l

lifestyle

Մեր մանկության կրկեսը վերաբացվեց՝ արդեն որպես Tashir Arena

Այո, մենք կրկին այստեղ ենք, ինչպես 80-ականներին։ Իհարկե, կենդանիներն ու խաղավարները արդեն չկան․ ինչպես ամբողջ աշխարհում, այնպես էլ մեզ մոտ կենդանիների շահագործումը դադարեցվել է։ Փոխարենը այժմ ունենք հնարավորություն այցելել Tashir Arena և վայելել միջազգային մակարդակի շոուներ։ Պատմում եմ և ներկայացնում մանրամասնորեն:

  • Կամո Թովմասյան

Հիշում եմ՝ մոտ 15-16 տարեկան էի, երբ վերջին անգամ դասընկերներիս հետ այցելեցի կրկես՝ երևանյան ամենաայքոնիկ ժամանցավայրերից մեկը։ 2012 թվականի սեպտեմբերի 8-ին իրականացվեց Կրկեսի շենքի ապամոնտաժումը, և ահա 13 տարի անց մենք կրկին մեր մանկության կրկեսում ենք՝ արդեն նոր ձևաչափով՝ որպես Tashir Arena։ Սա նոր, գերժամանակակից ու բազմաֆունկցիոնալ հարթակ է՝ անմոռանալի տպավորությունների համար՝ Երևանի սրտում։

Այժմ հնարավորություն ունեք վայելելու ԷԹԵՐՆԻԱ շոուն: ԷԹԵՐՆԻԱ-ն պարզապես շոու չէ, այլ վիզուալ գլուխգործոց՝ ապշեցուցիչ զգեստներ, հետաքրքիր ակրոբատիկ համարներ, հատուկ գերժամանակակից էֆեկտներ և եզակի դեկորացիաներ: ԷԹԵՐՆԻԱ շոուն իրականացվել է Meduse պրոդյուսերական կենտրոնի միջազգային թիմի հետ համատեղ, որը միավորել է փորձառու մասնագետների՝ բեմադրության և տեխնիկական աջակցության ոլորտում: Ձեզ սպասում է պատմություն վերափոխման, սիրո և որոնման մասին՝ ներկայացված երաժշտության, լույսի ու անհավանական հնարքների լեզվով:

Հայտնվելով խորհրդավոր ԷԹԵՐՆԻԱՅՈՒՄ՝ մի սովորական երիտասարդ հանդիպում է գեղեցիկ նիմֆային, որը նվաճում է նրա սիրտը: Նա պատրաստ է ամեն ինչի իր նիմֆայի համար, նույնիսկ վտանգավոր ճամփորդության անհայտ երկրներով: Իր ուղեկցորդի՝ իմաստուն Պապիկի՝ ԷՏԵՐՆԻԱՅԻ գաղտնիքների պահապանի հետ միասին, հերոսը կանցնի չորս տարրերի փորձությունների միջով, կհանդիպի ֆանտաստիկ արարածների և անհավանական խոչընդոտների: Եվ ինչպե՞ս կավարտվի այս ամենը: Կամ գուցե չի ավարտվի… Դուք կիմանաք շոուի ընթացքում:

  Բեմադրիչը Պավել Բրյունն է, Գլխավոր պրոդյուսեր՝ Ալյոնա Կոզինա, Կրեատիվ պրոդյուսեր՝ Վյաչեսլավ Մինչենկո: Tashir Arena և Meduse թիմերի տաղանդի և համակարգված աշխատանքի շնորհիվ ԷԹԵՐՆԻԱ-ն կդառնա անմոռանալի իրադարձություն յուրաքանչյուր հանդիսատեսի համար: Հոկտեմբերի 25-ից ETERNIA շոուն հասանելի կլինի բոլոր հանդիսատեսների համար։ Տոմսերն արդեն վաճառքում են առցանց և համալիրի տոմսարկղերում։ Ներկայացումները կանցկացվեն շաբաթական երեք անգամ, իսկ որոշակի օրերին՝ երկու անգամ՝ ցերեկային և երեկոյան ցուցադրություններով։ Տոմսեր կարող եք ձեռք բերել հենց կայքում՝ tashirarena.am: Տոմսերի արժեքն է 5 000-40 000 դրամ:

Ինը հարկանի համալիրի յուրահատուկ գմբեթը կարող է տեղավորել մոտ երկու հազար հանդիսատես և իրականացնել ամենահամարձակ բեմական լուծումները: Ժամանակակից տեխնոլոգիական լուծումների շնորհիվ Tashir Arena-ն կարող է ցանկացած բարդության միջոցառում կազմակերպել՝ կամերային համերգներից մինչև մասշտաբային շոուներ, սպորտային մրցումներից մինչև կրկեսային ներկայացումներ և թատերական բեմադրություններ: Արենայի տարածքը շատ հեշտ ադապտացվում է ցանկացած ֆորմատի, լինի դա համերգային, սպորտային դահլիճ կամ թատերական բեմահարթակ: Tashir Arena-ի մանեժի վրա յուրաքանչյուր արտիստ ավելի վառ է ներկայանում՝ ամեն ելույթ վերածելով էմոցիաների իրական տոնի:

Հանդիսավոր բացումից մի քանի օր առաջ Տաթևիկ Կարապետյանի նախաձեռնությամբ կազմակերպվել էր բարեգործական նախապրեմիերային դիտում հատուկ հյուրերի համար։ Նոր ներկայացման առաջին հանդիսատեսները դարձան նրանք, ովքեր հատկապես ջերմության և հոգատարության կարիք ունեն՝ բազմազավակ ընտանիքներ և Արցախից տեղահանված ընտանիքներ, վետերաններ, սահմանափակ հնարավորություններ ունեցող մարդիկ և բարեգործական հիմնադրամների շահառուներ։ Նրանցից շատերի համար այդ երեկոն իրական տոն դարձավ՝ լցված լույսով, երաժշտությամբ և բարության հանդեպ հավատով։

Տոնական երեկոյի սկիզբը խորհրդանշական էր․ Տաթևիկ Կարապետյանը բացեց արենայի դռները՝ հրավիրելով առաջին հյուրերին նոր տարածք։ Բացման արարողությանը ներկա էին մշակույթի և բիզնեսի ներկայացուցիչներ, բարեգործական կազմակերպությունների և մեդիա ոլորտի ներկայացուցիչներ, շոու-բիզնեսի աստղեր, արտիստներ և բլոգերներ։ Հարյուրավոր հյուրեր դարձան այն եզակի վայրի ծննդյան ականատեսը, որտեղ միաձուլվում են արվեստը, տեխնոլոգիաներն ու տաղանդը։ 

Հյուրերին սպասում էր տպավորիչ տոնական ծրագիր։ Երեկոյի կուլմինացիան դարձավ ETERNIA շոուի պրեմիերան. ներկայացում, որի վրա աշխատել է ավելի քան հարյուր արտիստներից կազմված ստեղծագործական խումբը։ Այն դարձավ նոր Արենայի յուրատեսակ այցեքարտը։ Տարիներ շարունակ իրականացված ինտենսիվ փորձերը հնարավորություն տվեցին ստեղծել մի ներկայացում, որը ջնջում է կրկեսային արվեստի, թատրոնի և ժամանակակից մուլտիմեդիա տեխնոլոգիաների սահմանները՝ հանդիսատեսի համար բացահայտելով հնարավորի նոր հորիզոններ։ 

Շոուն ստեղծվել է հատուկ Tashir Arena-ի համար այնպես, որ օգտագործվեն նոր բեմի բոլոր տեխնիկական հնարավորությունները. շարժական հարթակները, ժամանակակից լուսային և ձայնային համակարգերը, մուլտիմեդիա պրոյեկցիաներն ու մեխանիկական էֆեկտները ստեղծում են հանդիսատեսի լիակատար ներգրավվածություն ներկայացման աշխարհում:

Ագաթանգեղոսի փող., 1

+374 94-40 25 40

tashirarena.am

FB / IG

back-top