«Սասունցի Դավիթ» պատկերապատումը հայ ժողովրդական էպոսի 3-րդ ճյուղի թումանյանական մշակումն է։ Նկարազարդումները կատարել է կոմիքսի մասնագետ, նկարիչ Տիգրան Մանգասարյանը , իսկ տեքստը կազմել է թումանյանագետ Անի Եղիազարյանը։ 116 էջից բաղկացած հաստ կազմով և հարյուրավոր նկարներով «Սասունցի Դավիթ»–ն արդեն հասցրել է դառնալ «ՌեԱնիմանիա» անիմացիոն ֆիլմերի և պատկերապատման արվեստի միջազգային փառատոնի մրցանակակիր, բացի այդ պատկերապատումը ԿԳՄՍ նախարարության կողմից երաշխավորվել է որպես ուսումնաօժանդակ նյութ:

Գրքի ստեղծման շուրջ հավաքված մարդիկ պատահական չեն, հովանավորչական կազմը՝ նույնպես․ նրանք բոլորը կարևորում են երեխաներին որակյալ գրականության մատուցումը։ «Սասունցի Դավիթ» պատկերապատման գլխավոր հովանավորի՝ Добрый բնական հյութերի բրենդի համար երեխաների կրթությունը բրենդի գլխավոր արժեքներից է։ Գիրքը տպվել է Անտենոր տպարանում։ Աջակիցների շարքում են նաև Ժողովրդական հանգույց հիմնադրամն ու Մետաքսի ճանապարհ հյուրանոցը, ԱլֆաՖարմը, Մյասնիկ Խաչատրյանն ու Էրիկ Գրիգորյանը։

Պատկերապատմանը ծանոթանալով երեխան կարող է տեսածն ու կարդացածն էլ ավելի ամրապնդել «Սասունցի Դավիթ, Գտի՛ր և ներկի՛ր» ինտերակտիվ գիրքի միջոցով, որտեղ կան գլուխկոտրուկներ, ստիկերներ, պաստառ և ներկելու բազմաթիվ կերպարներ։ Շնորհանդեսը ամբողջովին կոմիքսային և թումանյանական շնչով էր։ Գրքերի և շնորհանդեսի գրաֆիկ դիզայները Մարյամ Մալխասյանն է։

Միջոցառման ընթացքում հնչեց որակյալ հայկական երաժշտություն ԿԱՅԹ Բենդի մատուցմամբ, որոնք ներկայացրեցին հայկական էպոսի երաժշտական մեկնաբանությունը։ Հյուրերին սպասվում էր նաև հաճելի հյուրասիրություն Добрый բնական հյութերի բրենդի կողմից։ Որակյալ և առողջ հյուրասիրությունը կազմակերպել էր Njoy և KidsLoft ընտանեկան ռեստորանը։ Սուրճերի հանրահայտ ապրանքանիշերի պաշտոնական ներկայացուցիչ ԿՈՖԻ Բուտիկն ապահովեց երեկոյի անուշաբույր սուրճը։

Մայիսի 8-ից Սասունցի Դավիթ պատկերապատումը հասանելի է Երևանի բոլոր խոշոր գրախանութներում։ Հիշեք, որ կոմիքսը տարիք չի ճանաչում և բոլորս կարող են ծանոթանալ հայկական որակյալ այս պատերապատմանը։ Հետևե՛ք ՍԱՍՈՒՆՑԻ ԴԱՎԹԻՆ նաև սոց․ ցանցերում՝ FACEBOOK և INSTAGRAM






















































.jpg)
.jpg)

.jpg)
.jpg)
.jpg)
.jpg)
.jpg)
.jpg)
.jpg)
.jpg)
.jpg)

.jpg)
.jpg)


The GYM նոր մարզասրահի բացումը Մաշտոցի պողոտա 8 հասցեում
Շահիր քո ամառային նվերը SKECHERS ARMENIA-ից
Տիգրան Նալբանդյանի անունը հավերժացվեց «Կաիսա» շախմատի դպրոցում. մեծարում մի մարդու, ով սերունդներ կրթեց շախմատի միջոցով
2026թ.-իերևանյան բացօթյա լողավազանները, գները, հասցեները
EXCLUSIVE! Լարա Ֆաբիանը Ջիվան Գասպարյանի, Սերգեյ Սմբատյանի հետ համագործակցելու և Արմինե Օհանյանի զգեստը կրելու մասին
20 ՏԱՐԻ ԱՆՑ․ էքսկլյուզիվ հարցազրույց Ֆրանսիս Քուրքջյանի հետ
Evoca Visa Infinite քարտապանների բացառիկ երեկոն
«Երևան Մոլ»-ը ներկայացրեց իր նոր էջը․ ռեբրենդինգի բացառիկ ընթրիքը կազմակերպվել էր մոլի տանիքում
NeuroKlinik նյարդաբանության գերմանական կենտրոնը նշեց 1-ամյակը
Այս փոքրիկ սրահից սկսվեց ամեն ինչ․ Զովքը նշում է իր 27-ամյակը
Տարածաշրջանի ամենամեծ Nike Store-ը բացվեց Հյուսիսային պողոտայում
eLogi Fest 26-ը համախմբեց լոգիստիկայի ոլորտի առաջատար ընկերություններին