l

lifestyle

Ground Zero-ն կազմակերպել էր breakfast-հանդիպում Տիգրան Ավինյանի հետ

Սիրում եմ այս սրճարանը, այն Սարյանի ամենատարբերվող ու ոչ ստանդարտ հարթակներից է: Այո, Ground Zero-ն պարզապես սրճարան չէ, մենք հաճախ այստեղ աշխատում ենք, սրճում ենք, ներկա ենք լինում տարբեր հանդիպումների և քննարկումների: Վերջերս Ground Zero-ն սկսել էր Breakfast Series, որի ընթացքում վաղ առավոտյան կազմակերպվում էր քննարկումներ նախաճաշի ժամին տարբեր ոլորտի ներկայացուցիչների հետ: Այս շաբաթ հյուրը Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանն էր:

 Սարյանը հայտնի է նոր սերնդի գինետներով, տիպիկ հայկական ճոխ ռեստորաններով և միշտ մարդաշատ վայբով, բայց այ Ground Zero-ն այլ իրականություն դարձավ փողոցում: Արտերկրում հաճախ ենք հանդիպել այս կոնցեպտին, բայց տարածաշրջանում այն առաջինն էր: Մինիմալիստական ինտերիեր, pet friendly սրճարան, ներսում գործող shop, որտեղ ներկայացված են հայ արտադրողների պրոդուկտները, հիմնականում ինքնասպասարկում. այն, ինչ մի քանի տարի առաջ չէր կարող աշխատել մեր քաղաքում, հիմա նոր տրենդ է դարձել ու այսօրվա երիտասարդությունը կարծես ընտրում է հենց այս ձևաչափը: 

Ground Zero-ն կարծես Սիլկոնյան հովտի երևանյան վայբը փոխանցի: Յուրահատուկ սուրճեր, դիետիկ սնունդ և հաց, դետոքս ըմպելիքներ, որոնք հարմար է նաև հետդ վերցնելու համար: Առավոտյան 08.00-ից մինչ 15.00 կարող ես պատվիրել նախաճաշ, իսկ մինչ կեսգիշեր էլ փակ և բացօթյա սրահներում աշխատել, սնվել, ժամանակ առ ժամանակ նաև մասնակցել հետաքրքիր հանդիպումների: Ներսում կարող եք գտնել նաև հայ արտադրողի աշխատանքը՝ TUMO-ի հետ համատեղ թողարկված սպասքից մինչ Sona's գինիները, որը Սոնա Աբրահամյանի նախաձեռնությունն է: Սա պարզապես սրճարան չէ, այլ "ապրելավայր"՝ վայբ, որով կազմում ես քո առօրյան:

Ground Zero-ն նաև հանդիպումների, public talk-երի, շնորհանդեսների ալտերնատիվ հարթակ է, ու այս շաբաթվա Breakfast Series-ի հյուրը Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանն էր: Անոնսում նշված էր՝ ոչ մի քաղաքական հարց,   զրուցում ենք էկոլոգիայի, բնապահպանության, նոր տեխնոլոգիաների մասին: Ինձ դուրեկավ Making the city business friendly ուղերձը, սա ամբողջությամբ իմ թեման է և իմ աշխատանքի բնույթը. մաքսիմալ ճիշտ ներկայացնել Երևանը՝ երևանցիների և հյուրերի համար:

Մինչ հանդիպմանն անցնելը նշեմ, թե այստեղ ինչ եմ խորհուրդ տալիս պատվիրել նախաճաշին: Ընտրում եմ գերմանական նախաճաշ, աղցաններից՝ թունայով աղցանը, շատ համեղ են իրենց կրուասանները, նաև նախընտրում եմ դեկաֆ սուրճ: փորձեք նաև դիետիկ բատոնները և մի մոռացեք հետևել կալորիաններին, որոնք գրված են տուփերի վրա: Ի դեպ, առաքման դեպքում հաճախ գործում են ակցիաներ և զեղչային տարբերակներ, օրինակ այսօր Glovo-ից առաքում պատվիրելու դեպքում գործում էր ակցիան՝ վճարելով մեկ նախաճաշի համար ստանում էիր 2-ը:

Եթե Ձեզ հետաքրքիր է, կարող եք միանալ Ground Zero-ի էջին և հետևել մյուս հանդիպումներին, դրանք պարբերաբար անցկացվում են շաբաթվա տարբեր օրերին. շատ լավ մարքեթինգային քայլ էր, ի դեպ: Կարծում եմ վաղ առավոտյան 09.00-ին կազմակերպված հանդիպումը շատերի համար ուսուցողական էր, ինֆորմատիվ և մենք ավելի մտերմիկ միջավայրում կարողացանք ուղղել մեր հարցերը կապված ԱՊԱԳԱ Երևանի հետ:

Breakfast-ին ներկա էին տարբեր ոլորտներ ներկայացնող, հիմնականում 20-50 տարեկան անձինք: Մեր ռեպորտաժում կարող եք հետևել, թե ինչպես անցավ հանդիպումը և լսել մի քանի ուղղված հարցերի պատասխաններ: Իհարկե քննարկվեց նորակառույցների, կանաչապատման, նույնիսկ երեկոյան ժամերին մեքենաների միջից բարձր երաժշտություն հնչելու խնդիրը: Ես պատմեցի մեր շենքի բնակիչների կողմից սեփական ուժերով և ֆինանսներով մեր մուտքն ամբողջությամբ վերանորոգելու մասին, ինչին պատասխան Պրն. Ավինյանն էլ նշեց, որ շուտով կփոխվեն Երևանի տարբեր համայնքների վերելակները: Ավելին դիտեք մեր ռեպորտաժում:

BEST OF WEEK

The GYM նոր մարզասրահի բացումը Մաշտոցի պողոտա 8 հասցեում

Շահիր քո ամառային նվերը SKECHERS ARMENIA-ից

Տիգրան Նալբանդյանի անունը հավերժացվեց «Կաիսա» շախմատի դպրոցում. մեծարում մի մարդու, ով սերունդներ կրթեց շախմատի միջոցով

2026թ.-իերևանյան բացօթյա լողավազանները, գները, հասցեները

EXCLUSIVE! Լարա Ֆաբիանը Ջիվան Գասպարյանի, Սերգեյ Սմբատյանի հետ համագործակցելու և Արմինե Օհանյանի զգեստը կրելու մասին

20 ՏԱՐԻ ԱՆՑ․ էքսկլյուզիվ հարցազրույց Ֆրանսիս Քուրքջյանի հետ

Հայկական PIRALOFF բրենդի սրահի բացումը Աբովյան 21 հասցեում

Տեսնես ի՞նչ երազանք պահեց Նազենին, երբ փչեց ծննդյան տորթի մոմերը...

L’OCCITANE-ը նշեց իր 50-ամյակը Լոռվա հեքիաթայաին բնության գրկում

Evoca Visa Infinite քարտապանների բացառիկ երեկոն

«Երևան Մոլ»-ը ներկայացրեց իր նոր էջը․ ռեբրենդինգի բացառիկ ընթրիքը կազմակերպվել էր մոլի տանիքում

NeuroKlinik նյարդաբանության գերմանական կենտրոնը նշեց 1-ամյակը

back-top