
BELLAGIO համալիրը պահպանել է իր ձևաչափը՝ հրավիրելով իր համեղ խոհանոցը վայելելու և լսելու սիրված BELLAGIO բենդի կատարումները բացօթյա սրահում: Այ փակ սրահն ամբողջությամբ վերափոխվել է և արդեն ներկայանում է որպես BELLAGIO SHOW կենտրոն: Ավելի երկար աշխատանքային ժամեր, ավելի բարձր սաունդ, նոր լուսային էֆեկտներ ու ավելի վառ շոու է Ձեզ սպասվում: Ի դեպ, BELLAGIO SHOW-ում գործում է նաև մուտքավճար՝ 8-10 000 դրամ:Ամբողջությամբ վերափոխվել էր մուտքը, սրահը, բեմը, նույնիսկ ինձ թվաց, որ օդափոխության համակարգն էր հիմնովին նորացվել: Նոր լույսեր, նոր շոու, վիդեոգրաֆիկա, ի դեպ շատ բարդ ու մանրակրկիտ կատարված: Եվս մեկ անգամ նշեմ, որ իր նախորդ կոնցեպտը BELLAGIO-ն պահպանել է բացօթյա սրահում: Եթե Դուք ամեն դեպքում սիրում եք մեր ավանդական խորովածը և ցանկանում եք պարել մեր հայկական շոխով-շուխով երքերի ներքո, ապա սեղան ամրագրելուց նշեք, որ ցանկանում եք բացօթյա սրահում ամրագրել:

Մենուն ներառում էր նոր եվրոպական, ասիական և հայկական ուտեստներ, կոկտեյների նոր շարք, բայց խնդրեցի ինձ մատուցեն իմ սիրած ուտեստը նախկին մենյուից և ընդառաջեցին. չգիտեմ բացառություն արեցին, թե հնարավոր է բացօթյա ռեստորանի մենյուից նույնպես ուտեստներ պատվիրել այստեղ: Շոուն սկսվում է ամեն օր 20.00-ից, կեսգիշերից նվագելու են տարբեր սիրված DJ-ներ մինչ ուշ...դե մեզ մոտ ուշ ասվածը հարաբերական է, պայմանականորեն ասենք՝ մինչ վերջին այցելուն: Սպասարկման մասին չեմ գրում, քանի որ BELLAGIO-ն տարիներ շարունակ հենց հայտնի է իր բարձրակարգ սննդով և սպասարկմամբ:

Շոուն բաղկացած էր 7 երկար համարներից, որոնք շատ բարդ կառուցվածք ունեին: Արայիկ Գաբաջյանը ստեղծել էր ամբողջովին նոր հագուստների շարք արտիստների համար, վարում էր շոուն Նարեկ Կտոյանը: Խորեգրաֆիայի և երգերի բազմաժանր ու բարդ ծրագիր հեղինակն էր տաղանդավոր պարուսույց Արման Խաչատրյանը: Բեմում էին Գայա Արզումանյանը, Աիդա Արամին, Արմենը, Օքսին, Մարկ Ալեքսը, Սեկուն և Ռաիսա Ավանեսյանը: Շոուն ներառում էր 90-ականներից մինչ այսօրվա տիկտոկյան հիթերը, այնպես որ դուր կգա բոլոր տարիքի անձանց: Շատ հետաքրքիր ու բազմաոճ էինք բեմական հագուստները, պարային համարները, ու էլի կնշեմ վիզուալ կոնտենտի մասին, որին շատ հաճելի էր հետևել էկրաններին. ամեն ինչ շատ պրոֆեսիոանալ էր:

Շատ հարմար էր ծննդյան ու տարբեր առիթների տոնման համար: Ամեն հնարավորությունը կար միջոցառումը լավ անցկացնելու համար, կարծում եմ հենց այստեղ կսկսեն տոներ իրենց ծննդյան տոներն ու կորպորատիվները շատ անհատներ և ընկերություններ: Միացեք ինստագրամյան էջին՝ հետևելու նորուոթյուններին, թողնում եմ կոնտակտները, բոլորիդ մաղթում եմ հաճելի ժամանց:
Մյասնիկյան 2
093-300 700


























































The GYM նոր մարզասրահի բացումը Մաշտոցի պողոտա 8 հասցեում
Շահիր քո ամառային նվերը SKECHERS ARMENIA-ից
Տիգրան Նալբանդյանի անունը հավերժացվեց «Կաիսա» շախմատի դպրոցում. մեծարում մի մարդու, ով սերունդներ կրթեց շախմատի միջոցով
2026թ.-իերևանյան բացօթյա լողավազանները, գները, հասցեները
EXCLUSIVE! Լարա Ֆաբիանը Ջիվան Գասպարյանի, Սերգեյ Սմբատյանի հետ համագործակցելու և Արմինե Օհանյանի զգեստը կրելու մասին
20 ՏԱՐԻ ԱՆՑ․ էքսկլյուզիվ հարցազրույց Ֆրանսիս Քուրքջյանի հետ
Evoca Visa Infinite քարտապանների բացառիկ երեկոն
«Երևան Մոլ»-ը ներկայացրեց իր նոր էջը․ ռեբրենդինգի բացառիկ ընթրիքը կազմակերպվել էր մոլի տանիքում
NeuroKlinik նյարդաբանության գերմանական կենտրոնը նշեց 1-ամյակը
Այս փոքրիկ սրահից սկսվեց ամեն ինչ․ Զովքը նշում է իր 27-ամյակը
Տարածաշրջանի ամենամեծ Nike Store-ը բացվեց Հյուսիսային պողոտայում
eLogi Fest 26-ը համախմբեց լոգիստիկայի ոլորտի առաջատար ընկերություններին