l

lifestyle

YEREVAN FASHION WEEK 2024

Հայաստանի Նորաձևության և Հագուստի Պալատ ՀԿ-ն ներկայացրեց Երևանի Նորաձևության Շաբաթ 2024-ը, որը տեղի կունենա նոյեմբերի 7-ից 10-ը: Երևանի Նորաձության Շաբաթ 2024 բացառիկ միջոցառումը ներկայացնում է հայ և միջազգային դիզայներների ստեղծագործությունները, ոլորտի առաջատար մասնագետներին, մամուլին, գնորդներին, ազդեցիկ հյուրերին և նորաձևության սիրահարներին: 

  • www.fdc.am
  • Կամո Թովմասյան

Երեք օր շարունակ, իրենց նոր հավաքածուները կցուցադրեն հետևյալ բրենդները. ANCIELA (UK), ANKASA, Ariga Torosian, Harmony, JUST BLACK, LOOM Weaving, MARIKO, Manuk Aleksanyan, NARNY, Naira Khachatryan (Italy), Nikolyan, Reza Nadimi (Iran), SONČESS, Shabeeg, THEMIS, The Workshop, Z.G.EST, Raver, Zargaryan, և այլն: Հանդիսատեսը կվայելի ավանգարդ և էլեգանտ հավաքածուներից մինչև սպորտային և բոհո, որոնցից յուրաքանչյուրը ինքնատիպ կերպով կընդգծի Հայաստանի մշակութային ժառանգությունը:

Դիզայներները կներկայացնեն սեզոնային բնույթ չունեցող և ունիսեքս հավաքածուներ՝ հագեցած նորանոր ոճային լուծումներով:  Ազատ մուտքով պանելային քննարկումները կներառեն այնպիսի թեմաներ, ինչպիսիք են՝  Նորաձևության ոճավորում, Նորաձևության լուսանկարչություն, Բրենդի ստեղծում և զարգացում, Մշակույթ և Կայունություն, ՏՏ և Նորաձևություն, Նորաձևության պորտֆոլիո, որոնց խոսնակներից են միջազգային նորաձևության փորձագետները, YFW հյուրերը և հայկական ոլորտի մասնագետները:

Fashion Scout Armenia տաղանդների բացահայտման մրցույթ
Fashion Scout-ը եզակի հարթակ է նորաձևության ոլորտի սկսնակ դիզայներների բացահայտման և առաջխաղացման համար: Այս տարի մրցույթն անցկացվեց պատմական մեծ նշանակություն ունեցող խորհրդային ժամանակաշրջանի բռնադատվածների հուշահամալիրում: «Ժողովրդավարություն և խոսքի ազատություն» թեմայի ներքո, միջոցառումը նպատակ ուներ երիտասարդ, նորարար և ստեղծարար մտքի ազատության նոր շունչ հաղորդել տարածքին:

Հատուկ ցուցահանդեսներ և նախագծեր
Կներկայացվեն CRELAB Kotayk և CRELAB Tavush կենտրոնների, Տերյան մշակութային կենտրոնի հայկական ազգային հագուստի, Արցախի ուսանողների կողմից ստեղծված հավաքածուները և ավելին: Միջոցառումը ամբողջությամբ կլուսաբանվի նորաձևության միջազգային մամուլի կողմից, ինչպիսիք են` Vogue Italy, WWD Japan, Elle Japan, L'Officiel Italy, Le Mile Magazine, The Impression USA, FAULT Magazine, BLINX Media Hub Dubai, AMICA Italy, White Milano, Elle Italy, etc. ներկա կգտնվեն նաև հայտնի միջազգային նորաձևության լուսանկարիչներ և ինֆլուենսերներ, ինչպիսիք են Ադամ Կաց Սինդինգը, Իվան Ռոդիկը (FaceHunter), Ռոբերտո Դե Ռոսան և ուրիշներ: Երևանի Նորաձևության Շաբաթը առաջին անգամ պաշտոնապես կայացել է 2023 թվականին, որի նպատակն է դառնալ ամենամյա միջոցառում` նպաստելով Հայաստանի նորաձևության ոլորտի տեսանելիությանը և բարձրացնելով Երևանի դերը միջազգային ստեղծագործ էկոհամակարգում:

Երևանի Նորաձևության Շաբաթվա գլխավոր հովանավորն է Երևանի քաղաքապետարանը, ինչպես նաև ֆինանսական աջակիցներն են` ՄԹ միջազգային զարգացման աջակցության շրջանակում Միացյալ Թագավորության կառավարությունը, Գերմանիայի կառավարությունը` Գերմանական միջազգային համագործակցության ընկերության (GIZ) կողմից իրականացվող ՄՀԶ ՄԿՈՒ ծրագիրի շրջանակում և Բրիտանական խորհուրդը:

BEST OF WEEK

RUZANĒ-ի նոր հավաքածուն՝ «Զվարթնոց տաճարում»

The GYM նոր մարզասրահի բացումը Մաշտոցի պողոտա 8 հասցեում

Շահիր քո ամառային նվերը SKECHERS ARMENIA-ից

Տիգրան Նալբանդյանի անունը հավերժացվեց «Կաիսա» շախմատի դպրոցում. մեծարում մի մարդու, ով սերունդներ կրթեց շախմատի միջոցով

2026թ.-իերևանյան բացօթյա լողավազանները, գները, հասցեները

EXCLUSIVE! Լարա Ֆաբիանը Ջիվան Գասպարյանի, Սերգեյ Սմբատյանի հետ համագործակցելու և Արմինե Օհանյանի զգեստը կրելու մասին

Ծաղկաձորի կենտրոնական հրապարակը՝ ամբողջությամբ նոր տեսքով․ Արկադի Դումիկյանի համերգը և «Պալլադա» համալիրի մեծ նախագիծը

LALUNZ հայկական բրենդը բացեց իր 4-րդ մասնաճյուղը՝ Աբովյան 21 հասցեում

ARCADA CONSTRUCTION. Գառնիի պատմամշակութային արգելոց թանգարանում ներկայացվեցին ընկերության նոր բնակելի և բիզնես նախագծերը

Mommy Kids-ը նշում է 15-ամյակը․ համաշխարհային նորաձևության հայտնի բրենդներ, անակնկալներ և մեծ զեղչեր

Sweet Travel-ը նշում է 16-ամյակը․ նոր հասցե, նոր ծրագրեր և շքեղ նվերներ հավատարիմ հաճախորդներին

AMANOO III PROJECT-ի PRIVATE PRE-SALE միջոցառումը

back-top