Այս նոր, շքեղ նախագծի շինարարական աշխատանքները կատարվում են Հայաստանում բարձր համբավ ունեցող RENCO ARMESTATE ընկերության կողմից, որի պորտֆոլիոն նորառում է՝ GRAND HOTEL YEREVAN-ը, DOUBLETREE by HILTON, YEREVAN-ը, HOTEL CONGRESS-ը, PIAZZA GRANDE-ն, PARK RESIDENCE COMPLEX-ը և այլ նախագծեր:
Milano Firenze Towers նախագիծը միաժամանակ և հավակնոտ, և տեսլականով հարուստ նախաձեռնություն է, որի նպատակն է վերաիմաստավորել Երևանի ճարտարապետական և քաղաքաշինական միջավայրը՝ ստեղծելով նոր քաղաքային կենսակերպի խորհրդանիշ։ Այս համալիրն առաջ է բերում ոչ միայն ժամանակակից բարձրահարկ կառույցների կառուցում՝ ներառելով կոնֆերենս սրահներ, կոմերցիոն և մշակութային տարածքներ, այլև կարևոր ուշադրություն է դարձնում շրջակա միջավայրի վերականգնմանն ու նոր մշակույթի ձևավորմանը։ Նախագիծը միավորում է հինն ու նորը՝ ինտեգրելով առկա կառույցներն ու ենթակառուցվածքները նոր միջավայրի մեջ։
Նոր քաղաքային մշակույթ՝ կանաչ տարածքներով
Milano Firenze Towers-ը միավորում է քաղաքային կանաչ գոտիները, ներառյալ Անգլիական այգին։ Այստեղ ծնվում է նոր արժանավայել քաղաքային կյանքի մշակույթ՝ ժամանակակից ենթակառուցվածքներով, հարմարավետ միջավայրով և սոցիալական ակտիվությամբ։ Նախագիծը դառնալու է ոչ միայն ճարտարապետական դոմինանտ, այլև հասարակական և մշակութային կենտրոն՝ նպաստելով քաղաքի շարունակական զարգացմանը։
Milano Firenze Towers-ի ճարտարապետական կերպարը միավորում է երկու հստակ ոճ: Ստորին երեք հարկերը նախատեսված են գրասենյակների և կոմերցիոն տարածքների համար, որոնց ճակատները լիովին ապակեպատ են՝ ապահովելով բաց և թափանցիկ տեսանելիություն։ Արտաքին կառուցվածքն ամբողջությամբ մգացյալ սև գույնով ներկված երկաթբետոնից է, ինչը համալիրին տալիս է խիստ, ժամանակակից ու ճաշակով տեսք։
Առաջին հարկի մուտքերն ընդգծված են ոսկեգույն մետաղական կամարներով, իսկ վերին հատվածները եզրափակվում են սև մետաղական պրոֆիլներով։ Չորրորդ հարկից բարձր աշտարակները սկսում են բաժանվել, և ճարտարապետական ոճը դառնում է ավելի արտահայտիչ ու հզոր։
Milano Firenze Towers աշտարակներից բացվում է բացառիկ տեսարաններ դեպի Անգլիական այգի: Այստեղ ձևավորվում է բարձրորակ և արժանավայել քաղաքային կյանքի կազմակերպման նոր մշակույթ:
Համալիրի կրող կառույցը՝ մետաղով պատված երկաթբետոնային հիմքը, հանդես է գալիս որպես դիզայնի առանցքային տարր՝ հիշեցնելով շենքի էքզոկմախք։ Հարկերի միջև սալահատակերն ընդգծված են մետաղական գոտիներով, իսկ ճակատն ունի վենտիլացվող համակարգ՝ տեղական քարե սալիկներով, որոնք ամրացված են մետաղական շրջանակների վրա։
Ստորին հատվածում շենքը պատված է բազալտով կամ սև տուֆով, իսկ վերին հարկերում՝ բեժ տրավերտինով կամ բաց գույնի տուֆով։ Այս նյութերի և գույների համադրությունը ստեղծում է տպավորիչ կոնտրաստ՝ միաժամանակ ապահովելով հայկական շինարարական ավանդույթների շարունակականությունը։
Milano Firenze Towers նախագիծը հատուկ ուշադրություն է դարձնում շրջակա միջավայրի նկատմամբ պատասխանատվությանը։ Շենքերի նախագծման ու կառուցման ողջ գործընթացը հիմնված է էկոլոգիական կայունության սկզբունքների վրա։
Նախագիծը հավակնում է ստանալ LEED միջազգային էկոլոգիական սերտիֆիկացում, ինչը վկայում է դրա համապատասխանության մասին բնապահպանական բարձր չափանիշներին։ Այժմ ընթացքի մեջ է նախնական գնահատումը, և թիմը սպասում է բարձր մակարդակի հավաստագրմանը՝ որպես ևս մեկ հաստատում, որ Milano Firenze Towers-ը նորարարական, պատասխանատու ու հեռանկարային նախագիծ է։
Բնակիչների համար առաջարկվում է նոր՝ հարմարավետ կյանքի փիլիսոփայություն՝ ներշնչված իտալական դիզայնի նրբագեղությամբ։ Ամեն բնակիչ հնարավորություն կունենա անհատականացնել իր ապագա բնակարանը՝ ընտրելով ոչ միայն ներքին պատերի դասավորությունը, այլև ինժեներական համակարգերը, վերջնական նյութերը, և ինտերիերի ձևավորումը։
Այս գործընթացը կդառնա ինտուիտիվ և հարմարավետ՝ շնորհիվ շինհրապարակում գործող մատչելի շոուրումի, որտեղ ներկայացված կլինեն պրեմիում դասի բոլոր ավարտական նյութերը՝ իտալական առաջատար արտադրողներից։ Բնակիչները կկարողանան տեսնել, համեմատել և ընտրել իրենց ճաշակին և կենսակերպին համապատասխանող լուծումները՝ ստանալով նաև պրոֆեսիոնալ դիզայներների խորհրդատվություն։
«Ցանկանում եմ ներկայացնել Անգլիական այգու վերանորոգման նախագծի մեկնարկը։ Սա մեզ համար, մեր ընկերության համար, շատ կարևոր նախաձեռնություն է, քանի որ այդ այգու շուրջ մենք արդեն կառուցել ենք բազմաթիվ շենքեր։ Մենք սկսել ենք նաև «Հին Վելոդրոմի» տարածքի վերակառուցման նախագիծը։ Այժմ մեկնարկել է «Նուովո Վելոդրոմ» նախագիծը՝ երկու աշտարակներով՝ Միլան և Ֆիրենցե։ Ինչո՞ւ Միլան և Ֆիրենցե։ Քանի որ մենք ընտրել ենք իտալական ոճը և այս աշտարակներին տվել ենք համապատասխան ճաշակ․ Միլանը՝ նորաձևության և դիզայնի կենտրոն, իսկ Ֆիրենցեն՝ պատմության և ռոմանտիկայի։ Մենք փորձում ենք մի փոքր իտալական շունչ բերել Երևան՝ մի քաղաք, որն արդեն երկար տարիներ հյուրընկալում է մեզ՝ որպես Renko ընկերություն։ Մենք արդեն շուրջ 30 տարի այստեղ ենք, և ուրախ ենք, որ այս նոր տարածքը՝ միանում է Անգլիական այգուն և Հանրապետության Հրապարակին։ Նախագիծն ունենալու է կայուն զարգացման սկզբունքներ, և այգու հետ կապը մեզ համար կարևոր է՝ այն միավորում է պատմությունն ու ապագան՝ տալով Երևանին նոր տեսակի շենքեր։ Սա լինելու է այն վայրը, որտեղ մարդիկ կարող են ապրել նոր կենսակերպով»,-նշեց RENCO ընկերության Branch director Պաոլո Պաֆֆումին:
Նախագիծը նախատեսվում է ավարտին հասցնել 2027 թվականին: Այն բաղկացած է երկու 24 հարկանի աշտարակներից, որոնք ներառելու են գրասենյակներ, կոմերցիոն տարածքներ և բնակելի տարածքներ։ Այժմ սկսվում է հողի փորվածքի փուլը՝ որպես առաջին քայլ։ Շուտով սկսվելու են նաև հարդարման աշխատանքները՝ նպատակ ունենալով արագացնել շինարարության ընթացքը։