l

lifestyle

AGAPI MOU beauty world-ի բացումը «Պիացցա Գրանդե» Բիզնես կենտրոնում

Սիրով եմ կիսվում այս շքեղ նորաբաց սրահով: Վազգեն Սարգսյան 10 հասցեում գտնվող «Պիացցա Գրանդե» Բիզնես կենտրոնում բացվեց AGAPI MOU beauty world սրահը, որի բացման շնորհանդեսին մենք ևս հրավիրված էինք: Դիտեք մեր ամբողջական լուսաբանումը տարվա ամենագեղեցիկ նոր սրահներից մեկի մասին:

 

 AGAPI MOU beauty world-ը գեղեցկության հանդեպ սիրո պատմություն է, որը ծնվել է Երևանի սրտում և ոգեշնչվել հունական մշակույթի շքեղությամբ: Ապրանքանիշը ծագել է դասականը և ժամանակակիցը միավորելու ցանկությունից` արդյունքում ստեղծելով եզակի վայր, որտեղ յուրաքանչյուր այցելու դառնում է սեփական գեղեցկության կերտողը: Հունական ոճը անկասկած կգրավի թե՛ կանանց և թե՛ տղամարդկանց:

AGAPI MOU beauty world-ը մատուցում է բյութի ոլորտի հիմնական ծառայությունները կանանց, տղամարդկանց և երեխաներին: Վարսահարդարում, մատնահարդարում, ոտնահարդարում, դիմահարդարում, նաև կոսմետոլոգիական ծառայություններ և մազահեռացում: Սրահի մասնագետները տարիների փորձ ունեցող, ոլորտում հայտնի անձինք են, ովքեր իրենց հմտությամբ և աշխատանքի յուրահատուկ մոտեցմամբ պատրաստ են կիսվել Ձեզ հետ:

Կենտրոնը հանդիսանում է հունական հանրահայտ Oriad դեմքի և ձեռքի խնամքի միջոցների միակ պաշտոնական ներկայացուցիչը Հայաստանում: Այսուհետ Oriad բրենդի ողջ տեսականին Աթենքից, Միկոնոսից և Սանտորինիից հետո հասանելի է արդեն նաև Երևանում: Հենց AGAPI MOU beauty world-ից կարող եք ձեռք բերել Oriad, Kerastase, Davines, Schwarzkopf և Termish հանրահայտ բրենդերի խնամք միջոցները:

AGAPI MOU beauty world-ի աշխատանքային ժամերն են ամեն օր՝ առավոտյան 10.00-ից մինչ 20.00: Ամրագրելու համար կարող եք զանգահարել 033-455-445 հեռախոսահամարով, կամ այցելել ամրագրման online հարթակ, որտեղ հասանելի  է ծառայությունների ամբողջական գնացուցակը, մասնագետների մասին ինֆորմացիա և ազատ ժամերի մասին տեղեկատվություն: 

Շատ հարմար է առցանց գրանցման այս ձևաչափը, մեկ հպումի ոգնությամբ ամրագրում եք ծառայությունը և արդեն պլանավորում այցելությունը:

Վազգեն Սարգսյան 10

033-455-445

FB/AGAPI MOU - Beauty world 

 

IG/ AGAPIMOU

BEST OF WEEK

RUZANĒ-ի նոր հավաքածուն՝ «Զվարթնոց տաճարում»

The GYM նոր մարզասրահի բացումը Մաշտոցի պողոտա 8 հասցեում

Շահիր քո ամառային նվերը SKECHERS ARMENIA-ից

Տիգրան Նալբանդյանի անունը հավերժացվեց «Կաիսա» շախմատի դպրոցում. մեծարում մի մարդու, ով սերունդներ կրթեց շախմատի միջոցով

2026թ.-իերևանյան բացօթյա լողավազանները, գները, հասցեները

EXCLUSIVE! Լարա Ֆաբիանը Ջիվան Գասպարյանի, Սերգեյ Սմբատյանի հետ համագործակցելու և Արմինե Օհանյանի զգեստը կրելու մասին

Ծաղկաձորի կենտրոնական հրապարակը՝ ամբողջությամբ նոր տեսքով․ Արկադի Դումիկյանի համերգը և «Պալլադա» համալիրի մեծ նախագիծը

LALUNZ հայկական բրենդը բացեց իր 4-րդ մասնաճյուղը՝ Աբովյան 21 հասցեում

ARCADA CONSTRUCTION. Գառնիի պատմամշակութային արգելոց թանգարանում ներկայացվեցին ընկերության նոր բնակելի և բիզնես նախագծերը

Mommy Kids-ը նշում է 15-ամյակը․ համաշխարհային նորաձևության հայտնի բրենդներ, անակնկալներ և մեծ զեղչեր

Sweet Travel-ը նշում է 16-ամյակը․ նոր հասցե, նոր ծրագրեր և շքեղ նվերներ հավատարիմ հաճախորդներին

AMANOO III PROJECT-ի PRIVATE PRE-SALE միջոցառումը

back-top