l

lifestyle

MULTI MAGIC MALL առևտրի կենտրոնի բացումը

MULTI MAGIC MALL առևտրի կենտրոնը պաշտոնապես արդեն բացեց իր դռները, Պրն. Գագիկ Ծառուկյանն անձամբ ներկա էր բացման շնորհանդեսին, իսկ ես էլ ներկայացնում եմ այս նոր ձևաչափով մոլը, իմ նախընտրած սրահները և հուշում եմ, թե ինչպես ճիշտ կողմնորոշվել՝ այցելելով MULTI MAGIC MALL առևտրի կենտրոն:

Նախ՝ շատ հաճելի է, որ Հայաստանում բացվել է նոր, շատ շքեղ մոլ, այն էլ Կոտայքի մարզում: Ինչպես նկատում եք, մեքենաները կայանելու խնդիր չկա, նաև առկա էր էլեկտրոնային մեքենաների լիցքավորման կայան, դա արդեն առաջին դրական կողմն էր: Երկհարկանի շքեղ մոլը գովազդվում էր, որպես միակը և առաջինը Հայաստանում՝ ողջ տարին զեղչված տեսականիով: Այո, գրեթե բոլոր սրահներում հիմնականում զեղչված տեսականի էր առկա, չեմ ուզում ասել outlet mall, ավելի ճիշտ կլինի գրել ողջ տարին զեղչված տեսականիով առևտրի կենտրոն: Այստեղ ներկայացված էին մի շարք արդեն հայտնի և սիրված բրենդեր և սրահներ, այդ թվում L'evis, Cole Haan, Multi Textile, Lumiere Optics, Gerry Weber, Fortuna նաև նոր բրենդեր և նոր սրահներ՝ Yoko, Mikesport, իսկ VESTA սրահն էլ ամբողջովին նոր կոնցեպտով էր: 

Առաջին հարկում վրացական GOODWILL սուպերմարկետների ցանցն էր ներկայացված, նաև շատ գեղեցիկ տեսարանով Coffee Cup Lavazza սրճարանը: Բուկինիսն էր այստեղ, ՀԵՐՄԻՏԱԺ սրահը, ԱԿԳ դեղատների ցանցը և Skinava սրահի կղզյակը՝ մաշկի խնամքի հրաշալի միջոցներ ձեռք բերելու համար: Բանկերից ներկայացված էին Araratbank-ը և Ardshininbank-ը: Երկրորդ հարկում առանձնացնեմ SHOE ZONE սրահը, որտեղ իմ սիրելի Sketchers-ն էր ամբողջությամբ զեղչված տեսականիով: Այցելեք OUTFIT սրահ, որտեղ հենց ամենահայնի բրենդերի զեղչված տեսականիներն էին, նաև հաճելի էր տեսնել հայկական բրենդեր այստեղ: Երկրորդ հարկում ֆուդկորտն է՝ 6 երկրների խոհանոցներով, այստեղ և Black Star Burger-ն է և ՊԱՐՏԵԶՆ իր համեղ մենյուով, իհարկե Mr. Gyros-ը, մեքսիկական ուտեստներ նախընտրողների համար Los Jalapenos-ը, սոչնի շաուրմաներով Թումանյանի շաուրման, շուտով նաև կբացվի KFC-ն: Այստեղ նաև մանկական խաղասրահն էր՝ բատուտներով և ջրային ատրակցիոնով: 

Բացման հյուրերին սպասվում էր հյուրասիրություն, երաժշտական կատարումներ Hayat Project-ից, Անահիտ Հակոբյանից և DJ Harry-ից, իսկ փոքրերին սպասվում էր հանդիպում մուլտհերոսների հետ: Հյուրերի թվում հանդիպեցի Արթուր Աբրահամին, Նունե Եսայանին, բլոգեր Էվելինային, նաև քաղաքական գործիչների, դերասանների, գործարար անձանց:

back-top