l

lifestyle

IDBank-ի Visa Infinite Special Edition մետաղական ուղղահայաց բացառիկ քարտի շնորհանդեսը

Պրեմիում դասի քարտապանների համար IDBank-ը առաջինը Հայաստանում թողարկել է մետաղական ուղղահայաց քարտ՝ Visa Infinite Special Edition։ Նոր քարտը կզարմացնի իր հնարավորություններով և առավելություններով, և պրեմիում ծառայություններից օգտվող հաճախորդները միանշանակ կգնահատեն հատուկ թողարկման այս քարտը: Ես ինքս հանդիսանում եմ բանկի Պրեմիում դասի քարտապաններ և մեծ սիրով ներկա գտնվեցի շնորհանդեսին, որն օրերս տեղի ունեցավ Monarch ռեստորանում: Այս բացառիկ քարտի բոլոր աննախադեպ հնարավորությունների մասին՝ իմ հատուկ փոստում:

 «Ի հավելումն Infinite դասի քարտի արտոնությունների՝ Visa Infinite Special Edition քարտը մի շարք անսահմանափակ հնարավորություններ է տալիս՝ անվճար Visa Lounge Key ծրագիր, անվճար միջազգային Fast track ծառայություն, այս երկու ծառայություններից կարող են օգտվել նաև քարտապանի հյուրերը՝ տարեկան 6 անգամ։ Անվճար ուղեբեռի փաթեթավորում Զվարթնոց օդանավակայանում՝ կրկին անսահմանափակ։ Բացի այդ քարտապանը կստանա նաև անվճար ռոումինգ՝ օրացույցային տարվա ընթացքում 4 անգամ՝ ընդհանուր 12 GB ծավալով, անվճար Meet and Greet ծառայություն՝ օրացույցային տարվա ընթացքում 2 անգամ և այլն։ Այնպես որ մեր հաճախորդներին խորհուրդ ենք տալիս պատվիրել այն ու վայելել բոլոր առավելությունները», - իր խոսքում ասաց Բանկի Պրեմիում ծառայությունների վարչության ղեկավար Լիդա Սաֆարյանը։

Բանկի Էկոհամակարգի և գործընկերների հետ համագործակցության զարգացման գծով մենեջեր Գոհար Ղուկասյանի խոսքով՝ քարտը հետաքրքիր է իր դիզայնով, ուղղահայաց մետաղական առաջին քարտն է Հայաստանում, ընդ որում այն ոչ միայն ճանապարհորդել սիրող հաճախորդների համար է, այն հարմար է օգտագործել նաև առօրյայում։

«Visa Infinite Special Edition-ի քարտապաններն իրենց առօրյա գնումների, ճանապարհորդական ծախսերի դիմաց կստանան 0.5% քեշբեք։ Ուզում եմ կիսվել ևս մեկ հրաշալի նորությամբ․ մեր պրեմիում քարտապանների համար կրկին առաջինը Հայաստանում գործարկել ենք IDBank concierge ծառայությունը։ Կոնսիերժը գործում է Telegram հարթակում՝ տրամադրելով 24/7 խորհրդատվություն և պատասխանելով հաճախորդի բոլոր հարցերին ակնթարթորեն։ IDBank concierge ծառայության միջոցով Բանկի քարտապանները կարող են նաև դիմել Fast track, ինտերնետ ռոումինգ և այլ ծառայությունների համար, ստանալ մանրամասն տեղեկատվություն IDBank-ի տարբեր պրոդուկտների մասին», - ասաց Գոհար Ղուկասյանը և պատմեց նաև անցկացվող խաղարկության մասին։

Միացե՛ք Telegram հարթակի IDBank Concierge-ին հոկտեմբերի 27-ից դեկտեմբերի 15-ը ներառյալ և մասնակցեք խաղարկությանը և հնարավորություն ստացեք շահել 30 հատ 100 եվրո (համարժեք այլ արժույթ) արժողությամբ ճամփորդական վաուչերներից մեկը։

Հետագայում դրանք կարող եք օգտագործել ավիատոմսերի, գնացքի տոմսերի, հյուրանոցների վճարումների համար։ Վճարումը հարկավոր է կատարել 2023 թվականի հոկտեմբերի 27-ից մինչև 2024 թվականի փետրվարի 29-ը պրեմիում դասի քարտով, որից հետո կստանաք 100 եվրո (համարժեք այլ արժույթ) քեշբեք։ Խաղարկության մյուս պայմաններին ծանոթացեք այստեղ։

Visa Infinite Special Edition քարտը կարող եք պատվիրել 3 արժույթներից մեկով՝ ՀՀ դրամ, ԱՄՆ դոլար, եվրո։ Քարտը կարելի է պատվիրել ինչպես առցանց, այնպես էլ Բանկի Պրեմիում բանկային ծառայությունների սրահում՝ Հյուսիսային պողոտա 6 հասցեով, կամ Բանկի ցանկացած այլ մասնաճյուղում։ Ի դեպ, ցանկության դեպքում կարելի է Ձեր գործող պրեմիում դասի քարտը փոխարինել Visa Infinite Special Edition քարտով՝ վճարելով գործող պրեմիում դասի քարտի վերջին տարվա համար վճարված տարեկան սպասարկման վճարի և Visa Infinite Special Edition քարտի առաջին տարվա սպասարկման վճարի տարբերության չափով։ ԲԱՆԿԸ ՎԵՐԱՀՍԿՎՈՒՄ Է ՀՀ ԿԲ ԿՈՂՄԻՑ

www.idbank.am

F / IG / TG

 

BEST OF WEEK

The GYM նոր մարզասրահի բացումը Մաշտոցի պողոտա 8 հասցեում

Շահիր քո ամառային նվերը SKECHERS ARMENIA-ից

Տիգրան Նալբանդյանի անունը հավերժացվեց «Կաիսա» շախմատի դպրոցում. մեծարում մի մարդու, ով սերունդներ կրթեց շախմատի միջոցով

2026թ.-իերևանյան բացօթյա լողավազանները, գները, հասցեները

EXCLUSIVE! Լարա Ֆաբիանը Ջիվան Գասպարյանի, Սերգեյ Սմբատյանի հետ համագործակցելու և Արմինե Օհանյանի զգեստը կրելու մասին

20 ՏԱՐԻ ԱՆՑ․ էքսկլյուզիվ հարցազրույց Ֆրանսիս Քուրքջյանի հետ

Հայկական PIRALOFF բրենդի սրահի բացումը Աբովյան 21 հասցեում

Տեսնես ի՞նչ երազանք պահեց Նազենին, երբ փչեց ծննդյան տորթի մոմերը...

L’OCCITANE-ը նշեց իր 50-ամյակը Լոռվա հեքիաթայաին բնության գրկում

Evoca Visa Infinite քարտապանների բացառիկ երեկոն

«Երևան Մոլ»-ը ներկայացրեց իր նոր էջը․ ռեբրենդինգի բացառիկ ընթրիքը կազմակերպվել էր մոլի տանիքում

NeuroKlinik նյարդաբանության գերմանական կենտրոնը նշեց 1-ամյակը

back-top