
Համերգն անցկացվեց ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ, գլխավոր գործընկեր՝ Երևանի քաղաքապետարան։ Մարզահամերգային համալիրի լեփ-լեցուն դահլիճը մեծ ընդունելության արժանացրեց Լանգ Լանգին՝ բուռն ծափահարություններով ողջունելով նրա կատարումները։ Համերգի տոմսերն ամբողջությամբ սպառվել էին։ Ռախմանինովի կոնցերտից հետո վիրտուոզ դաշնակահարը նվագախմբի հետ կատարեց Արամ Խաչատրյանի «Անդանտինոն»։

«Մենք կատարում ենք դաշնամուրի ամենահուզիչ կոնցերտներից մեկը։ Մաեստրո Սմբատյանի հետ սա առաջին համագործակցությունն է, թեև վաղուց ենք ճանաչում միմյանց։ Նվագախումբը շատ լավ նվագեց։ Մենք լավ թիմ ենք, և Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի երաժիշտները նվագում են մեծ նվիրումով»,- առաջին փորձից հետո ասաց դաշնակահարը։ Իսկ ահա համերգին կայացած ելույթից հետո այսպիսին էր Լանգ Լանգի տպավորությունը. «Հրաշալի էր ամեն ինչ։ Ֆանտաստիկ հոբելյանական համերգ էր։ Ես մեծ հաճույք ստացա։ Հայաստանը շատ գեղեցիկ երկիր է, և ես հաճույքով կվերադառնամ այստեղ»։

Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հիմնադիր, գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանը իր խոսքում նշում է, որ նվագախումբը շատ սիրված է հանրության կողմից։ Նվագախումբ, որը համարձակ է իր ամբիցիաներով, գեղարվեստական մտածողությամբ, հնչողությամբ, և հոբելյանական համերգն ու համաշխարհային մեծության աստղի մասնակցությունը այդ ամենի ապացույցն են։ «Լանգ Լանգն իր արվեստով փոխել է միլիոնավոր մարդկանց պատկերացումը դաշնամուրի, դասական մշակույթի մասին։ Նրա մասնակցությունը մեր համերգին մեծ ձեռքբերում է»,- ասում է Սերգեյ Սմբատյանը։

Համերգի երկրորդ մասում նվագախումբը ներկայացրեց ունկնդրի ամենասիրելի և սպասված նախագծերից կատարումներ․ մենակատարներն էին Ռոլանդ Գասպարյանը և Սոնա Ռուբենյանը։

Նշեմ, որ համերգի մեկնարկից առաջ ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը պարգևատրել է ոլորտի միջազգային անվանի ներկայացուցիչների: Երաժշտարվեստի ոլորտում ունեցած նշանակալի ավանդի, միջազգային գործընկերային կապերն ու ձեռքբերումներն ամրապնդելու համար, ինչպես նաև Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հիմնադրման 20-ամյա հոբելյանի կապակցությամբ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության մեդալով են պարգևատրվել՝ Մերձավոր Արևելքի առաջատար կատարողական արվեստի կենտրոնի՝ Dubai Opera-ի ղեկավար, մշակութային հեղինակավոր գործիչ, գիտնական Պաոլո Պետրոչելլին, Royal Opera House Muscat օպերային թատրոնի գլխավոր տնօրեն և գեղարվեստական ղեկավար Ումբերտո Ֆաննին, բազմակի Գրեմմի մրցանակակիր, դասական երաժշտության ձայնային ռեժիսոր և պրոդյուսեր Քրիստոֆեր Ալդերը, ջութակահար, Jingse International Culture and Education կազմակերպության նախագահ Յուան Յուանը, միջազգային երաժշտական փառատոնների և մրցույթների նախագահ, մշակութային գործիչ և բարերար Կոնստանտին Իշխանովը:

Անվանի արվեստագետներն իրենց գործունեությամբ մեծ ներդրում են ունեցել հայ կատարողական արվեստի և հայ դասական երաժշտարվեստի տարածման գործում։ Նրանց աջակցությամբ իրականացվել են նաև Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի մի շարք կարևոր նախագծեր, որոնք նպաստել են հայկական երաժշտարվեստի ներկայացմանը միջազգային բեմերում և Հայաստանի ու արտերկրի միջև մշակութային կապերի ամրապնդմանը։































«Արմատագիր»-ը և Ամատունիների ևս 9 սիրված աշխատանք
Երևան Մոլի առաջին AI մոդել Մոլլին ու 5 AI մոդելներ, ովքեր հեղաշրջեցին նորաձևությունը
Շահիր քո նվերը՝ SKECHERS ARMENIA-ի նոր հավաքածուից
Դիմավորեք Հրե Ձիու տարին ԱՐՏ ՖԼՈՐ ԴԻԶԱՅՆ սրահի կախարդանքով
Գնացել էինք Աշտարակ՝ «Ահարոնյան դիստիլերիա»
ՈՐՏԵՂ ՈՒՏԵԼ ՀԱՄՈՎ/ՀՈՏՈՎ ԽԱՇ ԵՐԵՎԱՆՈՒՄ 2025
«ԱՆԱՀԻՏ 2026» ՄՐՑԱՆԱԿԱԲԱՇԽՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՀՅՈՒՐԵՐԸ
Լանգ Լանգը՝ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի 20-ամյա հոբելյանի համերգին
ՇՈՒՐՋՕՐՅԱ! «ԶՈՎՔԸ» բացեց իր նոր մասնաճյուղը Մամիկոնյանց 40 հասեցում!
Calone Perfume՝ 5 տարի բույրի արվեստի աշխարհում
PANE café & bakery-ի բացումը
GAYA x BMS համատեղ ցուցադրությունն ու հյուրերը