l

lifestyle

Արթուր Ալեքսանյանը PUMA-ի նորագույն կոնցեպտով Flagship խանութ-սրահի բացմանը

Գերմանական PUMA-ն ներկայացավ իր նորագույն կոնցեպտով Flagship խանութ-սրահով, որն օրերս բացվեց Հյուսիսային պողոտա 12 հասցեում: Օրվա անչափ հաճելի անակնկալը՝ Օլիմպիական խաղերի չեմպիոն Արթուր Ալեքսանյանի համագործակցության ազդարարումն էր PUMA բրենդի հետ, որն իր բնույթով բացառիկ է Հայաստանում, մասնավորապես՝ սպորտի ոլորտում։

FreeStyle Group ընկերությունը, լինելով PUMA ապրանքանիշի պաշտոնական ներկայացուցիչը Հայաստանում, բացել է PUMA-ի նորագույն կոնցեպտով Flagship խանութ-սրահը քաղաքի սրտում՝ Հյուսիսային պողոտա 12 հասցեում։ Ի դեպ, իր առաջին Puma խանութն ընկերությունը բացել էր երեք ամիս առաջ՝ Dalma Garden Mall-ի երկրորդ հարկում։

pumaarmenia.am

FB / IG

PUMA բրենդը առաջարկում է ժամանակակից ու որակյալ հագուստ և կոշիկ ինչպես տղամարդկանց, այնպես էլ կանանց և երեխաների համար՝ կենտրոնանալով բնական հումքի, ժամանակակից դիզայնի լուծումների և գերմանական նորարար տեխնոլոգիաների վրա։

Միջոցառման ընթացքում տեղի ունեցավ բացառիկ հոլովակի շնորհանդես, որն ազդարարեց օլիմպիական խաղերի չեմպիոն Արթուր Ալեքսանյանի համագործակցության սկիզբը PUMA բրենդի հետ։ Այս համագործակցությունն իր բնույթով բացառիկ է Հայաստանում, մասնավորապես՝ սպորտի ոլորտում։ PUMA-ն Հայաստանում այսօր կարևոր քայլ է կատարում սպորտը զարգացնելու, երիտասարդության մեջ այն տարածելու ուղղությամբ՝ ոլորտում գրավելով կարևոր դիրք։

«Առաջին անգամ է, որ նման սպորտային գիգանտ բրենդը հետաքրքրություն է ցուցաբերում հայկական սպորտի և մարզիկների նկատմամբ և մենք ուրախ ենք ամեն կերպ մաս և աջակից լինել այս սկիզբ առած գործընթացին»,- ասաց FreeStyle Group ընկերության PUMA բրենդի մարկետինգի թիմի ներկայացուցիչը:

Ֆրի Սթայլը խոստանում է, որ դեռ կլինեն շատ հետաքրքիր նորություններ այս համագործակցության շրջանակներում։

Միջոցառմանը ներկա էին հայկական սպորտի մի շարք ներկայացուցիչներ, ինֆլյուենսերներ, դերասաններ, բիզնեսմեններ, հաղորդավարներ և այլ հայտնի դեմքեր։ Վարում էր միջոցառումը Սերգեյ Սարգսյանը, հատուկ հյուր՝ Կարինա Առուստամյան և The Band: Հյուրերին սպասվում էր հյուրասիրություն, բրենդային կոկտեյլներ և անակնկալներ:

Գերմանական PUMA-ն աշխարհի առաջատար sportstyle բրենդներից է, որն այսօր մեծ թափ է հավաքում և զարգանում՝ աշխարհին ներկայացնելով տարբերվող ու որակյալ արտադրանք։ 1948 թվականից ի վեր PUMA-ն ուժ և վստահություն է ձեռք բերել՝ սպորտում ունեցած իր ներդրումով: Բրենդի առաքելությունն է առաջ մղել սպորտն ու սպորտային մշակույթը՝ ստեղծելով լավագույն արտադրանքը աշխարհի ամենաարագ մարզիկների համար:

BEST OF WEEK

RUZANĒ-ի նոր հավաքածուն՝ «Զվարթնոց տաճարում»

The GYM նոր մարզասրահի բացումը Մաշտոցի պողոտա 8 հասցեում

Շահիր քո ամառային նվերը SKECHERS ARMENIA-ից

Տիգրան Նալբանդյանի անունը հավերժացվեց «Կաիսա» շախմատի դպրոցում. մեծարում մի մարդու, ով սերունդներ կրթեց շախմատի միջոցով

2026թ.-իերևանյան բացօթյա լողավազանները, գները, հասցեները

EXCLUSIVE! Լարա Ֆաբիանը Ջիվան Գասպարյանի, Սերգեյ Սմբատյանի հետ համագործակցելու և Արմինե Օհանյանի զգեստը կրելու մասին

Ծաղկաձորի կենտրոնական հրապարակը՝ ամբողջությամբ նոր տեսքով․ Արկադի Դումիկյանի համերգը և «Պալլադա» համալիրի մեծ նախագիծը

LALUNZ հայկական բրենդը բացեց իր 4-րդ մասնաճյուղը՝ Աբովյան 21 հասցեում

ARCADA CONSTRUCTION. Գառնիի պատմամշակութային արգելոց թանգարանում ներկայացվեցին ընկերության նոր բնակելի և բիզնես նախագծերը

Mommy Kids-ը նշում է 15-ամյակը․ համաշխարհային նորաձևության հայտնի բրենդներ, անակնկալներ և մեծ զեղչեր

Sweet Travel-ը նշում է 16-ամյակը․ նոր հասցե, նոր ծրագրեր և շքեղ նվերներ հավատարիմ հաճախորդներին

AMANOO III PROJECT-ի PRIVATE PRE-SALE միջոցառումը

back-top