l

lifestyle

Samsung-ը ներկայացնում է արհեստական բանականությամբ Galaxy S24 սմարթֆոնները Հայաստանում

Սմարթֆոնները ազդարարում են արհեստական բանականությամբ Galaxy AI-ի նոր դարաշրջան: Samsung ընկերությունը Երևանում ներկայացրեց տարվա ամենասպասված նորույթը՝ Galaxy S24 սմարթֆոնների շարքը՝ Galaxy S24 Ultra, Galaxy S24+ և Galaxy S24: Չորս օր շարունակ ընկերությունը անցկացրեց չորս առանձին միջոցառում՝ ցուցադրելով արհեստական բանականությամբ աշխատող սարքավորումների գործառույթների կիրառումը կյանքի տարբեր ոլորտներում՝ բիզնեսից մինչև հոբբի և ճամփորդություն։ 

  • Կամո Թովմասյան

Samsung Galaxy AI-ը՝ քո ապրելակերպի մի մաս

Միջոցառումների շարքի առաջին օրը, Daphny ռեստորանում հայտնի ոճաբան Գայա Գևորգյանը խոսեց նորաձևության նոր միտումների մասին և կիսվեց իր անձնական ոճի գաղտնիքներով։ Միջոցառման հյուրերն էին հայ ֆեշն և լայֆսթայլ բլոգերները։ Ինտերակտիվ վարպետության դասի ընթացքում հյուրերը ծանոթացան նոր Galaxy S24 սմարթֆոններին և արհեստական բանականության նոր գործառույթների օգտագործման հնարավորություններին, ինչպես նորաձևության թրենդներին հետևելու, այնպես էլ առօրյա կյանքում կիրառելու համար։ 

Հյուրերը փորձարկեցին Circle to Search (շրջանագծեք որոնելու համար) ֆունկցիան, որը թույլ է տալիս նշել և միանգամից որոնել առարկան: Բավական է այն մատով կամ S գրչով շրջանագծել էկրանի վրա, և սմարթֆոնը ցույց կտա բազում ինֆորմացիա՝ սկսած ապրանքի նկարագրությունից մինչև այն խանութները, որտեղից կարելի է այն գնել։ Սա հնարավորինս հեշտացնում է թրենդային նոր իրեր գտնելը և ամենօրյա լուքեր հավաքելը:

Samsung Galaxy AI-ը բիզնեսում

Հաջորդ միջոցառում տեղի ունեցավ The Alexander Luxury Collection հյուրանոցում, որն ավելի շատ հայ գործարարների համար էր։ Բիզնեսում արհեստական ​​ինտելեկտի կիրառման և դերի վերաբերյալ քննարկմանը մասնակցեցին DevSoft Armenia ընկերության գլխավոր տնօրեն Դավիթ Գրիգորյանը և Հայաստանի Ամերիկյան Համալսարանի (ՀԱՀ) դասախոս և տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում երկու ստարտափների հիմնադիր Հրանտ Դավթյանը և Rearrange փոդքասթի հեղինակ Նարեկ Ամիրխանյանը։ 

Քննարկման շրջանակներում ներկայացվեցին Galaxy S24 նոր մոդելները՝ հատուկ շեշտադրությամբ գործարար լսարանին օգտակար AI գործառույթների վրա։ Արհեստական բանականության շնորհիվ սմարթֆոնը վերածվում է անձնական օգնականի, ինչը շատ ավելի հեշտացնում է օգտատիրոջ կյանքը և ազատ դարձնում զբաղված աշխատանքային գրաֆիկը։ Անմիջապես գտնելը այն, ինչ անհրաժեշտ է,  օտարերկրյա գործընկերոջ հետ բիզնեսի շուրջ քննարկում անցկացնելը՝ առանց լեզվական խոչընդոտի, հաղորդագրության տոնայնությունը փոխելը կամ ոչ այնքան լավ լուսանկարը խմբագրելը հեշտ է Galaxy S24 սմարթֆոնների հետ։

Samsung Galaxy AI-ը` քո ճամփորդական ընկերը

Երրորդ օրը հայ travel բլոգերները հրավիրված էին Samsung Galaxy S24 սմարթֆոնների ինտերակտիվ շնորհանդեսին, որը տեղի ունեցավ Dreamy Geghard-ում։ Հատուկ ուշադրություն էր դարձվել ճամփորդության համար օգտակար նոր ֆունկցիաներին: Միջոցառման խոսնակը սիրված բլոգեր Թերեզա Գրիգորյանն էր, ով հյուրերի հետ կիսվեց ճամփորդության վերաբերյալ իր լայֆհեքերով և խորհուրդներով։ 

Հյուրերը նույնպես փորձեցին սմարթֆոնի նոր AI ֆունկցիաները՝ հատուկ ուշադրություն դարձնելով տեսախցիկների հնարավորություններին։ Մասնակիցները փորձարկեցին նոր մոդելները բնության գրկում և համոզվեցին, որ սմարթֆոնների արհեստական ​​ինտելեկտը թույլ է տալիս բարձրորակ նկարներ ստանալ նույնիսկ ցածր լույսի ներքո, իսկ AI խոշորացումը պահպանում է լուսանկարների հստակությունը նույնիսկ մեծ հեռավորությունների վրա:

Samsung Galaxy AI-ը՝ քո խոհարարական ընկերը

Դե իսկ վերջին օրն էլ, հայտնի խոհարար և ինֆլուենսեր Շաղիկ Տեր-Վարդանյանի «Շաղիկ» ռեստորանում տեղի ունեցավ խոհարարական վարպետության դաս՝ ոգեշնչված արհեստական ​​ինտելեկտով։ Միջոցառմանը հյուրերը ծանոթացան ոչ միայն խոհարարական թրենդներին, այլ նաև տարբեր ուտեստների պատրաստման լայֆհեքերի մասին։ Վարպետության դասի ընթացքում Samsung-ը ներկայացրեց նոր սմարթֆոնների AI-ի առանձնահատկությունները և լուսանկարներ ու տեսանյութեր անելու ֆունկցիաները, որոնք կօգնեն բլոգերներին ստանալ եզակի, բարձրորակ կոնտենտ։ 

Բացի այդ, Galaxy S24 սերիայի սմարթֆոնները ունեն ջրից և փոշուց IP68 ստանդարտի պաշտպանություն, ինչը հատկապես անհրաժեշտ է խոհանոցում տեսանյութեր ձայնագրելիս։ Եվ Generative Edit (խելացի Խմբագրիչ) ֆունկցիայի շնորհիվ՝ օգտատերերը կարող են հեշտությամբ ջնջել, տեղափոխել կամ ավելացնել օբյեկտներ լուսանկարում, ինչպես նաև փոխել ֆոնը՝ օգտագործելով հատուկ գործիքներ՝ սրճարանների և ռեստորանների ճաշատեսակների լուսանկարներն ավելի էսթետիկ և ախորժելի դարձնելու համար:

Բոլոր միջոցառումներն անցան յուրօրինակ մթնոլորտում, որոնք հատուկ ստեղծված էին յուրաքանչյուր լսարանի համար և ընդգծեցին Galaxy AI-ի հնարավորությունները, որոնք առկա են նոր Samsung Galaxy S24 սմարթֆոններում: Մասնակիցները կարողացան հարցեր տալ, շփվել փորձագետների և գործընկերների հետ ոչ պաշտոնական միջավայրում, ինչպես նաև ստանալ օգտակար լայֆհեքեր կյանքի տարբեր ոլորտներում AI-ով սմարթֆոններ օգտագործելու վերաբերյալ:

Samsung-ը ոգեշնչում է աշխարհը և ձևավորում ապագան նորարար գաղափարների և տեխնոլոգիաների միջոցով: Ընկերության վերջին նորություններին տեղեկանալու համար հետևեք samsung.arm պաշտոնական էջերին սոցիալական ցանցերում կամ Samsung.com

back-top