l

lifestyle

Ալյոնա Կոննովայի MOMENT of WHITE հայկական բրենդի առաջին ցուցադրությունը և հյուրերը

Հայաստանի ազգային պատկերասրահում տեղի ունեցավ հայկական MOMENT of WHITE նոր հարսանեկան բրենդի ցուցադրությունը, որը միավորեց մինիմալիզմն ու հանգիստ շքեղությունը (quite luxury): Բրենդը հիմնվել է դիզայներ Ալյոնա Կոննովայի կողմից, ով Ռուսաստանյան և եվրոպական առաջատար բրենդների հետ քսանամյա համատեղ աշխատանքային փորձից հետո (Ալեքսանդր Տերեխով, Ալյոնա Ախմադուլինա, Graviteight),ստեղծեց հարսանյաց զգեստների իր շարքը, որոնք ոճը մինիմալիզմն է, արդիականությունն ու էլեգանտությունը:

  • Կարեն Դավթյան
  • Կամո Թովմասյան

MOMENT of WHITE-ը բացելով իր ստուդիա-ատելյեի դռները Երևանում՝ թարմ շունչ է բերում հարսանյաց նորաձևության աշխարհ: Հատուկ ուշադրություն է դարձվում զգեստների ոչ միայն արտաքին, այլև ներքին զարդարանքի վրա: Կարերը և զգեստների ներսի հատվածները վերջնամշակվում և հարդարվում են ձեռքով, որը իրականացվում է կուտյուրային մեթոդների կիրառությամբ: Ալյոնա Կոննովայի դիզայնի և կոնստրուկցիայի նախկին փորձը թույլ է տալիս ստեղծել շքեղ սիլուետներ, որոնք ընդգծում են հարսնացուի անհատականությունը:

Զգեստի ստեղծման ընթացքում հարսնացուի հետ միասին քննարկվում նրա կյանքի այն արժեքավոր «պահերը», որոնք նա կցանկանար պսակադրության օրը իր հետ տանել իր տնից, իր անցյալից դեպի նոր կյանք: Այդ «պահերը կարվում են» զգեստի ներքին հարդարման մեջ: Դա կարող է լինել օր.`ասեղնագործած կարևոր արտահայտություն կամ ամսաթիվ, ինչպես նաև աստառի համար հնարավոր անհատական տպագրության մշակում և այլն: Հիմնական գաղափարը հարսնացուի ներաշխարհի և հանդերձանքի միջև հատուկ տարածություն և վիճակ պահպանելն է, ուստի հատուկ ուշադրություն է դարձվում զգեստի մշակմանը, այս գաղտնիքը թողնելով միայն հարնացուին։

Հավաքածուն ներառում է նաև հարսանյաց վերարկու-զգեստ՝ հետևի մասում շքեղ շղարշով՝ կարված հեղուկ-ոսկի կոչվող կտորից, այնուհետև այն կարելի է փոխարինել մինիով՝ Hubert Givenchy-ի ոգով, երբ նա ստեղծագործել էր Օդրի Հեփբերնի համար: Կամ կարող եք ընտրել այլ տեսք և հայտնվել բաճկոնով կամ կորսետի մեջ՝ հստակ և զուսպ սիլուետով՝ ոգեշնչված Cristobal Balenciaga-ի կուտյուրային էսթետիկայից, ում վարպետության և ճարտարապետական ձևի գաղտնիքները Ալյոնան սովորել է Իսպանիայի Museo Cristóbal Balenciaga-ի առընթեր դասընթցներին: MOMENT of WHITE ապրանքանիշը ձգտում է օգնել յուրաքանչյուր հարսնացուի իր յուրահատուկ օրն իրեն զգալ ամենագեղեցիկ և ինքնավստահ աղջիկը: Հարսանյաց զգեստներն արդեն հասանելի են Երևանի ստուդիա-ատելիեում դիտելու և պատվիրելու համար, ինչպես նաև առցանց խորհրդատվության ձևաչափով։

MOMENT of WHITE-ի ստեղծումը Հայաստանում, որպես հայկական ապրանքատեսակ կարիք ուներ լրջագույն աջակցության, և ինչպես դիզայները նշեց իր խոսքում այս խնդիրը իր լուծումը գտավ տիկին Գևորկյան Մարետայի նամակից ապա և զանգից հետո: Այս նախաձեռնությունը մաս է կազմում մեծ ծրագրի, որը շատ ավելի լայն է և բազմաշերտ: Ալյոնա Կոննովայի և Մարետա Գևորկյանի միջև համագործակցությունը առաջին հերթին, իհարկե միտված է MOMENT of WHITE-ը, որպես հայկական լյուքս դասի բրենդ, դարձնել ճանաչելի ամբողջ աշխարհում: Դրա հետ զուգահեռ, հաշվի առնելով նորաձևության ոլորտում Ալյոնայի ահռելի գիտելիքներն ու փորձը նախատեսվում է մշակել դասընթացների ծրագիր, որի շրջանակներում նա իր գիտելիքները կփոխանցի Հայաստանի երիտասարդ մասնագետներին: Այս համագործակցությունը կարող է շատ վառ օրինակ ծառայել այն մարդկանց համար, ովքեր ցանկանում են տեղափոխվել Հայաստան իրենց մասնագիտական փորձն ու գիտելիքները ներդնել մեր երկրում և ստեղծել նոր ընկերություններ տարբեր ոլորտներում: 

MOMENT of WHITE ապրանքանիշի, հավաքածուի և ծառայությունների մասին լրացուցիչ տեղեկությունների համար թողնում եմ տվյալները:

Կիևյան 1, +374 11500135

Telegram՝ @AlenaKonnova

WhatsApp՝ +79167786206

Instagram/ momentofwhite

BEST OF WEEK

The GYM նոր մարզասրահի բացումը Մաշտոցի պողոտա 8 հասցեում

Շահիր քո ամառային նվերը SKECHERS ARMENIA-ից

Տիգրան Նալբանդյանի անունը հավերժացվեց «Կաիսա» շախմատի դպրոցում. մեծարում մի մարդու, ով սերունդներ կրթեց շախմատի միջոցով

2026թ.-իերևանյան բացօթյա լողավազանները, գները, հասցեները

EXCLUSIVE! Լարա Ֆաբիանը Ջիվան Գասպարյանի, Սերգեյ Սմբատյանի հետ համագործակցելու և Արմինե Օհանյանի զգեստը կրելու մասին

20 ՏԱՐԻ ԱՆՑ․ էքսկլյուզիվ հարցազրույց Ֆրանսիս Քուրքջյանի հետ

Հայկական PIRALOFF բրենդի սրահի բացումը Աբովյան 21 հասցեում

Տեսնես ի՞նչ երազանք պահեց Նազենին, երբ փչեց ծննդյան տորթի մոմերը...

L’OCCITANE-ը նշեց իր 50-ամյակը Լոռվա հեքիաթայաին բնության գրկում

Evoca Visa Infinite քարտապանների բացառիկ երեկոն

«Երևան Մոլ»-ը ներկայացրեց իր նոր էջը․ ռեբրենդինգի բացառիկ ընթրիքը կազմակերպվել էր մոլի տանիքում

NeuroKlinik նյարդաբանության գերմանական կենտրոնը նշեց 1-ամյակը

back-top