Հինգ տարի առաջ, Մաշտոցի 3 հասցեում՝ 21–ամյա Գոռ Խաչատրյանը մի փոքրիկ գրասենյակում, յոթ համալսարանական ընկերների օգնությամբ հիմնեց փոքր լոգիստիկ օֆիս՝ համագործակցելով այդ ժամանակ սկսնակ գործունեություն ծավալող «Outlaws Incorporation»-ի հետ։ Կարճ ժամանակում ընկերության գործունեությունը ծավալվեց, ձեռք բերվեցին նոր գործընկերներ և ընդլայնվեցին ԱՄՆ-ի հետ հարաբերություններ:

Ընդամենը 1 տարի անց, արդեն ակներև էր բիզնեսում առաջընթացը, և 2019թ-ի RIGZ-ի ամենամյա մրցանակաբաշխությանը, «Outlaws Incorporation»-ը արժանացավ Rising Star(Ծագող Աստղ) մրցանակին: RIGZ-ը դա այն նորարական հարթակն է, որի օժանդակությամբ կատարվում են բեռնափոխադրումների գործարքները: Հարթակն ունի նաև կից գործող բանկային համակարգ Crossroads, որն ապահովում է գործարքների համար անհրաժեշտ ֆինանսական միջոցները: Եթե 2019թ-ին, «Outlaws Incorporation»-ը թոփ տասնյակում չէր գտնվում, ապա արդեն 2020թ-ին, RIGZ-ի ամենամյա մրցանակաբաշխությանը Outlaws-ը ճանաչվեց աշխարհում 3-րդը, իսկ Հայաստանում գործող կազմակերպությունների ցանկում ճանաչվեց առաջինը:

2021 և 2022 թթ-ին «Outlaws Incorporation»-ը շատ արագ ընդլայնեց իր գործունեությունը Հայաստանի և Միացյալ Նահանգների սահմաններից դուրս դեպի Ալբանիա, Ուկրանիա, Լիբանան, Վրաստան, Պակիստան, Հնդկաստան և Ռուսաստան՝ ստեղծելով ավելի քան 1000 աշխատատեղ: 2021թ-ի RIGZ-ի մրցանակաբաշխությանը, «Outlaws Incorporation»-ը ճանաչվեց աշխարհում առաջինը, որպես ամենաեկամտաբեր բիզնես՝ հաշվի առնելով թե՛ կատարած գործարքների քանակը և որակը, և թե՛ ընդհանուր տարվա եկամուտն ու շրջանառությունը: 2021թ-ի Outlaws-ի ցուցանիշը ռեկորդային էր RIGZ-ի պատմության մեջ: Իսկ 2022թ-ին «Outlaws Incorporation»-ը կրկին ճանաչվեց RIGZ-ում աշխարհում առաջինը, այս անգամ կրկնակի գերազանցելով իր նախորդ տարվա ցուցանիշը, և սահմանելով նոր ռեկորդ:

«Ռուս-ուկրաինական պատերազմի պատճառով համաշխարհային տնտեսությունը վատթարացել է, շատ մեծ կազմակերպություններ են փակվել ու փակվում, բայց մեր կազմակերպությունը համեմատության մեջ կարողանում է լավ արդյունք ապահովել ու ավելի առաջ գնալ: Մենք պատրաստ ենք համագործակցել Երևանում աշխատող կազմակերպությունների, անհատների հետ, օգնել ներդրումների հարցով, տալ անհրաժեշտ գործիքները, որպեսզի մեր թիմի հետ աշխատեն։ Մեզ հետաքրքիր են նաև արտասահմանյան ներդրումները, այս պահին կոնկրետ Բալկանյան երկրներում և Հնդկաստանում»,- միջոցառման ընթացքում նշեց Գոռ Խաչատրյանը։

«Outlaws Incorporation»-ի հնգամյակի միջոցառմանը ներկա էին ինչպես ընկերության աշխատակիցները, այնպես էլ ԱՄՆ-ի եւ այլ երկրների մասնաճյուղերի գործընկերներ, մրցակից կազմակերպությունների ներկայացուցիչներ, որոնց հետ, ինչպես Գոռն է նշում, լավ հարաբերություններ ունեն եւ պատրաստ են համագործակցության եզրեր գտնել։ «Outlaws Incorporation»-ի երեք համահիմնադիրներից ներկա էր Գոռ Խաչատրյանը, իսկ Կարեն Հակոբյանը և Պետրոս Հակոբյանը գտնվում էին Միացյալ նահանգներում: Երեկոն անակնկալներով լի էր հյուրերի համար: Երաժշտական հագեցած ծրագիր, հատուկ հյուր՝ Կամո Սեյրանյան, հրավառություն, գործընկերների պարգևատրում, նույնիսկ ամուսնության առաջարկ տեղի ունեցավ բեմում: Վերջում էլ արդեն պարերն էին DJ MIL-ի հետ միասին:

«Outlaws Incorporation»-ում վստահ են՝ կայունությունը պահպանելու հիմնական գործոնն աշխատանքում նոր գաղափարների ներդրումն է․ «Երբ գործին նույն կերպ ես նայում, այն լճանում ու հնանում է։ Կարևոր է հետաքրքրություններն ավելացնել, նոր ոլորտներ բացահայտել։ Շուկան ամեն օր փոփոխվում է, ու զարգացման գլխավոր շարժիչ ուժն այդ փոփոխություններին ադապտացվելն է: Թող որ Տիրոջ կամքով, այս ամենը ընդհամենը սկիզբը լինի: Սկիզբը նոր զարգացմուների, գործնական նոր ուղղությունների, գործունեության ընդլայնման և նորարարական մոտեցումների: Այս օրը, բարձրաձայն նշված այս ձեռքբերումները էլ ավելի պարտավորեցնող են: Պետք է շարունակել ամեն օր աշխատել, ավելի շատ ու ավելի մեծ եռանդով:»,- եզրափակեց Գոռ Խաչատրյանը։
«Outlaws Incorporation»
077-523 530
























































The GYM նոր մարզասրահի բացումը Մաշտոցի պողոտա 8 հասցեում
Շահիր քո ամառային նվերը SKECHERS ARMENIA-ից
Տիգրան Նալբանդյանի անունը հավերժացվեց «Կաիսա» շախմատի դպրոցում. մեծարում մի մարդու, ով սերունդներ կրթեց շախմատի միջոցով
2026թ.-իերևանյան բացօթյա լողավազանները, գները, հասցեները
EXCLUSIVE! Լարա Ֆաբիանը Ջիվան Գասպարյանի, Սերգեյ Սմբատյանի հետ համագործակցելու և Արմինե Օհանյանի զգեստը կրելու մասին
20 ՏԱՐԻ ԱՆՑ․ էքսկլյուզիվ հարցազրույց Ֆրանսիս Քուրքջյանի հետ
Evoca Visa Infinite քարտապանների բացառիկ երեկոն
«Երևան Մոլ»-ը ներկայացրեց իր նոր էջը․ ռեբրենդինգի բացառիկ ընթրիքը կազմակերպվել էր մոլի տանիքում
NeuroKlinik նյարդաբանության գերմանական կենտրոնը նշեց 1-ամյակը
Այս փոքրիկ սրահից սկսվեց ամեն ինչ․ Զովքը նշում է իր 27-ամյակը
Տարածաշրջանի ամենամեծ Nike Store-ը բացվեց Հյուսիսային պողոտայում
eLogi Fest 26-ը համախմբեց լոգիստիկայի ոլորտի առաջատար ընկերություններին