Under Armour բրենդը ամերիկյան է, բայց արդեն աշխարհի գրեթե բոլոր անկյուններում սիրում ու կրում են իրենց հագուստը։ Ի՞նչն է առանձնահատուկ։ Սա ուղղակի հարմար սպորտային հագուստ չէ, սա՝ տեխնոլոգիայով հագեցած պրոֆեսիոնալ շարք է. մարզվելու համար՝ տաք թե ցուրտ եղանակին, ծանր կամ թեթև ֆիզիկական ծանրաբեռնվածության ժամանակ։
Երևանյան սրահում կարող ես գտնել ամեն ինչ՝ կանանց, տղամարդկանց ու դեռահասների համար՝ մարզահագուստ, լեգինսներ, շորտեր, շապիկներ, բաճկոններ, պոլոներ, հուդիներ, մարզադաշտային շքեղ զգեստներ, սպորտային կոշիկներ (որոնք հարմար են թե՛ մարզվելու, թե՛ առօրյա կրելու համար), պայուսակներ, գլխարկներ, մարզման ձեռնոցներ և այլն։ Շուտով սպասվում է նաև ջրի շշերի ու ներքնազգեստի նոր շարք։
Under Armour երևանյան սրահը կզարմացնի ձեզ իր գույներով, իսկ սրահի աշխատակիցները պրոֆեսիոնալ են ու օգնում են ընտրել այն, ինչ իրոք հարմար է քեզ՝ ոչ միայն դիզայնով, այլ ֆունկցիոնալությամբ։
Under Armour-ը ամերիկյան սպորտային հագուստի ու աքսեսուարների բրենդ է, որը ստեղծվել է 1996-ին՝ նախկին ամերիկյան ֆուտբոլիստ Քևին Պլանկի կողմից։ Բրենդի գաղափարն էր ստեղծել հագուստ, որը կօգնի մարզիկներին ավելի արդյունավետ ու հարմարավետ մարզվել։ Եվ պատկերացրու՝ հենց առաջին իսկ օրերից նրանք խաղից դուրս բերեցին սովորական բամբակյա ֆուտբոլկաներն ու փոխարինեցին դրանք "խելացի" կտորներով, որոնք շնչում են, հովացնում ու հարմարավետության լիարժեք զգացում են տալիս։
Այսօր Under Armour-ն արդեն համարվում է պրոֆեսիոնալների բրենդ՝ այն ընտրում են աշխարհի ամենահայտնի մարզիկներից շատերը։ Under Armour հաճախ կրում են Stephen Curry-ն, Tom Brady-ն, Anthony Joshua-ն, Dwayne "The Rock" Johnson-ը ոչ միայն կրում է, այլ նաև ստեղծել է իր Project Rock շարքը Under Armour-ի հետ համատեղ: Որոշ ֆուտբոլային ակումբներ ու մարզիկներ ընտրում են հենց այս բրենդը՝ տեխնոլոգիական լուծումների ու որակի պատճառով։
Ուշադրություն է դարձվում ամեն մանրուքի վրա՝ սկսած հագուստի կտորից մինչև կոշիկի բարձիկի կառուցվածքը։ Կան մոդելներ, որոնք հարմար են հենց վազքի համար, այլերը՝ քաշով մարզվելու կամ նույնիսկ յոգայի։ Այլ խոսքով՝ սա հագուստ է ոչ թե ուղղակի գեղեցիկ տեսքի, այլ գործնական օգուտի համար։
Բացման հյուրերի թվում էին սիրված սպորտսմեններ Նազիկ Ավդալյանը, Գոռ Սահակյանը, Գարիկ Կարապետյանը, Հռիփսիմե Խուրշուդյանը, Դավիթ Մանոյանը, ովքեր էլ հենց կտրեցին երկաթյա շղթան, ապա ստորագրեցին իրենց անվանական շապիկները: Միջոցառման ընթացքում Pulse Fit մարզակումբն էլ տրամադրել էր մարզական տեխնիկա՝ բոլոր նրանց համար, ովքեր ցանակնում էին մարզվել հենց տեղում: Հատկանշական է, որ հյուրասիրությունը ևս ֆիտ-սկզբունքով էր՝ միայն առողջ սնունդ և զովացուցիչ ֆրեշեր: Հրավիրված հյուրերի մի մասն էլ ստացել էր մեկ մարզակոշիկ՝ իսկ երկրորդն արդեն ստանում էին հենց բացման ընթացքում:
Երևանյան սրահը գործում է Արամի 4 հասցեում, աշխատանքային ժամերն են ամեն օր՝ 10։00-ից մինչև 22։00։ Հարցերի համար՝ 010 303 047 կամ 043 303 047։ Ինստայում՝ @uaarmenia_ , կամ գտիր իրենց նաև ֆեյսբուքում՝ Under Armour Armenia։
Մի խոսքով, եթե ուզում ես մարզվել, բայց ոչ սովորական հագուստով, այլ հագուստով, որն օգտագործում են պրոֆերը՝ այն էլ պրոֆեսիոնալ մակարդակով պատրաստված, գնա ու փորձիր։ Under Armour-ը Երևանում է, իսկ սպորտը՝ նոր մակարդակում։