l

lifestyle

TOPMED Dental & Cօsmetology Center-ի բացումը Լվովյան 20/1 հասցեում

Օրերս TOPMED ստոմատոլոգիական և կոսմետոլոգիական կենտրոնը պաշտոնապես բացվեց Լվովյան 20/1 հասցեում։ Հիմնադիրներ Գոռ և Պերճ Սարգսյանները հրավիրել էին կենտրոնի գործընկերներին և բժշկական ոլորտի ներկայացուցիչներին՝ ներկայացնելու TOPMED-ը, ծառայությունները և միասին նշելու Նոր Նորքի 1-ին զանգվածում բացված այս նոր, բազմաֆունկցիոնալ կենտրոնի բացումը: 

Սարգսյան եղբայրները ստոմատոլոգիական ոլորտում գործունեություն են ծավալում ավելի քան 10 տարի: Ժամանակն էր միավորվելու և բացելու հենց իրենց կենտրոնը՝ TOPMED Dental & Cօsmetology Center-ը: TOPMED-ում մատուցվում են ստոմատոլոգիական բոլոր ծառայությունները՝ թերապիայից մինչև իմպլանտացիա, ինչպես նաև կատարվում են կոսմետոլոգիական և մաշկաբանական ծառայություններ։ Կենտրոնը զինված է վերջին սերնդի լավագույն ու որակյալ սարքավորումներով, իսկ մասնագետներն էլ տարիների փորձ ունեցող բժիշկներ են, ովքեր անցել են բազմաթիվ վերապատրաստումներ և ի դեպ, Գոռ և Պերճ Սարգսյանները հենց TOPMED Dental & Cօsmetology Center-ի գլխավոր բժիշկներն են: Բացման շնորհանդեսի վարողն էր հայտնի բլոգեր Լուստնյակը, իսկ հատուկ հյուրերի թվում էր՝ Նոր Նորք վարչական շրջանի ղեկավար` Տիգրան Տեր-Մարգարյանը: Հյուրերին սպասվում էր քաղցր հյուրասիրություն, կենդանի երաժշտություն և հրավառութուն: 

Սեփական տեխնիկական լաբորատորիան թույլ է տալիս ամբողջությամբ վերահսկել բուժումը, անհատական պատվերները կատարվում են անմիջապես բժիշկների հսկողության ներքո, իսկ գնային քաղաքականությունը համապատասխանում է ոլորտում նման բարձրակարգ աշխատանք կատարող կենտրոնների առաջարկներին: Կենտրոնի հաճախորդների շրջանում ամենապահանջված ծառայություններն են իմպլանտացիան, վինիրների տեղադրումը, ատամնապսակների ցիրկոնե շապիկապատումը, պրոթեզավորումը, ատամնաքարերի հեռացումը և փայլեցումը:

TOPMED Dental & Cօsmetology Center-ը տարբերվում է ոլորտում նաև բժշկական տուրիզմի իր ճկուն առաջարկներով: Ունենալով ամրագրումներ արտերկրից, կենտրոնը մշակել է ծառայությունների ամբողջական շարք, որում ներառված է հյուրի դիմավորումը արտերկրից, սեփական լյուքս դասի բնակարաններում տեղավորումը, բուժման ամբողջական ընթացքը և ճանապարհումը: Հավելյալ ինֆորմացիայի համար կարող եք այցելել կենտրոն, միանալ սոցիալական էջերին, կամ զանգահարել նշված հեռախոսահամարով: 

TOPMED Dental & Cօsmetology Center

Լվովյան 20/1

094788877

INSTAGRAM

 

BEST OF WEEK

RUZANĒ-ի նոր հավաքածուն՝ «Զվարթնոց տաճարում»

The GYM նոր մարզասրահի բացումը Մաշտոցի պողոտա 8 հասցեում

Շահիր քո ամառային նվերը SKECHERS ARMENIA-ից

Տիգրան Նալբանդյանի անունը հավերժացվեց «Կաիսա» շախմատի դպրոցում. մեծարում մի մարդու, ով սերունդներ կրթեց շախմատի միջոցով

2026թ.-իերևանյան բացօթյա լողավազանները, գները, հասցեները

EXCLUSIVE! Լարա Ֆաբիանը Ջիվան Գասպարյանի, Սերգեյ Սմբատյանի հետ համագործակցելու և Արմինե Օհանյանի զգեստը կրելու մասին

Ծաղկաձորի կենտրոնական հրապարակը՝ ամբողջությամբ նոր տեսքով․ Արկադի Դումիկյանի համերգը և «Պալլադա» համալիրի մեծ նախագիծը

LALUNZ հայկական բրենդը բացեց իր 4-րդ մասնաճյուղը՝ Աբովյան 21 հասցեում

ARCADA CONSTRUCTION. Գառնիի պատմամշակութային արգելոց թանգարանում ներկայացվեցին ընկերության նոր բնակելի և բիզնես նախագծերը

Mommy Kids-ը նշում է 15-ամյակը․ համաշխարհային նորաձևության հայտնի բրենդներ, անակնկալներ և մեծ զեղչեր

Sweet Travel-ը նշում է 16-ամյակը․ նոր հասցե, նոր ծրագրեր և շքեղ նվերներ հավատարիմ հաճախորդներին

AMANOO III PROJECT-ի PRIVATE PRE-SALE միջոցառումը

back-top