l

lifestyle

MARY Parfum սրահի վերաբացումը ՄԵԳԱՄՈԼՈՒՄ

MARY Parfum-ը հրավիրել էր իր ութերորդ սրահի վերաբացմանը Մեգամոլում։ Ես էլ գնացել էի՝ շնորհավորելու գործընկերներիս՝ ԲԱՐՍԻՍ ընկերությանը, և միևնույն ժամանակ՝ պատմելու ձեզ նոր սրահի մասին։

 Եթե հիշում եք, երեք տարի առաջ ներկայացրեցի Աբովյան 26 հասցեում վերաբացված MARY Parfum սրահը: Նախորդ տարի մենք նաև ներկա եղա Հյուսիսային պողոտա 5 հասցեում վերաբացված երկհարկանի սրահի շնորհանդեսին ու հիմա, արդեն Մեգամոլում հրավիրված էի թվով 8-րդ MARY Parfum սրահի վերաբացմանը կրկին նոր ձևաչափով: Շարունակելով արդեն սիրված նոր կոնցեպտը, Մեգամոլում գործող սրահը նույնպես ներկայանում է վարդագույն, դեղին, մանուշակագույն և կանաչ գույներով։ Նոր տարբերանշանի առանցքային մասն էլ սիմվոլներն են, որոնք համադրված էին կազմակերպության անվանման տառերի հետ ու ունեն իրենց հատուկ նշանակությունը՝ M-թագավորական, A-կանացի, R-հասանելի և Y-տղամարդկային։

MARY Parfum խանութների ցանցը սպառողին է ներկայանում 1998 թ.-ից՝ լինելով Հայաստանում առաջինը։ Հիմա խանութ-սրահները ութն են: Mary parfum խանութների ցանցը մի շարք հանրահայտ ապրանքանիշերի միակ և պաշտոնական ներկայացուցիչն է Հայաստանում, այդ թվում` MontBlanc, Coach, Karl Lagerfield, Pupa Milano, Jimmy Choo, Lanvin, Loreal Paris, Maybelline, Lerbolario, Dr Irena Eris, Spirit of Kings, Arte Olfatto, Electimuss և այլք:

Վերջին երկու տարիների ընթացքում MARY Parfum սրահների ցանցը համալրվել է նիշային բույրերի և կոսմետիկ ապրանքանիշերի բավականին մեծ տեսականիով: Սրահներում այժմ կարող եք նաև ձեռք բերել բնական բաղադրիչներ պարունակող խնամքի պարագաներ, պրոֆեսիոնալ դիմահարդարների համար նախատեսված դիմահարդարման միջոցներ և ինչպես արդեն նշեցի՝ բացառիկ բույրեր, որոնք պաշտոնապես ՀՀ-ում ներկայացված են միայն MARY Parfum սրահներում:

Բայց անակնկալները միայն ֆիզիկական տարածքով չէին սահմանափակվել։ Սրահի վերաբացմանը զուգահեռ նաև ներկայացվեց ամբողջությամբ թարմացված և մոդեռնացված www.maryparfum.am կայքը՝ նոր հնարավորություններով ու հարմարավետ լուծումներով։ Նոր կայքը ստեղծված է ժամանակակից հաճախորդի պահանջներին համահունչ։ Այն տեխնիկապես՝ արագագործ ու ինտուիտիվ է։ Հնարավոր է կատարել օնլայն գնումներ՝ նույնիսկ ծանրաբեռնված աշխատանքային օրվա ընթացքում, առանց տնից դուրս գալու կամ երկար հերթերում կանգնելու անհրաժեշտության։

MARY Parfum-ը հոգ է տանում իր հաճախորդների մասին՝ ստեղծելով առավելագույնս հարմար պայմաններ։ Կայքը զգալիորեն արագացել է, կատարելագործվել է ավտոմատ զեղչերի հաշվարկման համակարգը, ինչը գնումները դարձնում է ավելի պարզ, հաճելի և շահավետ։ Այս նորարար քայլերով MARY Parfum-ը ոչ միայն պահպանում է իր հավատարիմ հաճախորդների սերն ու վստահությունը, այլև մշտապես վեր է գնահատում սպասարկման որակը՝ ի նպաստ ձեր հարմարավետության։

 MARY Parfum

 (011) 88 80 00

FB / IG

www.maryparfum.am

BEST OF WEEK

The GYM նոր մարզասրահի բացումը Մաշտոցի պողոտա 8 հասցեում

Շահիր քո ամառային նվերը SKECHERS ARMENIA-ից

Տիգրան Նալբանդյանի անունը հավերժացվեց «Կաիսա» շախմատի դպրոցում. մեծարում մի մարդու, ով սերունդներ կրթեց շախմատի միջոցով

2026թ.-իերևանյան բացօթյա լողավազանները, գները, հասցեները

EXCLUSIVE! Լարա Ֆաբիանը Ջիվան Գասպարյանի, Սերգեյ Սմբատյանի հետ համագործակցելու և Արմինե Օհանյանի զգեստը կրելու մասին

20 ՏԱՐԻ ԱՆՑ․ էքսկլյուզիվ հարցազրույց Ֆրանսիս Քուրքջյանի հետ

Հայկական PIRALOFF բրենդի սրահի բացումը Աբովյան 21 հասցեում

Տեսնես ի՞նչ երազանք պահեց Նազենին, երբ փչեց ծննդյան տորթի մոմերը...

L’OCCITANE-ը նշեց իր 50-ամյակը Լոռվա հեքիաթայաին բնության գրկում

Evoca Visa Infinite քարտապանների բացառիկ երեկոն

«Երևան Մոլ»-ը ներկայացրեց իր նոր էջը․ ռեբրենդինգի բացառիկ ընթրիքը կազմակերպվել էր մոլի տանիքում

NeuroKlinik նյարդաբանության գերմանական կենտրոնը նշեց 1-ամյակը

back-top