
Ընդհանուր կոմպլեքսը ընտանեկան հանգստի շատ լավ տեղ է, բայց հատկապես ուրբաթ-շաբաթ օրերին ավելի երիտասարդական շունչ է ստանում, քանի որ նվագում են սիրված DJ-ներ ու կազմակերպվում են թեմատիկ փարթիներ: Նաև ծնունդ ու այլ առիթ նշելու հարմար վայր է, համ նորաոճ է, համ քոզի, էն որ քեզ զգում ես, ոնց որ սեփական առանձնատանդ լինես: Համ ոնց որ Իբիցայում լինես, համ էլ ոնց որ Դիլիջանի լավ առանձնատանդ լինես, ինձ մոտ տպավորությունն էդպես էր: Լողավազանը գործում է ամեն օր՝ առավոտյան 11.00-ից մինչ 20.00-ն: Աշխատանքային օրերին մուտքավճարն է 8 000 դրամ, իսկ հանգստյան օրերին՝ 10 000 դրամ:

Շատ հարմար էր ռեստորանը, որը կարող է ընդունել մինչև 80 հյուր: Շեֆ-խոհարարը խոստացավ բոլորին զարմացնել հեղինակային ուտեստներով ու տարբերվող ձեռագրով, բայց մենք խոսք տվեցինք մի օր առանձին գնալ ու փորձել, քանի որ մենք պարզապես խոսքերով համոզվողներից չենք: Ռեստորանը գործում է մինչ կեսգիշեր, եթե որոշել եք պարզապես օգտվել ռեստորանից, իրականում երեկոյան ժամերին էլ կարող եք գալ, լողավազանի շուրջ օգտվել բարից ու հանգստանալ: Ի դեպ, քանի որ հարևանությամբ EMERAN COMPLEX-ը նաև առաջարկում է վարձով առանձնատներ, այստեղ մշակվել է հատուկ հարսանեկան փաթեթ: Նրանք, ովքեր կնշեն EMERAN COMPLEX-ում իրենց հարսանիքը, որպես նվեր կարող են հենց հարևանությամբ գործող առանձնատներում էլ հանգստանալ:

1-ամյակին կրկին White party էր կազմակերպված: Նվագում էր DONZ-ը, բոլոր հյուրերին սպասվում էր հյուրասիրություն, կենդանի երաժշտություն, պարային շոու, իսկ օրվա ամենամեծ անակնկալը ուղղաթիռից թղթանձրևն էր փրփուրե փարթիի ընթացքում: Միացեք EMERAN Complex-ի սոց. էջերին՝ հետևելու միջոցառումներին և նորություններին, իսկ Ձեզ հուզող հարցերի պատասխանները կստանաք նշված հեռախոսահամարով:
Աշտարակի խճ. 20
033-08 70 87































































RUZANĒ-ի նոր հավաքածուն՝ «Զվարթնոց տաճարում»
The GYM նոր մարզասրահի բացումը Մաշտոցի պողոտա 8 հասցեում
Շահիր քո ամառային նվերը SKECHERS ARMENIA-ից
Տիգրան Նալբանդյանի անունը հավերժացվեց «Կաիսա» շախմատի դպրոցում. մեծարում մի մարդու, ով սերունդներ կրթեց շախմատի միջոցով
2026թ.-իերևանյան բացօթյա լողավազանները, գները, հասցեները
EXCLUSIVE! Լարա Ֆաբիանը Ջիվան Գասպարյանի, Սերգեյ Սմբատյանի հետ համագործակցելու և Արմինե Օհանյանի զգեստը կրելու մասին
Ծաղկաձորի կենտրոնական հրապարակը՝ ամբողջությամբ նոր տեսքով․ Արկադի Դումիկյանի համերգը և «Պալլադա» համալիրի մեծ նախագիծը
LALUNZ հայկական բրենդը բացեց իր 4-րդ մասնաճյուղը՝ Աբովյան 21 հասցեում
ARCADA CONSTRUCTION. Գառնիի պատմամշակութային արգելոց թանգարանում ներկայացվեցին ընկերության նոր բնակելի և բիզնես նախագծերը
Mommy Kids-ը նշում է 15-ամյակը․ համաշխարհային նորաձևության հայտնի բրենդներ, անակնկալներ և մեծ զեղչեր
Sweet Travel-ը նշում է 16-ամյակը․ նոր հասցե, նոր ծրագրեր և շքեղ նվերներ հավատարիմ հաճախորդներին
AMANOO III PROJECT-ի PRIVATE PRE-SALE միջոցառումը