
«Cocktail Couture»-ը համադրվում է համարձակության և նրբագեղության եզրագծում՝ ներկայացնելով շիֆոնային թեթեւություն, նուրբ ու կոնտրաստային գույների հակադրություններ, ինչպես նաև զարմանալի մանրամասնվածությամբ ձեռագործ դետալներ։ Հագուստի յուրաքանչյուր կտոր մարմնավորում էր կնոջ երկկողմանի էությունը՝ մեկ կողմից նուրբ, մյուս կողմից՝ վստահ ու կայուն։

Հատուկ ուշադրության էին արժանանում հակադրություններով կառուցված կոմպոզիցիաները՝ թափանցիկության և կառուցվածքային ձևերի խաղերը, գունային համադրությունները՝ մեղմ վարդագույնից մինչև խորը սև կամ կանաչ երանգներ, որոնք ակնարկում էին բնության ներկայությունը կնոջ կերպարում։ «Ես փորձել եմ փոխանցել կանացիության ու վստահության սիներգիան։ Կինն այսօր իրավունք ունի միաժամանակ լինել փխրուն ու ուժեղ»՝ նշեց Ալիսա Հարությունյանը:

Ցուցադրությունը բաղկացած էր 20 կերպարից։ Կտորներն իրենցով արտահայտում էին շարժման ազատություն, լույսի և ստվերի փոխազդեցություն ու ժամանակակից կնոջ ներքին ներդաշնակությունը։ Ցուցադրությանը ներկա էին նորաձեւության սիրահարներ, ազդեցիկ դեմքեր ու արվեստի աշխարհից հյուրեր, ովքեր տպավորված էին ոչ միայն կերպարներով, այլև ամբողջատիպ ցուցադրությամբ։ «Cocktail Couture»-ը ոչ միայն նորաձեւության հավաքածու է, այլ՝ պատմություն կանանց մասին, որոնք քայլում են վստահ՝ կրելով իրենց նրբագեղությունը առանց զիջումների։ Ալիսա Հարությունյանն այս ցուցադրությամբ կրկին հաստատեց իր վարպետությունը կանացիության արդի արտահայտման մեջ։





















































RUZANĒ-ի նոր հավաքածուն՝ «Զվարթնոց տաճարում»
The GYM նոր մարզասրահի բացումը Մաշտոցի պողոտա 8 հասցեում
Շահիր քո ամառային նվերը SKECHERS ARMENIA-ից
Տիգրան Նալբանդյանի անունը հավերժացվեց «Կաիսա» շախմատի դպրոցում. մեծարում մի մարդու, ով սերունդներ կրթեց շախմատի միջոցով
2026թ.-իերևանյան բացօթյա լողավազանները, գները, հասցեները
EXCLUSIVE! Լարա Ֆաբիանը Ջիվան Գասպարյանի, Սերգեյ Սմբատյանի հետ համագործակցելու և Արմինե Օհանյանի զգեստը կրելու մասին
LALUNZ հայկական բրենդը բացեց իր 4-րդ մասնաճյուղը՝ Աբովյան 21 հասցեում
ARCADA CONSTRUCTION. Գառնիի պատմամշակութային արգելոց թանգարանում ներկայացվեցին ընկերության նոր բնակելի և բիզնես նախագծերը
Mommy Kids-ը նշում է 15-ամյակը․ համաշխարհային նորաձևության հայտնի բրենդներ, անակնկալներ և մեծ զեղչեր
Sweet Travel-ը նշում է 16-ամյակը․ նոր հասցե, նոր ծրագրեր և շքեղ նվերներ հավատարիմ հաճախորդներին
AMANOO III PROJECT-ի PRIVATE PRE-SALE միջոցառումը
Ծաղկաձորից՝ Երևան․ սիրված Dahook Beer House-ը բացվեց Մոսկովյան 31 հասցեում