l

lifestyle

EXCLUSIVE! Մեյ Մասկը ներկայացրեց YoHealth-ը՝ Dubai AI Week 2025-ի ընթացում

Աշխարհահռչակ մոդել, սննդաբան և հանրային խոսնակ Մեյ Մասկը (Իլոն Մասկի մայրը) հանդիսացավ YoHealth թվային պլատֆորմի հատուկ ներկայացուցիչը Dubai AI Week 2025 միջոցառման ընթացքում։ Նա հանդես եկավ ելույթով՝ ներկայացնելով հավելվածի ներուժը առողջ ապրելակերպի և արհեստական բանականության (AI) համադրման ոլորտում։ Ես մեկնել էի Դուբայ՝ ներկայացնելու Ձեզ այս բացառիկ միջոցառումը:

  • Հայկ Շաբանյան
  • Կամո Թովմասյան

Բացի Մեյ Մասկը YoHealth քննարկմանն առաջին անգամ որպես խոսնակ ներկայացավ YoHealth-ի համահիմնադիր Վիգեն Բադալյանը, ինչպես նաև նախկին պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ, այժմ մարզական մեկնաբան և վերլուծաբան՝ Պատրիս Էվրան։ YoHealth հավելվածը հայկական նորարարական պլատֆորմ է, որը խրախուսում է առողջ ապրելակերպը՝ քայլերը վերածելով պարգևների։ Այն հասանելի է ինչպես Android, այնպես էլ iOS սարքերի համար։ Հավելվածը հաշվում է ձեր քայլերը և թույլ է տալիս դրանք փոխանակել նվերների, զեղչերի կամ նույնիսկ կրիպտոարժույթի՝ FTN-ի հետ։ Օգտատերերը կարող են մասնակցել ամենօրյա, շաբաթական և ամսական մարտահրավերների՝ մրցելով ընկերների հետ։ Բիզնեսները կարող են ներկայացնել իրենց բրենդները հավելվածում՝ առաջարկելով հատուկ առաջադրանքներ օգտատերերին։ Ներբեռնել հավելվածը կարող եք ԱՅՍՏԵՂ:

Մեյ Մասկը կանադա-ամերիկյան մոդել և սննդաբան է, ով հայտնի է իր երկարամյա մոդելային կարիերայով և նաև որպես Իլոն Մասկի մայրը։ Նա դարձել է ոգեշնչող կերպար՝ հատկապես իր տարիքային սահմանները հաղթահարելով մոդելային ոլորտում։ Հեղինակել է "A Woman Makes a Plan" գիրքը, որտեղ կիսվում է կյանքի փորձով, դժվարություններով և հաջողության հասնելու ուղիներով։ Հաճախ ելույթ է ունենում միջազգային հարթակներում՝ խոսելով կանանց իրավունքների, տարիքային ստերեոտիպերի հաղթահարման և ինքնահավանության մասին։ 

Dubai AI Week-ը տարածաշրջանի խոշորագույն արհեստական բանականությանը նվիրված միջազգային միջոցառումն է, որը միավորում է տեխնոլոգիական ընկերություններ, նորարարական ստարտափներ, ներդրողներ, պետական ու մասնավոր հատվածի ներկայացուցիչներ՝ քննարկելու AI-ի ներկան, ապագան և դրա կիրառումները իրական կյանքում։ 

Միջոցառման մասնակցում էին նաև առաջատար ընկերություններ, ինչպես՝

• Google DeepMind՝ ներկայացնելով իրենց վերջին AI մոդելները.

• Microsoft AI՝ կենտրոնանալով արհեստական բանականության տվյալների վերլուծության վրա.

• NVIDIA՝ ներկայացնելով AI-ի արագացված համակարգչային լուծումներ.

• OpenAI՝ ելույթով GPT-ների կիրառման մասին  և հոգեկան բարեկեցության ոլորտներում.

YoHealth-ի մասնակցությունն AI Week-ին ամրապնդեց դիրքերը որպես առաջատար խաղացող՝ AI-ի և առողջապահության հատման կետում։ Սա ևս մեկ քայլ է դեպի առողջ ապագա՝ տեխնոլոգիական առաջընթացի շնորհիվ։

«Ես հավատում եմ, որ առողջ ապրելակերպը պետք է լինի յուրաքանչյուրի հասանելիության ներքո, և YoHealth-ը հենց դա է անում՝ արհեստական բանականության միջոցով հասանելի դարձնելով անհատականացված խնամքը», – նշեց Մեյ Մասկը։ Վիդեո տարբերակը՝ ԱՅՍՏԵՂ:

BEST OF WEEK

The GYM նոր մարզասրահի բացումը Մաշտոցի պողոտա 8 հասցեում

Շահիր քո ամառային նվերը SKECHERS ARMENIA-ից

Տիգրան Նալբանդյանի անունը հավերժացվեց «Կաիսա» շախմատի դպրոցում. մեծարում մի մարդու, ով սերունդներ կրթեց շախմատի միջոցով

2026թ.-իերևանյան բացօթյա լողավազանները, գները, հասցեները

EXCLUSIVE! Լարա Ֆաբիանը Ջիվան Գասպարյանի, Սերգեյ Սմբատյանի հետ համագործակցելու և Արմինե Օհանյանի զգեստը կրելու մասին

20 ՏԱՐԻ ԱՆՑ․ էքսկլյուզիվ հարցազրույց Ֆրանսիս Քուրքջյանի հետ

celio women-ի առաջին խանութ-սրահի բացումը Դալմա Գարդեն Մոլում

FOUNDER-ի պաշտոնական մեկնարկը Հայաստանում․ ներկայացվեցին երեք մասշտաբային բնակելի նախագծեր

BREATHE. Լիլիթ Սթեֆենի տարիների երազանքը դարձավ հայկական նորաձևության նոր հասցե

«ԵՐԵՎԱՆ ՋԱՆ» հայկական ռեստորանի բացումը Հանրապետության հրապարակի հարևանությամբ

RAYSON by Alfa Renaissance ներքնակների մասնագիտացված սրահի բացումը Հրաչյա Քոչար 20 հասցեում

Lusin Parfume-ի տարեդարձը․ նոր նռան բույր և արվեստի հետ բացառիկ համագործակցություն

back-top