OST ցանց Լևոն Մանասարյանի կողմից հիմնադրվել է 2003թ.-ին: Առաջին՝ Մաշտոցի 20 հասցեում բացված OST-ում փորձարկվեց մեծ չափսով պանրով լահմաջոն, որն արդյունքում դարձավ հենց OST-ի այցեքարտը. վստահ եմ բոլորդ եք փորձել ու սիրել այն: Ես սիրում եմ այցելել Սարյանի OST-ը, որը բացվել է 2016թ.-ին, այն ավելի fast + wine ձևաչափով է՝ միշտ թարմ տնական ուտեստներ:

Հենց այնպես չէ OST-ը հենց ընտանեկան ցանց համարվում այսօր: Տարիների ընթացքում այն իրոք դարձավ ընտանեկան բիզնես՝ ներկայանալով արդեն երևանյան մոլերում՝ Megamall, Erebuni Mall, Prospect Mall: Այս տարի կարծես ժամանակն էր ամփոփել 20 տարիների հաջող աշխատանքը և ներկայանալ արդեն ընտանեկան բարձրակարգ ռեստորանի ձևաչափով և GRAND OST ռեստորանը դարձավ Լևոն Մանասարյանի և նրա ընտանիքի նվերը բոլոր երևանցիներին և քաղաքի հյուրերին:

Հանրապետության հրապարակում (հենց անմիջապես շատրվանների հարևանությամբ) OST-ը ներկայացնում է իր նոր՝ GRAND OST ռեստորանը, որն ինչպես ասացի բարձրակարգ ընտանեկան ռեստորան է: Ողջ աշխարհում ճանապարհորդելով՝ Դուք անկասկած առաջինն այցելում եք տվյալ քաղաքի կենտրոնական հրապարակում գործող սրճարան կամ ռեստորան:

GRAND OST-ը փաստացի հենց մեր կենտրոնական հրապարակի գլխավոր ռեստորանն է, որով և զբոսաշրջիկները ծանոթանալու են հայկական հյուրընկալության հետ: Այն նաև երևանաբնակներիս համար է, հատկապես երեկոյան ժամերին արդեն իսկ բացօթյա հատվածում հետևում եմ հյուրերի, ովքեր վայելում են դեպի հրապարակ բացվող տեսարանը, երաժշտությունը, մարդկանց անցուդարձը:

OST-ը տարբեր հասցեներում գործելով և ֆաստֆուդային, և գինետնային ձևաչափով, այս նոր նախագծով արդեն ներկայանում է, որպես բարձրակարգ ռեստորան, ինչին տրամադրում է և գտնվելու վայրը, և առաքելությունը՝ ներկայացնել մեր երևանյան մթնոլորտը, բարձրակարգ սպասարկումը, համն ու հոտը արժանավույնս:

Շեֆ Խոհարար Նիկոլայ Զոնովը հրավիրվել է Մոսկվայից, որտեղ վերջինս աշխատելով մոսկովյան ամենահեղինակավոր նախագծերում՝ ստեղծել է հատուկ խոհանոց հենց հայկական ձեռագրով ու մեր քիմքին հաճելի: Միջերկրական խոհանոցը համադրելով հայկական համերով՝ Զոնովը մենյուում ներկայացնում է հեղինակային ուտեստներ, բայց նշեմ, որ OST-ի այցեքարտ ուտեստները պահպանվել են նաև GRAND OST-ի մենյուում:

GRAND OST-ը գործում է առավոյան 09.00-ից մինչ կեսգիշեր: Ռեստորանային ամբողջ տարածքը հյուրընկալում է մոտ 118 հյուր: Փակ հատվածը նախատեսված է 68, բացօթյա հատվածը՝ 40 այցելուի համար: Շատ հարմար էր նաև առանձնասրահն իր առանձին օդափոխության համակարգով, որտեղ դուք կարող եք նշել Ձեր տոները 10 հյուրով:

GRAND OST-ը շաբաթվա նշված օրերին կունենա նաև հատուկ երաժշտական կենդանի ծրագրեր, որոնց հետևելու համար կարող եք միանալ GRAND OST-ի սոցիալական էջերին: Ես արդեն իսկ դարձել եմ ռեստորանի մշտական այցելուն՝ ցերեկային ժամերին այստեղ կազմակերպելով հանդիպումներս, իսկ երեկոյան ժամերին՝ բացօթյա հատվածում վայելելով շատրվանների շոուն:
Հանրապետության հրապարակ
Կառավարության տուն 2, փողոց 1
095-33 30 00



































































































The GYM նոր մարզասրահի բացումը Մաշտոցի պողոտա 8 հասցեում
Շահիր քո ամառային նվերը SKECHERS ARMENIA-ից
Տիգրան Նալբանդյանի անունը հավերժացվեց «Կաիսա» շախմատի դպրոցում. մեծարում մի մարդու, ով սերունդներ կրթեց շախմատի միջոցով
2026թ.-իերևանյան բացօթյա լողավազանները, գները, հասցեները
EXCLUSIVE! Լարա Ֆաբիանը Ջիվան Գասպարյանի, Սերգեյ Սմբատյանի հետ համագործակցելու և Արմինե Օհանյանի զգեստը կրելու մասին
20 ՏԱՐԻ ԱՆՑ․ էքսկլյուզիվ հարցազրույց Ֆրանսիս Քուրքջյանի հետ
Հայկական PIRALOFF բրենդի սրահի բացումը Աբովյան 21 հասցեում
Տեսնես ի՞նչ երազանք պահեց Նազենին, երբ փչեց ծննդյան տորթի մոմերը...
L’OCCITANE-ը նշեց իր 50-ամյակը Լոռվա հեքիաթայաին բնության գրկում
Evoca Visa Infinite քարտապանների բացառիկ երեկոն
«Երևան Մոլ»-ը ներկայացրեց իր նոր էջը․ ռեբրենդինգի բացառիկ ընթրիքը կազմակերպվել էր մոլի տանիքում
NeuroKlinik նյարդաբանության գերմանական կենտրոնը նշեց 1-ամյակը