l

lifestyle

ELITE ավտոլվացման ցանցն իր 5-ամյակը նշում է նոր սրահի բացմամբ

Ոլորտի առաջատարներից մեկը՝ ավտոլվացման ELITE ցանցն իր 5-ամյակին ընդառաց բացել է նոր սպասարկման սրահ Մյասնիկյան 20/1 հասցեում: Պատմում եմ նոր սրահի, ծառայությունների և սպասարկման բարձր որակի մասին:

Երեք հասցե՝ Արցախի 1/1, Ազատության/ Բաբայան փողոցների հատման մաս և արդեն նոր հասցե՝ Մյասնիկյան 20/1, հենց Կենդանաբանական այգու հարևանությամբ: ELITE սպասարկման սրահների աշխատանքային ժամերն են առավոտյան 10.00-ից մինչ 22.00-ն, իսկ նախապես ամրագրումների համար կարող եք զանգահարել 091/011-24 92 44: Նշեմ, որ մեծ պահանջարկի արդյունքում, տեղում սպասարկվում են միայն նախապես գրանցված մեքենաները, ուստի խորհուրդ եմ տալիս պարտադիր ամրագրել ծառայությունն այցելությունից առաջ:

ELITE-ն առաջարկում է մեքենայի լվացում, սրահի քիմմաքրում, ինչպես նաև շարժիչի քիմմաքրում, մեքենայի և լուսարձակների պոլիշ: Սրահը համագործակցում է աշխարհահռչակ WURTH բրենդի հետ, խնամքը կատարվում է MOSMATIC հայտնի ընկերության վերջին սերնդի սարքավորումներով և WURTH նյութերով: Ավելի քան 60 տարվա պատմություն ունեցող WURTH գերմանական ընկերության բարձրորակ նյութերը ապահովում են անգերազանցելի որակ, իսկ MOSMATIC բրենդի նոր սերնդի սարքավորումները դարձնում են մեքենայի խնամքն ու լվացումն ավելի ապահով, ոչ կոնտակտային և արագ:

ELITE -ի առանձնահատկություններից է նաև սպասասրահ-սրճարանը, որտեղ դուք կարող եք վայելել զովացուցիչ և ալկոհոլային ըմպելիքներ, դեսերտ, օգտվել  WiFi-ից և էկրանի վրա հետևել, թե ինչպես է լվացվում ձեր ավտոմեքենան: Նրանց համար, ովքեր նախընտրում են այդ ընթացքում աշխատել և գործնական զանգեր կատարել, գործում է նաև ՎԻՊ սպասասրահ, որն ունի առանձին սպասարկման ծառայություն և կրկին մեքենայի լվացման կամ քիմմաքրման ընթացքին հետևելու հնարավորություն:

Քանի որ ամբողջական քիմմաքրումը տևական ժամանակ է պահանջում, կարող եք նաև թողնել Ձեր ավտոմեքենան սրահում և վերցնել այն հաջորդ օրը: Սրահում կսպասարկեն Ձեզ այս ոլորտում տարիների փորձ ունեցող մասնագետներ, ովքեր աշխատել են բոլոր տեսակի ավտոմեքենաների հետ և գիտեն, թե ինչպես ճիշտ խնամել մեքենան:

Նշեմ նաև, որ ELITE բոլոր սպասարկման սրահների համար գործում է բոքողների և առաջարկների հատուկ հեռախոսահամար, սակայն չշփոթեք այն ծառայություն ամրագրելու հեռախոսահամարի հետ: Բոքողների և առաջարկների դեպքում կարող եք զանգահարել 033-22 90 95 շուրջօրյա հեռախոսահամարով:

Մյասնիկյան 20/1

Արցախի 1/1

Ազատության/ Բաբայան փողոցների հատման մաս

091/011-24 92 44

FB / IG

back-top