Արմեն Գալյանն իր MAN IN TOWN հայկական ապրանքանիշի յուրաքանչյուր նոր հավաքածու ներկայացնում է յուրովի և յուրահատուկ վայրում: Այս անգամ ընտրվել էր «Կերոն» Զարգացման Հիմնադրամի ինքնատիպ տարածքը:
Եթե ծանոթ չեք, նշեմ, որ MAN IN TOWN-ը տղամարդկանց բրենդ է, որը ճանաչելի է ոճային, թրենդային և այսօրվա շնչով: Հավաքածուները ներառում են շապիկներ, տաբատներ, հուդիներ, վերնաշապիկներ, կիմանոներ, պիջակներ, գլխարկներ, ինչպես նաև աքսեսուարներ: Այսօր MAN IN TOWN սրահը գործում է Բաղրամյան 1 հասցեում՝ Կասկադի հարևանությամբ: Այն արդեն իսկ դարձել է հազարավոր զբոսաշրջիկների և արվեստասեր հասարակության ինքնաարտահայտման ձեռագիրը՝ յուրաքանչյուր սեզոնին առաջարկելով նոր գաղափարախոսություն և տրամադրություն: Միացեք բրենդի ինստագրամյան էջին ԱՀԱ ԱՅՍՏԵՂ՝ , սատարեք, ինչպես նաև վայելեք մեր հայկական արտադրանքը: Նոր հավաքածուն իհարկե արդեն կարող եք գտնել սրահում, հենց այսօր եմ գնել մի օվերսայզ վերնաշապիկ, որը կկրեմ վաղը նկարահանման ընթացքում:
SPRING 2025 MAN IN TOWN տղամարդկանց հավաքածուի թեման էր «ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ՓՆՏՐՏՈՒՔԸ»: Եթե ուշադիր հետևեք տեսականու պրինտերին՝ կնկատեք հենց ազատությունը խորհրդանշող սիմվոլներ, ինչպիսիք են բանալին՝ որով դու բացում ես քեզ անհրաժեշտ դուռը, թղթե ինքնաթիռը՝ որպես ազատության ձգտման խորհրդանիշ, դե իսկ մեխակն էլ Ճապոնիայում ազատության սիմվոլներևից մեկն է:
Ի դեպ, մեխակները ստեղծել է Կարինա Մանուչարյանը հատուկ այս հավաքածուի համար, իսկ ՍԵՔՍԻ գրվածքը՝ Վիլյամ Կարապետյանի աշխատանքն է: Գունային գամման՝ բաց վարդագույն, կանաչի, կապույտի երանգներ: Նաև ինձ դուր եկան բանալիների պրինտերը և հենց ֆիզիկական բանալիների օգտագործումը, ես ինքս հենց այս վերնաշապիկը շատ հավանեցի և առհասարակ ինձ դուր եկավ բանալին-որպես ազատության խորհըրդանիշ օգտագործման ձևաչափը:
Այսօր MAN IN TOWN ապրանքանիշը դարձել է ամենահայտնի, սիրված և տարբերվող հայկական բրենդերից մեկը տղամարդկանց համար: Այսօրվա նորաձևությունն իր կանոններն ունի և հաճախ բրենդի հագուստը նաև կրում են կանայք՝ քանի որ այն, ինչպես և գրեթե բոլոր ներկայիս բրենդերը արտադրում են յունիսեքս հագուստ:
MAN IN TOWN-ը պատմություն է ամենահայտնի selfmade երևանցիներից մեկի մասին: Բրենդ, որը ստեղծվել է ոչ թե առաջարկվող գրանտերի կամ startup ծրագրերի օրինակով, այլ իր աշխատասիրությամբ ոգևորող և գեղեցիկը ընդգծող հայորդու ներաշխարհով, և հենց սա է MAN IN TOWN ապրանաքանիշի հաջողության գաղտնիքը: Նոր հավաքածուն արդեն կարող եք ձեռք բերել MAN IN TOWN սրահում, կամ կարող եք ուղղել Ձեզ հուզող հարցերը՝ միանալով սրահի սոցիալական էջերին:
Բաղրամյան 1
077-19 51 71
2000-ականներին Արմեն Գալյանը սկսեց իր կարիերան, որպես առաջին սնդուսափայլ ամսագրի՝ Էլ Սթայլի Արտ-տնօրեն: 10-ականներին՝ դիզայներ Ֆաինա Հարությունյանի հետ սկսեց վարել առաջին հայկական բլոգը՝ Fashionblog.am-ը և համանուն հեռուստանախագիծը դառ 21 հեռուստաընկերության եթերում: Հաջորդեցին հարյուրավոր ֆոտոնախագծերը, տեսահոլովակները, գովազդային արշավները և ահա մի քանի տարի առաջ, Արմեն Գալյանը բացեց իր առաջին խանութ-սրահը՝ MAN IN TOWN-ը, որտեղ ներկայացված էր հագուստ և աքսեսուարներ միայն տղամարդկանց համար: