l

lifestyle

«Խազեր 2026»՝ Հայաստանի ազգային երաժշտական մրցանակաբաշխությունը

«Հայկական ազգային երաժշտական ակադեմիա»-ն անցկացրեց երկրորդ ԽԱԶԵՐ մրցանակաբաշխությունը: Ի տարբերություն նախորդ տարվա՝ այս տարի ես քաղաքում էի ու որոշեցի ոչ միայն լուսաբանել այն, այլև լինել Կարմիր գորգին՝ հարցնելով հյուրերին, թե ինչ են նրանք կրում: Դիտեք իմ ծավալուն ռեպորտաժը հենց Կ. Դեմիրճյանի անվ. մարզահամերգային համալիրից:

  • Կարեն Դավթյան
  • Կամո Թովմասյան

Վստահ եմ՝ դուք արդեն դիտել եք նախորդ մրցանակաբաշխությունը, գուցե արդեն նաև այս տարվանը, քանի որ Արմենիա հեռուստաընկերության եթերով այն ուղիղ հեռարձակվեց, նաև YouTube ալիքով, ինչպես հարկն է, բայց դե ամենահետաքրքիրը էկրաններից այն կողմ է կատարվում, այդ պատճառով էլ ես հատուկ ֆեյշն գործակալի դերով էի կարմիր գորգին՝ ձեզ ամեն ինչ ոչ պաշտոնապես պատմելու համար: Նկատի ունեցեք, որ այս ամենը ես արագ համակարգում էի իմ փոքր թիմով, հենց տեղում, ու միգուցե այս փոստում որոշ սխալներ գտնեք անունների և բրենդերի անվանումների հետ կապված: 

Այս տարվա մրցանակաբաշխությունը սկսվեց սկանդալով: Նախ Բրյունետը, հետո Իվետա Մուկուչյանը, իսկ հետո նաև մի շարք այլ արտիստներ հայտնեցին, որ չեն ցանկանում մասնակցել մրցանակաբաշխությանը: Կոնկրետ պատճառներ չեն նշվել, մնում էր միայն գուշակել. Կամ նրանք համաձայն չէին նախորդ տարվա մրցանակների բաշխման համակարգին, կամ չէին ցանկանում մրցել և չստանալ մրցանակ: Օրինակ, Ռազմիկ Ամյանը, Սարոն և Տաթև Ասատրյանը մեկ անվանակարգում էին, ու եթե անկեղծ, հասկանալի էր, որ Տաթև Ասատրյանը, ներկայացված լինելով ընդամենը մեկ անվանակարգում, չէր կարող չստանալ մրցանակ. դա արդեն կլիներ անտիգովազդ հենց ակադեմիայի համակարգին: Երգչուհու հաջողության մասշտաբները բոլորս ենք տեսել այս տարի: Տարաձայնությունները շատ էին, որոշ հյուրեր նույնիսկ տեղադրեցին կոնտենտ, որտեղ քննադատում էին կազմակերպիչներին, համարում էին, որ նրանք սխալ են աշխատում, բայց ավելի ուշ հաստատեցին իրենց մասնակցությունը որպես հյուր և նույնիսկ հայտնվեցին կարմիր գորգին՝ առաջացնելով իրենց գործընկերների զարմանքը:

Սա հենց շոու-բիզնեսն է, երբեք չգիտես, ինչ կլինի վաղը, ուստի այսօր պետք չէ շտապել կարծիք հայտնել: Շոուն կայացավ, այն հրաշալի էր կազմակերպված, էլ ավելի մասշտաբային, քան նախորդ տարի, և նույնիսկ շատ արտիստների և մրցանակակիրների բացակայության դեպքում էլ այն անցնող տարվա ամենաաստղային և շքեղ երեկոն էր Հայաստանում:

«Խազեր» մրցանակաբաշխությունը հանդիսանում է Հայաստանի ազգային երաժշտական ակադեմիայի ամենակարևոր նախագծերից մեկը, որը նպատակ ունի գնահատել և ճանաչել երկրի երաժշտական ոլորտում տարվա ընթացքում իրականացված լավագույն աշխատանքները: Մրցանակաբաշխությունը ստացել է իր անունը՝ խազերի միջնադարյան նոտագրական համակարգից, խորհրդանշելով երաժշտության պատմական արմատներն ու ստեղծագործական ժառանգությունը:

Առաջին «Խազեր» մրցանակաբաշխությունը կայացավ 2025 թվականի ապրիլի 30-ին՝ Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում և ընդգրկեց 17 անվանակարգ, ինչպես նաև մեկ հատուկ մրցանակ: Մրցանակները շնորհվում են տարբեր ժանրերում՝ դասականից և ժողովրդականից մինչև ռոք և ջազ, իսկ հաղթողներն ընտրվում են Հայաստանի ազգային երաժշտական ակադեմիայի ավելի քան 300 անդամների փակ քվեարկությամբ:

«Խազեր» մրցանակաբաշխությունը, որը աջակցվում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կողմից, հանդես է գալիս նաև որպես կենդանի հարթակ երաժշտական մշակույթի զարգացման և խթանման համար, և իր հանդիսատեսին հնարավորություն է տալիս ծանոթանալ Հայաստանի լավագույն երաժշտական նորություններին և ձեռքբերումներին:

Ո՞րն էր իմ առաքելությունը.20 տարի առաջ, երբ տեղի էին ունենում առաջին հայկական երաժշտական մրցանակաբաշխությունները, ես դեռ սկսնակ լրագրող էի և ԷԼ Սթայլ ամսագրի կողմից լուսաբանում էի այն: Հենց իմ հոդվածում ես առաջին անգամ սկսեցի հարցնել արտիստներին, թե ինչ են նրանք կրում, և ներկայացրի բրենդերը. Դե իհարկե՝ Օսկարի հետևելով: Այդ տարիներին հյուրերը կրում էին Լիլիթ Մարգարյանի, Արամ Նիկոլյանի, Վահան Խաչատրյանի, Արևիկ Սիմոնյանի զգեստները, ու հենց 20 տարի առաջ՝ այդ հոդվածների շարքով, էլ սկսվեց կարմիր գորգի ֆեշն բումը Հայաստանում: Այլևս բոլոր մեծ միջոցառումներին արտիստները սկսեցին նշել դիզայներներին, դիմահարդարներին, ոճաբաններին: Այժմ, 20 տարի անց, ինձ կրկին հրավիրեցին նույնն անելու, արդեն ուղիղ եթերում՝ որպես ԿամոԲլոգ, ու ես, իհարկե, սիրով համաձայնեցի: Ֆաինա Հարությունյան, Վահան Խաչատրյան, Արայիկ Գաբաջյան, Մանուկ Ալեքսանյան, Արևիկ Սիմոնյան… Կարմիր գորգի հյուրերը գրեթե բոլոր հայ դիզայներների հագուստներով էին, որոնք դուք կարող եք մանրամասն տեսնել և այստեղ, և իմ սոցիալական էջերում:

Շնորհավորում եմ բոլորին, ովքեր այսօր փայլեցին կարմիր գորգին, բեմի վրա և ետնաբեմում: Սա հսկայական աշխատանք էր, ու առանց այս ամենի չի կարող գոյատևել մշակույթը, շոու-բիզնեսը այն մասշտաբով ու ձևաչափով, ինչպիսին այն պետք է լինի: Վերջիվերջո, արտիստները միայն իրենց ինստագրամյան էջերում նոր երգերը փոստելու կամ հարսանիքներում երգելու համար չեն ստեղծագործում: Չնայած այսօր թրենդները փոխվել են ու ինտերնետը «սպանել» է նույնիսկ MTV-ի նման գիգանտի, միևնույնն է՝ հեռուստատեսությունը, ռադիոն, մամուլը, փառատոնները, մրցանակաբաշխությունները… այս ամենը միասին կազմում են մշակութային ինստիտուտ, որին պետք է հետևել և, վերջիվերջո, դա գրագետ ձևաչափ է:

Խազեր 2026՝ անվանակարգեր և հաղթողներ

 

Լավագույն երգ

Սոնա Ռուբենյան. Ճանապարհեցիր ինձ տուն 

Լավագույն տեսահոլովակ

«Վարդավառը գալիս է» Սոնա Ռուբենյան, ռեժիսոր՝ Արթուր Մանուկյան  

Լավագույն ալբոմ

 Բրյունետ. LOVE RESERVED

Լավագույն կոմպոզիտոր

 Մարտին Ուլիխանյան

Լավագույն փոփ երգիչ

Արամ Mp3

Լավագույն փոփ երգչուհի

 Իվետա Մուկուչյան

Լավագույն գործիքավորում (ոչ դասական)

 Կարեն Սևակ

Լավագույն հեղինակ-կատարող

Սոնա Ումրոյան 

Տարվա հայտնություն

 Սիմոն

Լավագույն ռոք արտիստ կամ խումբ

 Նեմրա

Լավագույն հիփ հոփ և R&B արտիստ կամ խումբ

 ՄԻՇՈ

Լավագույն ջազ արտիստ, գործիքային կատարող կամ խումբ

 Խաչիկ Սահակյան

Լավագույն դասական նախագիծ

 Սիմֆոնիկ Հայկո «Բաց երկնքի տակ»

Լավագույն դասական երգիչ

 Արսեն Սողոմոնյան

Լավագույն դասական երգչուհի

 Ջուլիանա

Լավագույն երաժշտական նախագիծ և բեմադրություն

«Սասունցի Դավիթ» բալետ-օրատորիա

 Լավագույն ազգային/ժողովրդական արտիստ կամ խումբ

 Կարեն Սևակ

Լավագույն արտիստ քաղաքային ֆոլկ ժանրում

 Տաթև Ասատրյան

Իմ լուքը՝ JACQUEMUS

Լուիզա Ներսիսյան / Manuk Aleksanyan

Սևը միշտ էլեգանտ է: Այո, գուցե շատ էր սև հանդերձանքն այս տարի, բայց ցանկացած լուք այս գույնը միանգամից շահավետ է դարձնում:

Իմ սիրելի Լուսյա Լյուբիմովան կրում է RUZANE

Ամենահամահունչ զույգերից մեկը

Միշտ հրաշալի տեսքով. Հրաչ Մուրադյան / FENDI

Հետո առանձին անդրադարձ կանեմ միայն ժամացույցների մասին:

Ֆայինա Հարությունյանն այս տարի աշխատել էր Արփի Գաբրիելյանի, Արսեն Գրիգորյանի հետ և ինքն էլ կարմիր գորգին էր:

Մի քիչ ամառային վայբ այս անձրևոտ գարնանը:

Մոռացա ճշտեմ, բայց կարծում եմ Արամը կրում էր Դիանա Շատվերյանի աշխատանքը:

Ամենատարբերվող լուքերից. Մադոննա Հարությունյան՝ KIMLIN

Կարող եմ սխալվել, բայց Լիլիթը կրում էր Style by GAYA

Դասականը միշտ ամենաշահավետ ընտրությունն է:

Այս տարվա ամենախոստումնալից արտիստը. Սիմոն՝ Rien a Porter (նկատում եմ իմ սիրելի GAULTIER-ը): 

Արաքսյա Մուշեղյանը

Քանի որ տեխնիկապես չէի հասցնի բոլոր հյուրերին ուղղել հարցերս, որոշ լուքեր կբացահայտեմ ինստագրամյան սթորիներում:

Բելլա Պապիկյանը կրում էր RUZANE

Շատ հավես, շատ ֆիթ, սիրում եմ ընկերների այս խմբին: 

Ուրախ եմ, որ ջեն զին ընդունում է միլիենիալների սիրած կարմիր գորգի կանոնները և նրանք նույնպես պատրաստվում են, ապրեն բոլորը:

Սոնա Ռուբենյան / Mari Stepanyan

Չեմ հիշի, թե Կայան ինչ էր կրում, բայց Մանե Գրիգորյանը՝ Jacqueline:

Ամենագեղեցիկ զույգը կարմիր գորգին, թող ներեն բոլորը: 

Մաշա Մնջոյանը 

Երեկ Ավետից ֆանտաստիկ էներգիա էր բխում, փոխանցվում բոլորին: Նա կրում էր NIKOLYAN, GABAJYAN զարդեր ու իմ սիրած LOEWE բրենդի ակնոցներ: 

Ափսոս, երբ Արմեն Երիցյանը մոտեցավ, այդ պահին խոսափողի հետ խնդիր կար ինձ մոտ ու ճկարողացա նրա հետ շատ զրուցել իր տարբերվող լուքի մասին:

Տիգրան կոշիկներդ կասես որտեղից են, ես պիտի ունենամ նույնից:

TOP DJ-ը կարմիր գորգին: GUEVO, MEI, LEO ANIRAM

Սրբուկ / Agnes Blow

Մանուկ Ալեքսանյանի հագուստներով էին Վիկա Մարտիրոսյանը, Մհեր Բաղդասարյանը, Սումարան, Լուիզա Ներսիսյանը: Ի դեպ, այս ամսին նա հրավիրված է Ղազախստան՝ նորաձևության շաբաթվա ընթացքում ներկայացնելու իր նոր հավաքածուն: 

Չհիշեցի, թե Սոֆի Դևոյան կրտսերը որ բրենդի հետ էր համագործակցել, բայց տեսեք ինչ շքեղ է Սոֆի Դևոյանը Արայիկ Գաբաջյանի հագուստով: Միքո, Մաքուին կոշիկներդ ինձ կուղարկես:

Մհեր Բաղդասարյանը Մանուկ Ալեքսանյանի աշխատանքով հուշումա այսօր պետքա կոֆեյի շուրջ քննարկել երեկվանը:

Եվան (NAMELAZZ) ամուսնու հետ: 

Շատ պոզիտիվ են ու շփվող, սիրում եմ այս զույգին: Ժակի կինը կրում էր Eva Mejl:

Սոֆի Մխեյանը կրում էր THEMIS

Սյուզի / THEMIS

Ինձ դուրա գալիս, որ երիտասարդ արտիստները նախընտրում են աշխատել երիտասարդ դիզայներների հետ, ինչ-որ ճիշտ համաչափություն կա այս ամենի մեջ: Պարգը և դիզայներ Migel Torosian-ը:

Faina զգեստ և NUR աքսեսուարներ: Դե, եթե չգիտեք, հիշեցնեմ, որ հենց ԽԱԶԵՐ մրցանակը ստեղծել է դիզայներ ՆՈՒՌԸ:

Դե ամենահամարձակը: Կանաչ գույնը շատ բծաախնդիրա, իսկ Վիկան Մանուկ Ալեկսանյանի կանաչ զգեստով ստանումա ամենահամարձակի տիտղոսը:  

Շաղիկ տեր-Վարդանյանն ամուսնու հետ:

Իմ ընկեր Արսենը իմ ընկերուհի Ֆայինա լուքով: Դե ասեք, որ շատ սիրուն էր, բան չես կարա ասես:

Ահա և հենց Արայիկ Գաբաջյանը, ում աշխատանքները Դուք տեսաք այսօր ու խնդրեմ՝ Գայա Արզումանյանի հետ:

Գիտեք, շատ հավանեցի, որ Զարուհի Բաբայանը եկավ առանձին, այլ ոչ ամբողջ ընտանիքի անդամների հետ միառժամանակ: Բացատրեմ ինչու. կարծում եմ յուրաքանչյուր արտիստ անհատականություն է ու պետք է առանձին ներկայա նման դեպքում:

Շնորհավորում եմ Տարվա լավագույն ռոք խմբիիիիիին: Շատ ադեկվատ խումբ է, սիրում եմ Նեմրային:

Մարջան Ավետիսյանը

Ինչ որ լուսավոր ու թանկ վայբ կա, երբ կարմիր գորգին հայտնվում են արդեն իրենց մեծացած երեխաների հետ:

Դե, էլ որ հատ հատ գլուխներդ չտանեմ, պարզապես կնշեմ ևս մի քանի հյուրերի լուքեր, ումից հասցրել էի ճշտել:

Դիմահարդար Մերի Մարտիրոսյանն ընկերուհու հետ:

Արփի Գաբրիելյանը որդու դետ. կրում էր FAINA

Արուսիկ, ուրա իմ այֆոնը?

The Wave collaboration with Vahan Khachatryan: Լուսինե Թովմասյանի լուքն ինձ համար ամենահավեսն էր:

Ու կրկին Արայիկ Գաբաջյանի լուքով: Շատ ծեծված կլինի՞, եթե ասեմ, որ Նազենին թե բեմում, թե կարմիր գորգին պարզապես փայլում է՞:

Ի դեպ, Ռուբեն Մաթևոսյանը 85 տարեկան է: Կարծում եք, մե՞նք էլ իր տարիքում չենք ալարի, սենց սիրուն կհագնվենք ու կգնանք մրցանակաբաշխությունների:

Ափսոս բաց թողեցի Կամո Սեյրանյանի ելույթը սկզբում, ասում են, շատ գեղեցիկ է եղել:

Նկատում եմ կրկին Մանուկ Ալեկսանյանի ձեռագիրը, բայց Աննա Մարի Սարգսյանը այլ բրենդ է կրում, չհասցրեցի պարզել: 

Դիմահարդար Հրանուշ Եղոյանը կրում էր EVA MEJL

Դիզայներ Գևորգ Շադոյանը կրում է SHADOYAN

Անահիտ Ադամյանը

Ես և դիզայներ Դիանա Չալտիկյանը՝ by DIANI

Սաթենիկ Նազարյանը երևի CHANEL

Գիտեք, միշտ հաճելիա նոր մարդկանց տեսնել կարմիր գորգին, համ էլ որ էլ չասեք՝ միշտ նույն դեմքերն են: Խնդրեմ, ոճաբան Կարեն Մարգարյան, սիրուն պատրաստվել եկելա:

Արսեն Սաֆարյանն ընտանիքի հետ:

«Հայկական ազգային երաժշտական ակադեմիա»-յի հիմնադիր Վազգեն Պողոսյանը տիկնոջ հետ: Եթե չեմ սխալվում կրկին Արայիկ Գաբաջյանի աշխատանքն էր: 

Ախր շատ սիրուն են բոլորը. Իրինա Վարդանյանը կրում է by DIANI, Հրաչը՝ SHADOYAN

BEST OF WEEK

«Արմատագիր»-ը և Ամատունիների ևս 9 սիրված աշխատանք

Երևան Մոլի առաջին AI մոդել Մոլլին ու 5 AI մոդելներ, ովքեր հեղաշրջեցին նորաձևությունը

Շահիր քո նվերը՝ SKECHERS ARMENIA-ի նոր հավաքածուից

Դիմավորեք Հրե Ձիու տարին ԱՐՏ ՖԼՈՐ ԴԻԶԱՅՆ սրահի կախարդանքով

Գնացել էինք Աշտարակ՝ «Ահարոնյան դիստիլերիա»

ՈՐՏԵՂ ՈՒՏԵԼ ՀԱՄՈՎ/ՀՈՏՈՎ ԽԱՇ ԵՐԵՎԱՆՈՒՄ 2025

«ԱՆԱՀԻՏ 2026» ՄՐՑԱՆԱԿԱԲԱՇԽՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՀՅՈՒՐԵՐԸ

Լանգ Լանգը՝ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի 20-ամյա հոբելյանի համերգին

ՇՈՒՐՋՕՐՅԱ! «ԶՈՎՔԸ» բացեց իր նոր մասնաճյուղը Մամիկոնյանց 40 հասեցում!

Calone Perfume՝ 5 տարի բույրի արվեստի աշխարհում

PANE café & bakery-ի բացումը

GAYA x BMS համատեղ ցուցադրությունն ու հյուրերը

back-top