l

lifestyle

TUTUNJIAN WELLNESS-ի բացումը Իտալիա 1 հասցեում

Երեք տարի առաջ Գևորգ Թութունջյանը բացեց իր առաջին Tutunjian Fitness-ը Տերյան 105/1 հասցեում: Այժմ, Իտալիա 1 հասցեում՝ Congress Hotel-ում, բացվել է Tutunjian Wellness-ը, որը պարզապես մարզակումբ չէ, այլ ձեր մարմինը վերստեղծելու և ձեր հնարավորությունները վերասահմանելու նոր հնարավորություն:

Tutunjian Wellness-ը ներկայանում է որպես մարզակումբ, բացօթյա լողավազան, նաև ՍՊԱ կենտրոն՝ մերսման ծառայություններով և սաունայով: Կենտրոնը գործում է ամեն օր՝ 08.00-ից մինչ 23.00-ն, իսկ լողավազանի աշխատանքային ժամերն են 10.00-ից մինչ 21.00: Նշեմ, որ հյուրանոցի լողավազանի հատվածը, ինչպես նաև մարզասրահը ամբողջովին վերափոխված է: Լողավազանի և մարզասրահի համար գործում են ինչպես առանձին, այնպես էլ միացյալ փաթեթներ՝ այդ թվում 8-օրյա տարբերակից սկսած մինչ տարեկան փաթեթ (ի դեպ, ինչպես անհատական մարզիչով, այնպես էլ առանց մարզիչի տարբերակով): Փաթեթների տարբերակները և գները՝ մեր փոստում, կամ հենց Tutunjian Wellness-ի սոց. Էջերում:

Tutunjian Wellness-ի (ինչպեսև Tutunjian Fitness-ի) գլխավոր այցեքարտերից է պրոֆեսիոնալ մարզիչների թիմը: Այստեղ ևս կմարզվեք ինչպես Ձեզ արդեն ծանոթ մասնագետների, այնպես էլ երիտասարդ՝ բայց արդեն ոլորտում հայտնի մարզիչների հետ: Մարզիչների թիմում նաև կհանդիպեք տարբեր երկրներից Հայաստան տեղափոխված մասնագետների, ովքեր նույնպես բավական մեծ ուղի են անցել այս ոլորտում և հիմա բնակվում ու մարզում են Երևանում:

 Եվս մեկ անգամ շեշտեմ, որ Tutunjian Wellness-ի քարտատերերը կարող են օգտվել բացօթյա լողավազանի ծառայություններից, անվճար կարող են օգտվել սաունայից, որն առանձնացված է կանանց և տղամարդկանց համար, իսկ արդեն առանձին գնացանկով կարող եք նաև ամրագրել մերսման ծառայություններ: Թողնում եմ սոց. Էջերը, կոնտակտները, կարող եք զանգահարել և ստանալ ձեզ հուզող բոլոր հարցերի պատասխանները: Միացե՛ք ինքնաբացահայտման ճամփորդությանը և ծանոթացեք ձեր նոր տեսակի հետ:

TUTUNJIAN WELLNESS

ԻՏԱԼԻԱ 1 / Congress Hotel

093-60 86 03

FB/ IG

 

 

BEST OF WEEK

RUZANĒ-ի նոր հավաքածուն՝ «Զվարթնոց տաճարում»

The GYM նոր մարզասրահի բացումը Մաշտոցի պողոտա 8 հասցեում

Շահիր քո ամառային նվերը SKECHERS ARMENIA-ից

Տիգրան Նալբանդյանի անունը հավերժացվեց «Կաիսա» շախմատի դպրոցում. մեծարում մի մարդու, ով սերունդներ կրթեց շախմատի միջոցով

2026թ.-իերևանյան բացօթյա լողավազանները, գները, հասցեները

EXCLUSIVE! Լարա Ֆաբիանը Ջիվան Գասպարյանի, Սերգեյ Սմբատյանի հետ համագործակցելու և Արմինե Օհանյանի զգեստը կրելու մասին

Ծաղկաձորի կենտրոնական հրապարակը՝ ամբողջությամբ նոր տեսքով․ Արկադի Դումիկյանի համերգը և «Պալլադա» համալիրի մեծ նախագիծը

LALUNZ հայկական բրենդը բացեց իր 4-րդ մասնաճյուղը՝ Աբովյան 21 հասցեում

ARCADA CONSTRUCTION. Գառնիի պատմամշակութային արգելոց թանգարանում ներկայացվեցին ընկերության նոր բնակելի և բիզնես նախագծերը

Mommy Kids-ը նշում է 15-ամյակը․ համաշխարհային նորաձևության հայտնի բրենդներ, անակնկալներ և մեծ զեղչեր

Sweet Travel-ը նշում է 16-ամյակը․ նոր հասցե, նոր ծրագրեր և շքեղ նվերներ հավատարիմ հաճախորդներին

AMANOO III PROJECT-ի PRIVATE PRE-SALE միջոցառումը

back-top