l

lifestyle

Հայացք դեպի ԱՐԱՐԱՏ՝ «ՆՈՐ ՏՈՒՆ» բնակելի համալիրի Ձեր բնակարանից

Այցելել եմ «ՆՈՐ ՏՈՒՆ» բնակելի համալիրի գրասենյակ, և  շին. հրապարակ, ծանոթացել եմ բոլոր մանրամասներին և առանձնացրել  5 կարևոր կետ, որոնք Ձեզ կօգնեն այս նոր համալիրում բնակարան ձեռք բերելու հարցում: 

1.Ո՞ՒՄ ԵՆՔ ՎՍՏԱՀՈՒՄ
Առաջինը, որ ինձ հետաքրքրեց, դա ընկերությունն է, որը ձեռնամուխ է եղել նման նախագծի ստեղծման: Ձեր նոր բնակարանը կառուցում են Հայաստանում հայտնի և հուսալի միանգամից երկու՝ «ՆՈՐ ՏՈՒՆ» և ML MINING ընկերությունները։ «ՆՈՐ ՏՈՒՆ» խանութների ցանցն ավելի քան 20 տարի զբաղվում է շինանյութի ներմուծմամբ և վաճառքով։ Ներմուծումն իրականացվում է աշխարհի տարբեր կետերից, մասնավորապես` Եվրոպայից ու Ասիայից: Իսկ ML Mining ընկերությունը հանդիսանում է հանքարդյունաբերության և շինարարական ոլորտների առաջատար և հայտնի է բազմաթիվ խոշոր համալիրների կառուցապատմամբ՝ մասնավորապես Ավան Թաուերս, Նոր Երևան, Այգիներ Պրեմիում համալիր, Դալմա Հիլզ և Գրիբոյեդով Պրեմիում։ Այսինքն վստահելիությունը ապահովված է, աշխատանքային փորձը մեծ, ինչպես նաև կարող եք վստահ լինել որակյալ շինանյութի օգտագործման հարցում:

2.ԻՆՉՈ՞Ւ ՆՈՐ ՆՈՐՔ
«ՆՈՐ ՏՈՒՆ» բնակելի համալիրը գտնվում է Նոր Նորքի 5-րդ զանգվածում, Երևանի ամենաբարձր կետում, որտեղից տեսանելի կլինեն չքնաղ Արարատն ու Արագածը (գրեթե բոլոր բնակարաններից): Հասցեն է՝ Նոր Նորքի 5-րդ զանգված Միկոյան 9/3 ՝ (Սրբ. Սարգիս եկեղեցու հարևանությամբ): Յուրահատուկ ճարտարապետությամբ և ժամանակակից լուծումներով կառուցված այս համալիրում առկա են լինելու 583 բնակարան, որոնց մակերեսը լինելու է 52-240 մ/ք և 600 ավտոկայանատեղի: Բնակելի համալիրից Երևանի կենտրոն տանող 3 ճանապարհ կա՝ Դավիթ Բեկ փողոցով, Նորք-Մարաշով, Մյասնիկյան պողոտայով: Ընդամենը 12 րոպե և Դուք քաղաքի կենտրոնում եք: Շենքերը շահագործման կհանձնվեն 2025թ-ի 4-րդ եռամսյակին:

3.ԱՌԱՎԵԼՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
Նկատած կլինեք, որ այսօր ամբողջ աշխարհում առաջնահերթ կարևորվում է էկո համակարգը և կանաչապատման հարցը: «Նոր Տուն» Բնակելի համալիրի 37.000 մ/ք տարածքից 14.000 մ/ք կանաչապատ տարածք է լինելու, որտեղ առկա են լինելու՝ մանկական և հանգստյան գոտիներ, ճեմուղիներ, մեծ և փոքր խաղահրապարակներ, հանգստյան և զբոսանքի տարածքներ: «ՆՈՐ ՏՈՒՆ» բնակելի համալիրում լինելու է՝ 5 հատ 16 հարկանի մասնաշենք՝ յուրաքանչյուրում 69 բնակարան, 1 հատ 13 հարկանի մասնաշենք՝ 4 մուտքով, 2 հարկանի մանկապարտեզ, 4 հարկանի Ֆիթնես կենտրոն, թենիսի կորտ և Ֆուտբոլի դաշտ: Ընդհանուր 583 բնակարանի համար լինելու է 600 և ավել ավտոկայանատեղի:

Համալիրը ունի 5400մ/ք հասարակական նշանակության տարածք, որտեղ լինելու է՝ բանկի ծառայություն, ստոմատոլոգիական կենտրոն, գեղեցկության սրահ, դեղատուն, քիմ մաքրման սրահ, սպա կենտրոն, մթերային և այլ խանութներ: «ՆՈՐ ՏՈՒՆ» բնակելի համալիրը ամբողջ տարածքը ապահովված է լինելու հակահրդեհային ազդարարման 24/7 համակարգով: Արտաքին պատերը ունենալու են բարձր և կայուն ջերմամեկուսացում, որը կապահովի A դասի Էներգախնայողությունը, իսկ ջրի ռեզերվուարը՝ կապահովի շուրջօրյա ջրամատակարարում: Շենքերը գտնվում են միմյանցից 42 մետր հեռավորության վրա, բնակարանների 75% լինելու են երկկողմ լուսավորությամբ:

4 հարկանի ֆիթնես կենտրոնը կունենա՝ 25 մետրանոց լողավազան և 4 մարզադահլիճներ, նախատեսված տարբեր մարզաձևերի համար: Դե իսկ տանիքում լինելու է շքեղ, բացօթյա լողավազան: Առողջ ապրելակերպ վարելու բոլոր նախապայմաններն այստեղ ապահովված են: Ես ինքս շատ եմ կարևորում երեխային հենց փոքրուց առողջ ապրելակերպի ուղղորդելը և կարծում եմ, հատկապես ծնողների դերն այս հարցում շատ մեծ է:

 4. ՁԵՐ ԲՆԱԿԱՐԱՆԸ

Ինչպե՞ս եք Դուք ստանալու ձեր բնակարանը: Բնակարաններում մոնտաժված են լինելու սառը, տաք և կոյուղու խողովակների ամբողջ ցանցը, ստորգետնյա ավտոկայանատեղերը, իսկ վերգետնյա ընդհանուր տարածքներն ու աստիճանավանդակները ապահովված կլինեն հակահրդեհային ավտոմատ ազդարարման համակարգերով և հրդեհաշիջման հիդրանտներով: Բնակարանները շահագործման են հանձնվելու ներքին պատերը բաժանված, հատակը հարթեցված, ծեփապատ (սվաղ), մուտքի դուռը և պատուհանները տեղադրված, էլեկտրականության, ջրամատակարարման և ջրահեռացման հանգույցների առկայությամբ: Այստեղ վթարային ջրանջատումների խնդիրը ևս լուծված է, քանի որ, ինչպես արդեն ասացի՝ համալիրն ապահովված է ջրի ստորգետնյա պահեստավորմամբ, որն ապահովում է շուրջօրյա ջրամատակարարումը:

5.ՎՃԱՐԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳ
«ՆՈՐ ՏՈՒՆ» բնակելի համալիրն առաջարկում է ձեռք բերել բնակարան տարաժամկետ կամ հիփոթեքային վարկավորման միջոցով՝ 1 ք/մ արժեքը սկսած ընդհամենը 440.000 դրամից: NTC.am կայքում Դուք կարող եք ծանոթանալ բոլոր բնակարանների հատակագծերին, օնլայն չաթում ստանալ Ձեզ հուզող ցանկացած հարցի պատասխան, կամ կարող եք նաև կապ հաստատել սոց. Էջերի միջոցով, գրել Viber, WhatsApp հավելվածի նշված հեռախոսահամարին՝ (+ 374 ) 095 701 000 կամ(+374) 095 702 000:

«ՆՈՐ ՏՈՒՆ»

Միկոյան 9/3

095-70 20 00

FB / IG

 

 

back-top