Միջոցառումը համախմբել էր բոլորին՝ մշտական հաճախորդներից մինչև ինֆլուենսերներ, բլոգերներ, գործընկերներ և պարզապես մոլի այցելուներ։ Ամեն ինչ այնքան մտածված ու ջերմ էր կազմակերպված, որ անձամբ ինձ համար դա փոքրիկ «ճանապարհորդություն» էր դեպի 90-ականներ։ Այն ժամանակ, երբ մենք նույնիսկ չէինք էլ կարող երազել նման միջազգային բրենդերի մասին, իսկ որակյալ կոսմետիկա գտնելը իսկական մարտահրավեր էր։ Եվ հիմա, տարիներ անց, նույն այդ մթնոլորտում կանգնած՝ հասկանում ես, թե որքան բան է փոխվել։

Այսօր կոսմետիկայի շուկան պարզապես գերհագեցած է։ Տասնյակ, հարյուրավոր բրենդներ, տարբեր խոստումներ ու գայթակղիչ փաթեթավորումներ։ Բայց շատ քչերն են, որ ունեն հստակ արժեքային հիմք։ The Body Shop-ը հենց այդ բացառություններից է։ Եթե երբևէ եղել եք նրանց խանութներում, հաստատ նկատել եք ոչ միայն հաճելի բույրերը, այլ նաև այն յուրահատուկ «բնական» մթնոլորտը, որը միանգամից փոխանցվում է։ Սա պատահական չէ։ Բրենդը մեծ ուշադրություն է դարձնում բնական բաղադրիչներին՝ մրգեր, յուղեր, բույսեր, բայց դրանով չի սահմանափակվում։ Այսօր շատ բրենդներ են խոսում cruelty-free լինելու մասին, բայց The Body Shop-ը այդ ճանապարհը ընտրել էր դեռ այն ժամանակ, երբ դա «մոդա» չէր։ Սա այն բրենդներից է, որը ցույց տվեց՝ հնարավոր է ստեղծել որակյալ և արդյունավետ կոսմետիկա՝ առանց կենդանիներին վնասելու։ Եվ, իմ կարծիքով, սա նրանց ամենաուժեղ կողմերից մեկն է։

Եթե խոսեմ ավելի անձնական փորձով ու «կենցաղային» լեզվով՝ մարդիկ սիրում են այս բրենդը, որովհետև այն աշխատում է։ Իմ դեպքում՝ առանձնացնում եմ՝ body butter-ները՝ որոնք իսկապես փրկում են չոր մաշկը, տարբեր բույրերով gel-երը, դեմքի խնամքի միջոցները: Սրանք հենց այն ապրանքներն են, որոնք ինքս օգտագործել եմ և վստահաբար կարող եմ խորհուրդ տալ։

Ընկերության 50-ամյակի առթիվ վերաթողարկվել է լեգենդար «Մոշի» շարքը՝ վերականգնելով 90-ականների յուրահատուկ շունչը։ Այն ներկայացվում է ոչ միայն որպես արտադրանք, այլ նաև որպես հիշողություն, զգացողություն և պատմություն, որը կրկին կենդանանում է այսօր։ Ի դեպ, առաջիկայում նախատեսվում է նաև ներկայացնել նոր և հետաքրքիր արտադրանքներ՝ առանձնացող հյուսվածքներով և արդյունավետությամբ, որոնք մինչ այժմ չեն ներկայացվել։ Բացի այդ, սպասվում են գրավիչ սահմանափակ թողարկման բույրեր և նվերների հավաքածուներ՝ նախատեսված կարևոր առիթների և տոների համար։ Տեղեկացա նաև, որ ընկերությունը նախատեսում է մոտ ապագայում ընդլայնել իր գործունեությունը և սպառողներին ներկայացնել երրորդ մասնաճյուղը։

Բացի արդյունքից, կա նաև այն հաճելի փորձառությունը, որը միշտ ուղեկցում է օգտագործմանը՝ բույր, հյուսվածք (texture), փաթեթավորում… մի խոսքով՝ ամբողջական զգացողություն։ Ավելին, քանի որ սրահը շատ մոտ է իմ տանը, հաճախ օգտվում եմ նաև նրանց ակցիաներից՝ հատկապես դատարկ սրվակների փոխանակման ծրագրերից, ինչը ևս մեկ քայլ է դեպի ավելի գիտակից սպառում։

Հայտարարություն՝ բարեգործական նախաձեռնության մասին
Ընկերության 50-ամյակին ընդառաջ The Body Shop-ը միացել է կանանց աշխատաշուկա մուտք գործելուն աջակցող նախաձեռնությանը։ Ծրագիրն իրականացվում է ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի և ՕքսԵՋեն հիմնադրամի կողմից՝ Միացյալ Թագավորության կառավարության ֆինանսավորմամբ։ Այս համագործակցության արդյունքում դասընթացի երկու մասնակիցներին տրամադրվել է «Սոցիալական մեդիայի և մարքեթինգի ամբողջական դասընթաց», որը նրանց համար հիմք կհանդիսանա կայուն ապագա կառուցելու և աշխատանքի հնարավորություններ ստեղծելու համար։

Միջոցառման ընթացքում վերակնքվեց համագործակցության պայմանագիրը սիրելի գործընկերոջ՝ ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի Հայաստանյան գրասենյակի հետ։ Սա նոր սկիզբ է այն համատեղ աշխատանքի համար, որը վերջին երեք տարիների ընթացքում իրականացվել է՝ նպաստելով բազմաթիվ կանանց, երիտասարդների և ընտանիքների կյանքում դրական փոփոխությունների իրականացմանը։

Նայելով առաջիկա 50 տարիներին՝ The Body Shop-ը վերականգնում և առավել ամրապնդում է իր անսասան հանձնառությունը էթիկական արժեքների նկատմամբ՝ հատուկ ուշադրություն դարձնելով երեք հիմնական ուղղության․ կրթություն, հնարավորություններ և անվտանգություն բոլոր կանանց և աղջիկների համար, կայուն զարգացում, բնության պահպանում և Community Fair Trade. ուրախություն, ինքնախնամք և բարեկեցություն բոլորի համար:

The Body Shop-ը պարզապես կոսմետիկայի բրենդ չէ։ Դա մի փոքր փիլիսոփայություն է՝ այն մասին, թե ինչպես կարելի է հոգ տանել սեփական մասին՝ չվնասելով աշխարհին։ Եվ եթե քեզ համար կարևոր է ոչ միայն արդյունքը, այլ նաև այն ճանապարհը, որով այդ արդյունքը ձեռք է բերվում, ապա սա հաստատ այն բրենդն է, որին արժե ուշադրություն դարձնել։ The Body Shop-ը Երևանում՝ Մաշտոցի պողոտա 42Ա, Դալմա Գարդեն Մոլ, 1-ին հարկ:





























































