«Զվարթնոց տաճարում» ժամանակը յուրահատուկ իմաստ է ստանում։ Այն, ինչ այսօր արդեն պատմություն է, ժամանակին եղել է ներկա՝ նոր ճարտարապետություն, նոր հայացք ու իր ժամանակի նոր լեզու։ Դարերի միջով անցած Զվարթնոցի ճարտարապետությունը հանդիպեց RUZANĒ-ի նորաձևությանը՝ ստեղծված ոչ թե արագ փոփոխվող սեզոնային թրենդներին հետևելու, այլ ժամանակից դուրս ապրելու գաղափարով։ Ցուցադրության ընթացքում անցյալն ու ներկան միավորվեցին մեկ ամբողջության մեջ, իսկ այդ հավերժության ֆոնին հայտնվեցին ծաղիկները՝ կյանքի ամենագեղեցիկ ու միաժամանակ ամենակարճատև ձևերից մեկը։

Խոստովանեմ՝ լուսաբանման առումով ամենամեծ բավականությունը ստացել ենք հենց RUZANĒ-ի ցուցադրությունից։ Առավոտյան ժամը 10:00-ին արդեն Զվարթնոց տաճարում էինք։ Դե, վայրն ինքնին տրամադրում էր հրաշալի առավոտի․ պատմական ճարտարապետությունը, արևի լույսն ու տպավորիչ միջավայրը պարզապես իդեալական էին նորաձևության ցուցադրության համար։ RUZANĒ-ի հավաքածուն իսկապես շատ գեղեցիկ էր՝ ձևվածքներով ու յուրահատուկ լուծումներով։ Ամեն ինչ այնքան ներդաշնակ էր այդ միջավայրին, որ յուրաքանչյուր կադր կարծես պատրաստի fashion editorial լիներ։ Հատկապես հաճելի էր տեսնել, որ հյուրերն էլ մեծ սիրով ու բարձր տրամադրությամբ էին վաղ առավոտյան եկել ցուցադրությանը։
Պետք է նշեմ, որ կազմակերպչական առումով RUZANĒ-ն ու իր թիմն ամենաօպերատիվներից էին։ Մենք շատ արագ կապ հաստատեցինք, քննարկեցինք մեր նկարահանումների մանրամասները, միասին ընտրեցինք նաև հատուկ լուք Կարինայի համար, որպեսզի մեր լուսաբանումն ավելի ամբողջական ու գեղեցիկ ստացվի։ Ռուզանեն, լինելով այդքան զբաղված սեփական ցուցադրության նախապատրաստական աշխատանքներով, միևնույն է, ժամանակ գտավ մեզ համար, անձամբ ներգրավվեց բոլոր հարցերում և ամեն ինչ արեց, որպեսզի մեր աշխատանքը հնարավորինս հարմար ու արդյունավետ կազմակերպվի։
Ինձ համար սա շատ կարևոր է, որովհետև նման վերաբերմունքը խոսում է ոչ միայն լավ կազմակերպված աշխատանքի, այլև բարձր պրոֆեսիոնալիզմի, գործընկերների նկատմամբ հարգանքի և սեփական գործի հանդեպ պատասխանատվության մասին։ Այնպես որ, այս ցուցադրությունից ոչ միայն գեղեցիկ կադրեր ու տպավորություններ տարանք, այլև իսկապես հաճելի համագործակցության փորձ։ Շնորհակալություն RUZANĒ-ին և իր ողջ թիմին՝ գեղեցիկ հավաքածուի, հրաշալի առավոտի և պրոֆեսիոնալ մոտեցման համար։

Այստեղ յուրաքանչյուրն ունի իր ժամանակը։ Այն, ինչ պահպանվել է դարերով։ Այն, ինչ ստեղծվում է այսօր։ Եվ այն ակնթարթը, որն անցնում է, բայց մնում է հիշողության մեջ։ RUZANĒ-ի նոր հավաքածուի ցուցադրությունը Զվարթնոցում՝ «Երևանի նորաձևության շաբաթ 2026»-ի շրջանակում. նորաձևության, ճարտարապետության և ժամանակի գեղեցիկ հանդիպում։






































































































RUZANĒ-ի նոր հավաքածուն՝ «Զվարթնոց տաճարում»
The GYM նոր մարզասրահի բացումը Մաշտոցի պողոտա 8 հասցեում
Շահիր քո ամառային նվերը SKECHERS ARMENIA-ից
Տիգրան Նալբանդյանի անունը հավերժացվեց «Կաիսա» շախմատի դպրոցում. մեծարում մի մարդու, ով սերունդներ կրթեց շախմատի միջոցով
2026թ.-իերևանյան բացօթյա լողավազանները, գները, հասցեները
EXCLUSIVE! Լարա Ֆաբիանը Ջիվան Գասպարյանի, Սերգեյ Սմբատյանի հետ համագործակցելու և Արմինե Օհանյանի զգեստը կրելու մասին
Դահուկային սպորտ՝ առանց ձյան ու լեռների․ Հայաստանում առաջին անգամ Reebok Sports Club-ում ներկայացվում է PRO SKI SIMULATOR-ը
Ծաղկաձորի կենտրոնական հրապարակը՝ ամբողջությամբ նոր տեսքով․ Արկադի Դումիկյանի համերգը և «Պալլադա» համալիրի մեծ նախագիծը
LALUNZ հայկական բրենդը բացեց իր 4-րդ մասնաճյուղը՝ Աբովյան 21 հասցեում
ARCADA CONSTRUCTION. Գառնիի պատմամշակութային արգելոց թանգարանում ներկայացվեցին ընկերության նոր բնակելի և բիզնես նախագծերը
Mommy Kids-ը նշում է 15-ամյակը․ համաշխարհային նորաձևության հայտնի բրենդներ, անակնկալներ և մեծ զեղչեր
Sweet Travel-ը նշում է 16-ամյակը․ նոր հասցե, նոր ծրագրեր և շքեղ նվերներ հավատարիմ հաճախորդներին