գունավոր Murano ապակու էֆեկտով սալիկներով՝ Glass Coral և Glass Avio: Հավաքածուի թվարկված նմուշները կօգնեն ռեալիզացնել Full Design Project նախագիծը, որը կվերափոխի ցանկացած տարածք՝ լցնելով այն էլեգանտությամբ և դինամիզմով:

Գործում է վաճառքի օնլայն համակարգ, առաքման և տեղադրման ծառայություն, ինչպես նաև մեծամասշտաբ պատվերների հնարավորություն: Հետադարձ կապի բոլոր տվյալները կգտնեք այս փոստում և կապ հաստատելով մասնագետների հետ, կամ պարզապես այցելելով խանութ-սրահ՝ կստանաք Ձեզ հուզող բոլոր հարցերի պատասխանները:

ITALON-ը հանդիսանում է իտալական Gruppo Concorde հոլդինգի մի մասը, որը կերամիկայի ոլորտում համաշխարհային առաջատարներից է: Սա կայունության, տեխնոլոգիական նորարարության և բարձր որակի երաշխիք է։ ITALON-ը հիմնադրվել է 2007 թվականին՝ Ռուսաստանի և ԱՊՀ երկրների համատեղ ջանքերով՝ իտալական ոճն ու արտադրության nohow բերելու նպատակով: Տարիների ընթացքում ընկերությունը դարձել է հուսալի գործընկեր` ճարտարապետների, դիզայներների, դիստրիբյուտորների և շինարարության ոլորտի մասնագետների համար:

17 տարվա մեր փորձառության արդյունքում մենք կյանքի են կոչել հետաքրքիր նախագծեր, գտել ենք լավագույն լուծումներ, ինչն էլ զգալիորեն նպաստել է ընկերության ուրույն ձեռագրի կերտմանը: Այսօր ITALON-ը կերամիկայի, ճարտարապետության ու շինարարության ոլորտում ռուսական ամենաճանաչված ապրանքանիշերից մեկն է և հիմա արդեն նաև քաղաքամայր Երևանում է:

Ընկերության հաջողության գրավականն արդյունավետ համագործակցությունն է գործընկերների, հաճախորդների և մատակարարների հետ, ովքեր հավատացել և շարունակում են հավատարիմ մնալ ITALON-ին, կիսում են ընկերության գաղափարական արժեքները, նպատակները և ապագայի տեսլականը՝ ուղղված տեխնոլոգիաների և ծառայությունների կատարելագործմանը:

Զգացեք իտալական շքեղությունն ու ոճը Ձեր տանը՝ ITALON խանութ սրահի միջոցով:
093-21-68-68
044-18-78-78
Գրիգոր Լուսավորիչ 3
FB / IG















































The GYM նոր մարզասրահի բացումը Մաշտոցի պողոտա 8 հասցեում
Շահիր քո ամառային նվերը SKECHERS ARMENIA-ից
Տիգրան Նալբանդյանի անունը հավերժացվեց «Կաիսա» շախմատի դպրոցում. մեծարում մի մարդու, ով սերունդներ կրթեց շախմատի միջոցով
2026թ.-իերևանյան բացօթյա լողավազանները, գները, հասցեները
EXCLUSIVE! Լարա Ֆաբիանը Ջիվան Գասպարյանի, Սերգեյ Սմբատյանի հետ համագործակցելու և Արմինե Օհանյանի զգեստը կրելու մասին
20 ՏԱՐԻ ԱՆՑ․ էքսկլյուզիվ հարցազրույց Ֆրանսիս Քուրքջյանի հետ
Հայկական PIRALOFF բրենդի սրահի բացումը Աբովյան 21 հասցեում
Տեսնես ի՞նչ երազանք պահեց Նազենին, երբ փչեց ծննդյան տորթի մոմերը...
L’OCCITANE-ը նշեց իր 50-ամյակը Լոռվա հեքիաթայաին բնության գրկում
Evoca Visa Infinite քարտապանների բացառիկ երեկոն
«Երևան Մոլ»-ը ներկայացրեց իր նոր էջը․ ռեբրենդինգի բացառիկ ընթրիքը կազմակերպվել էր մոլի տանիքում
NeuroKlinik նյարդաբանության գերմանական կենտրոնը նշեց 1-ամյակը