Ռուսական SELA բրենդը Հայաստանում ներկայացված է արդեն 4 տարի: Առաջին երկու սրահները բացվել էին Դալմա Գարդեն Մոլում և Ռիո Մոլում, և ահա, արդեն նաև Ռոսսիա Մոլում բացվեց SELA երրորդ սրահը: Բրենդը շատ կարճ ժամանակահատվածում դարձավ մայրիկների եւ փոքրիկների ամենասիրված սրահներից մեկը Երեւանում ու կարծում եմ, տղամարդկանց տեսականին ևս դուր կգա սպառողին: Այստեղ ոճային ընտրություն կարող են կատարել մայրիկներն իրենց 2-14 տ բալիկների հետ, երիտասարդ աղջիկները, արդեն նաև ընտանիքի արական ուժը՝ տղամարդկանց տեսականին նույնպես այսուհետ ներկայացված կլինի SELA սրահներում:

Նոր SELA-յի գլխավոր արժեքներն են՝ ընտանիք, հոգատարություն, հարմարավետություն: SELA-ն ռեբրեդինգից հետո ստացել է նոր հնչողություն եւ այժմ իրեն դիրքավորում է որպես մայրիկի եւ իր ողջ ընտանիքի հոգատար օգնական: Տեսականին ներկայացնում է հագուստ, աքսեսուարներ, ներքնազգեստ կանանց, տղամարդկանց և 2-14տ. երեխաների համար: Հավաքածուներն ամեն ամիս թարմացվում են, նրանց հիմքը արդի բազային և առօրյա իրերն են, բայց միշտ կարելի է գտնել նաև ոճային կերպարներ:

SELA -ում փոխվել է նաեւ մոտեցումը հավաքածուների ստեղծման նկատմամբ: Այժմ դրանք բաղկացած են մաքսիմալ հարմարավետ բազային զգեստապահարանից: Օգտագործվում են բնական եւ խառը մանրաթելերից գործվածքներ, օվերսայզ ձևածք: SELA-յի հավաքածուում կան խորհրդանշական բազային ապրանքատեսակներ՝ դենիմ, շապիկներ և բլուզներ /լոնգսլիվ/: Սրանք հագուստի այն տեսակներն են, որոնք միշտ առկա են՝ անկախ տարվա եղանակից:

Բրենդը նաև պարբերաբար արտադրում է հավաքածուներ օրգանական բամբակից և վերամշակված նյութերից, որը հնարավորություն է տալիս իրերին տալ երկրորդ կյանք: Ռոսիա Մոլում SELA ընդարձակ սրահը հնարավորինս հարմարավետ է դարձնում երեխաների հետ գնումները, կան մեծ հանդերձաններ, խանութ-սրահում տեղակայված է նաև խաղահատված:

SELA բրենդը հոգատար օգնական է մայրիկի և իր բալիկների համար: Մայրիկ լինելն ամենևին էլ հեշտ չէ,սակայն պարգևատրումը լավագույն է, որը կարելի է ստանալ դժվարությունների հաղթահարման ճանապարհի վերջում։ SELA ապրանքանիշը Ձեր և Ձեր փոքրիկի կողքին է`այդ բարդ ու հետաքրքիր ճանապարհի ողջ ընթացքում, քանզի փոքրիկի հետ գնումները SELA -ում ոչ թե հոգս է, այլ հաճույք:

Ռոսսիա Մոլում բացված նոր SELA սրահի կապակցությամբ, երեք օր՝ դեկտեմբերի 5-7-ը ՄԻԱՅՆ այս մասնաճյուղում գործում էր 15% զեղչ, իսկ նրանք, ովքեր ունեին SELA կուտակային քարտ, ապա գումարվում էր նաև քարտի զեղչը:

Բլոգերներ Կարմեն Ղազարյանը, Մարիաննա Վարդանյանը, Մերի Ներսիսյանը, նաև Տիգրան Վարդանյանն իրենց երեխաների հետ նոր SELA սրահի բացման հյուրերի թվում էին: Բոլոր հյուրերին սպասվում էր քաղցր հյուրասիրություն, ակվագրիմ և DJ Vakcina-ի սեթը: Առջևում տոներն են և հիմա Դուք գիտեք, թե որտեղ կարող եք գնումներ կատարել ողջ ընտանիքով:

Գործում է առաքում ՀՀ ՈՂՋ տարածքում ԱՌՑԱՆՑ գնման դեպքում, իսկ 20 000 դր. և ավելի գնումների դեպքում առաքումը ԱՆՎՃԱՐ է: Նաև գործում է հետվճարային համակարգ, ինչի շնորհիվ կարող եք վճարել ձեր գնման համար 3-6 ամիսների ընթացքում: Ողջ տեսականին, նաև գները կարող եք տեսնել սրահի sela_armenia ֆեյսբուքյան և ինստագրամյան էջերում: Երևանում գործում են երեք SELA սրահներ՝ Դալմա Մոլում, Ռիո Մոլում և արդեն նաև Ռոսսիա Մոլում:
Ռիո մոլ, 2-րդ հարկ
+374 43 003-116
Դալմա Գարդեն մոլ, 2-րդ հարկ
+374 43 003-021
Ռոսիա մոլլ, 2-րդ հարկ
+374 95 013-052

.jpg)



































































The GYM նոր մարզասրահի բացումը Մաշտոցի պողոտա 8 հասցեում
Շահիր քո ամառային նվերը SKECHERS ARMENIA-ից
Տիգրան Նալբանդյանի անունը հավերժացվեց «Կաիսա» շախմատի դպրոցում. մեծարում մի մարդու, ով սերունդներ կրթեց շախմատի միջոցով
2026թ.-իերևանյան բացօթյա լողավազանները, գները, հասցեները
EXCLUSIVE! Լարա Ֆաբիանը Ջիվան Գասպարյանի, Սերգեյ Սմբատյանի հետ համագործակցելու և Արմինե Օհանյանի զգեստը կրելու մասին
20 ՏԱՐԻ ԱՆՑ․ էքսկլյուզիվ հարցազրույց Ֆրանսիս Քուրքջյանի հետ
Հայկական PIRALOFF բրենդի սրահի բացումը Աբովյան 21 հասցեում
Տեսնես ի՞նչ երազանք պահեց Նազենին, երբ փչեց ծննդյան տորթի մոմերը...
L’OCCITANE-ը նշեց իր 50-ամյակը Լոռվա հեքիաթայաին բնության գրկում
Evoca Visa Infinite քարտապանների բացառիկ երեկոն
«Երևան Մոլ»-ը ներկայացրեց իր նոր էջը․ ռեբրենդինգի բացառիկ ընթրիքը կազմակերպվել էր մոլի տանիքում
NeuroKlinik նյարդաբանության գերմանական կենտրոնը նշեց 1-ամյակը