l

lifestyle

LesMills խմբային մարզումների 3 նոր ծրագրերի շնորհանդեսը Ռիբոկ սպորտային ակումբում

Reebok Sports Club Armenia-ն առաջին անգամ Հայաստանում անցկացրեց երեք նոր՝ Les Mills Shapes, Dance և Strength Development խմբային մարզումները, որոնք ներկայացրին Արաբական Միացյալ Էմիրություններից ժամանած LesMills մաստեր-մարզիչներ Մարգարիտա Անտոնովան և Դեսմոնդ Վոնգը։ Մենք ևս փակ միջոցառման հյուրերի թվում էինք և պատմում ենք Les Mills նոր խմբային մարզումների մասին:

 Reebok Sports Club Armenia-ն պարզապես մարզասրահ չէ, այն առողջ ապրելակերպի, մոտիվացման, լիարժեք ընտանեկան հանգստի ակումբ է, որը հայտնի է ինչպես մարզման նորարարական սարքերով, մշտապես թարմացվող ծրագրերով, սպասարկման բարձր մշակույթով, այնպես էլ ոլորտի ամենապրոֆեսիոնալ մասնագետների թիմով:

LesMills ծրագրի երեք նոր խմբային մարզումները միմյանցից շատ տարբեր, հետաքրքիր ու արդյունավետ մարզումներ են։ Dance մարզումը պարային, ակտիվ ռիթմերով ու խելահեղ էներգիա հաղորդող մարզում է: Shapes մարզման հիմքում ուժային յոգան, պիլատեսը և պարն են, այս մարզումն օգնում է ձևավորել մարմնի գեղեցիկ ուրվագիծ և տոնուսի մեջ պահել ամբողջ մարմինը։ Strength Development-ն իր տեսակի մեջ եզակի, նորարարական մարզում է:

Յուրաքանչյուր մարզվողի համար այն բաղկացած է 45 րոպե տևողությամբ 12 մարզումից, որոնք բաց թողնել չի կարելի մարզումների կուտակային ազդեցությունը չխախտելու համար։ Strength Development 12 մարզման կուրսն օգնում է բարելավել ընդհանուր մարզավիճակը, տոկունությունը և ուժը։ Խմբակային մարզումներն անցկացվում են ակումբի արդեն իսկ սիրված և հայտնի մարզիչների կողմից, ովքեր ոլորտում լավագույններից են և պարբերաբար վերապատրաստվում են կամ արտերկրում, կամ հրավիրված մարզիչների օգնությամբ։

   Les Mills խմբային մարզումները Reebok սպորտային ակումբում այս պահին անցկացվում են միայն ակումբի անդամների համար և ներառված են փաթեթներում առանց հավելավճարի։ Այս մարզումներն անցկացվում են միայն խմբային տարբերակով, նախատեսված են և՛ տղամարդկանց, և՛ կանանց համար ըստ իրենց նախասիրությունների, քանի որ ոմանք սիրում են պարային մարզումներ, մյուսները՝ ուժային, մյուս մասը՝ ձգումներ և այլն։

Եթե հիշում եք, դեռևս 2020թ.-ին Reebok Sports Club Armenia-ն առաջին անգամ Հայաստանում՝ ներկայացրեց Les Mills մարզման ինովացիոն ծրագրերի շարքը: The Trip հեծանվային մարզումների վիրտուալ ուղևորությունը հնարավորություն էր տալիս քաշ կորցնելով հեծանվային մարզմամբ: Շնորհիվ հսկայական էկրանի, ձայնային հագեցած էֆեկտների և մշակված հատուկ ձևաչափի, THE TRIP-ը ստեղծում էր մոտիվացման նոր չափանիշ, ինչը թույլ է տալիս սպառել ավելի շատ թվով կալորիաներ:

Լինելով ոլորտի առաջատարներից՝ Reebok սպորտային ակումբը մշտապես ներկայանում է բացառիկ ու տարբերվող նորություններով։ Այս տարին սկսվել է բազմաթիվ նորություններով, որոնցից են Les Mills ծրագրի երեք նոր մարզումները, ինչպես նաև Manuthera Lojer բոլորը մեկում բուժական, շարժական սեղանը, որը նախատեսված է մանուալ թերապիաների և սպորտային մերսման համար։ Այն հեշտացնում է ֆիզիոթերապևտների, կինեզիոլոգների, օստեոպատների և այլ մասնագետների աշխատանքը, բուժառուի համար թերապիան դարձնելով անցավ և առավելագույնս հարմարավետ։ Վերջերս, ակումբի մարզիչների համար սարքի վերապատրաատումն անցկացրեց Նյու Յորքից հրավիրված բժիշկ Քրիս Կուլտուկիսը։ 

Ավելի լավ է մեկ անգամ տեսնել քան հարյուր անգամ լսել։ Համեցեք ակումբ՝ տեսնելու պրոֆեսիոնալ կահավորմամբ ընդարձակ սրահները, ընտանեկան միջավայրն ու մոտիվացնող էներգիան, մարզվեք որակավորված մարզիչների օգնությամբ և օգտվեք տարբեր հետաքրքրություններ ունեցող անձանց համար նախատեսված անսահմանափակ հնարավորություններից։

Փիրումյաններ 5

010-36 36 36

FB / IG

www.reeboksportsclub.com

back-top