
2013 թվականից Նիդերլանդների գահը Բեատրիքս թագուհուց փոխանցվել է որդուն՝ Վիլեմ Ալեքսանդրին, որը ծնվել է ապրիլի 27-ին, այդ տարի էլ տոնը վերանվանվել է Թագավորի օր կամ Թագավորի ծննդյան օր, իսկ տոնակատարության պաշտոնական ամսաթիվը հաստատվել է ապրիլի 27-ը։ Ապրիլի 27-ին երեխաները տոնավաճառներ են անցկացնում՝ խաղալիքների առևտրի համար, իսկ թագավորն ու իր ընտանիքն այցելում են Նիդերլանդների մեկ կամ երկու քաղաքներ, այս տարի՝ երկրորդ ամենամեծ քաղաքը՝ Ռոտերդամը, որտեղ ավանդական նիդերլանդական խաղերի, պարերի և երաժշտության, ինչպես նաև բազմամշակութային հասարակության մյուս ներկայացուցիչների մշակութային բանահյուսության ցուցադրություններ են լինում։ «Հայաստանը դրական բացառություն է ու հույսի փարոս մռայլ ժամանակներում , ինչը ողջունելի է: Երկիր, որն ունի խելամտություն՝ ճանաչելու միջազգային իրավական կարգի կարևորությունը և քաջություն դրան ինտեգրվելու ուղղությամբ քայլեր ձեռնարկելու: Ավելորդ է ասել, որ Նիդերլանդների Թագավորությունը, որպես միջազգային իրավունքի հիմնադիր, պատրաստ է աջակցել Հայաստանին այդ ջանքերում»,- իր ելույթի խոսում նշեց Հայաստանում Նիդերլանդների թագավորության դեսպան Նիկո Սխերմերսը։










































RUZANĒ-ի նոր հավաքածուն՝ «Զվարթնոց տաճարում»
The GYM նոր մարզասրահի բացումը Մաշտոցի պողոտա 8 հասցեում
Շահիր քո ամառային նվերը SKECHERS ARMENIA-ից
Տիգրան Նալբանդյանի անունը հավերժացվեց «Կաիսա» շախմատի դպրոցում. մեծարում մի մարդու, ով սերունդներ կրթեց շախմատի միջոցով
2026թ.-իերևանյան բացօթյա լողավազանները, գները, հասցեները
EXCLUSIVE! Լարա Ֆաբիանը Ջիվան Գասպարյանի, Սերգեյ Սմբատյանի հետ համագործակցելու և Արմինե Օհանյանի զգեստը կրելու մասին
Իտալական շունչ՝ Երևանի «Բյուրեղ» բնակելի համալիրում. բացվեց PARMA-ի 8-րդ մասնաճյուղը
Danny Home-ի առաջին սրահը բացվեց Երևանում. 2500 քմ տարածք, ավելի քան 10 000 ապրանքատեսականի և 2 միլիարդ դրամի ներդրումային ծրագիր
ԱԳԱ Քանքանյանը իր Երևանյան ստուդիայում կազմակերպել էր TIME WITH AGA երեկո
KILIAN PARIS-ի THE COCKTAILS նոր հավաքածուի շնորհանդեսը Թբիլիսիի Paragraph Freedom Square հյուրանոցում
PRORECA-ի 7-ամյակը և PRORECA Magazine-ի 4-րդ համարի շնորհանդեսը՝ Հայաստանկ ազգային պատկերասրահում
ՏԱՏԱՅԻ «re:desire» ցուցահանդեսը՝ արվեստը հանուն կենդանիների փրկության