«Գերազանցություն գլոբալ հյուրընկալության ոլորտում: One Management-ը առաջարկում է բացառիկ գաղափարներ՝ փոքր սրճարաններից և հյուրատներից մինչև բարձրակարգ ժամանցային կենտրոնների, հյուրանոցային համալիրների և բարձրակարգ ռեստորանների կառավարման համար Հայաստանում և ամբողջ աշխարհում: Ունենալով ներկայացուցչություն տարբեր երկրներում, ինչպես նաև, հյուրընկալության ոլորտում երկար տարիների փորձ՝ One Management-ը Հայաստանում հյուրանոցային և ռեստորանային ոլորտի առաջատար օպերատորն է»,-նշում է One Management-ի հիմնադիր Էրիկ Ավետիսյանը:

ONE Management-ը տրամադրում է ամբողջական ծառայություններ՝ կյանքի կոչելու հյուրընկալության նորարարական գաղափարները՝ ընդգրկելով ամեն ինչ՝ զարգացումից և շինարարությունից մինչև շուկայավարություն, վաճառք և ինտերիերի դիզայն: Ընկերությունը նաև մասնագիտացած է բրենդինգի, աուդիտի, HR կառավարման և մենյուի ստեղծման մեջ՝ ապահովելով բացառիկ որակ և ստեղծագործականություն յուրաքանչյուր նախագծում: Փաստացի, եթե Դուք վարում եք բիզնես, կամ պատրաստվում եք ստեղծել Ձեր բիզնեսը հոռեկա ոլորտում, այսուհետ կարող եք պլանավորել ռազմավարությունը հենց ONE Management-ի հետ՝ օգտվելով նրանց 16 ծառայություններից կազմված ծրագրից:

«One Management-ը հանդես է գալիս որպես արդի և առաջատար ուժ տեղական հյուրընկալության մեջ՝ կազմակերպելով փորձառություններ, որոնք գերազանցում են սահմաններն ու սպասումները: Ընկերությունը համաշխարհային հեղափոխություն է հրահրում ոլորտում՝ մարմնավորելով հյուրընկալության իսկական ոգին: Գիշերային կյանքից մինչ միջազգային խորհրդանշական վայրեր և ավելին, խումբը նորարարությունների ջատագով է և սահմանում է նոր չափանիշներ նորագույն գաղափարներով»-հավելեց Էրիկ Ավետիսյանը:

Միջոցառումը վարում էին Սոս Ջանիբեկյանը և Լուսինե Հայրապետյանը: Երեկոյի գործընկերն էր VOGIS ապրանքանիշն իր ֆիրմային կոկտեյլներով: Հյուրերին սպասվում էր հյուրասիրություն, ONE Management-ի հատուկ ծառայությունների ծանոթացում, ինչպես նաև կենդանի կատարումներ Ռուսաստանից հրավիրված բենդի կողմից:

Ծանոթանալ ONE MANAGEMENT-ի ծառայություններին և առաջարկներին կարող եք ընկերության կայքում, ինչպես նաև սոցիալական էջերում:
+374 41-042 041


































































RUZANĒ-ի նոր հավաքածուն՝ «Զվարթնոց տաճարում»
The GYM նոր մարզասրահի բացումը Մաշտոցի պողոտա 8 հասցեում
Շահիր քո ամառային նվերը SKECHERS ARMENIA-ից
Տիգրան Նալբանդյանի անունը հավերժացվեց «Կաիսա» շախմատի դպրոցում. մեծարում մի մարդու, ով սերունդներ կրթեց շախմատի միջոցով
2026թ.-իերևանյան բացօթյա լողավազանները, գները, հասցեները
EXCLUSIVE! Լարա Ֆաբիանը Ջիվան Գասպարյանի, Սերգեյ Սմբատյանի հետ համագործակցելու և Արմինե Օհանյանի զգեստը կրելու մասին
Ծաղկաձորի կենտրոնական հրապարակը՝ ամբողջությամբ նոր տեսքով․ Արկադի Դումիկյանի համերգը և «Պալլադա» համալիրի մեծ նախագիծը
LALUNZ հայկական բրենդը բացեց իր 4-րդ մասնաճյուղը՝ Աբովյան 21 հասցեում
ARCADA CONSTRUCTION. Գառնիի պատմամշակութային արգելոց թանգարանում ներկայացվեցին ընկերության նոր բնակելի և բիզնես նախագծերը
Mommy Kids-ը նշում է 15-ամյակը․ համաշխարհային նորաձևության հայտնի բրենդներ, անակնկալներ և մեծ զեղչեր
Sweet Travel-ը նշում է 16-ամյակը․ նոր հասցե, նոր ծրագրեր և շքեղ նվերներ հավատարիմ հաճախորդներին
AMANOO III PROJECT-ի PRIVATE PRE-SALE միջոցառումը