ftNFT YoCerebrum մրցանակաբաշխությունն աննախադեպ ճամփորդություն էր: NFT էնտուզիաստները հերթական անգամ ներկայացնում էին սեփական նվաճումները: Այս իրադարձությունը ոչ միայն ճանաչման, այլ նաև կենսունակ համայնքի խթանման մասին էր, որտեղ միաձուլվում են ստեղծարարությունն ու ինտելեկտը: Նախորդ երկու ftNFT Awards-ները տեղի էին ունեցել Դուբայում (կարող եք վերհիշել ԱՅՍՏԵՂ), սակայն Մալթայում տեղի ունեցած ftNFT YoCerebrum Awards-ն իր մասշտաբներով գերազանցեց նախորդ մրցանակաբաշխությունները:

15 անվանակարգերում մրցանակ ստացան արվեստագետներ, կոլեկցիոներներ, պարզապես թվային արվեստի երկրպագուներ: Միջոցառումն առաջարկում էր հարթակ բոլորին՝ մասնակցելու և ներդրում ունենալու համար: Հաղթողներն ընտրվել էին համայնքի՝ բլոկչեյնի վրա կատարած քվեարկության միջոցով, ինչպես նաև ոլորտի լավագույն փորձագետներից կազմված ժյուրիի անդամների համատեղ որոշմամբ։ Ներկայացված էին նաև հատուկ կատեգորիաներ՝ միտված ճանաչելու Web3 լուծումների ընդունումն ու յուրացումը: Մրցանակների հետ մեկտեղ յուրաքանչյուր հաղթող ստացավ նաև 2024 FTN: Խելացի պայմանագրերի կիրառման միջոցով ftNFT-ը սառեցնում է FTN-ը բլոկչեյնում հաջորդ 10 տարում, որպեսզի յուրաքանչյուր հաղթողն արժանանա իր շահած տարվան հավասար FTN-ի (2024, 2025 և այլն):

Մոտ 5 ժամ ընթացող շքեղ միջոցառմանը հրավիրված էին անվանի արտիստներ: Հատուկ հյուրերի թվում էին Ջեյսն Դեռուլոն, ARTBAT-ը, պարային խմբեր և երաժիշտներ Մալթայից: Հյուրերին սպասվում էր հատուկ ընթրիք, լուսային և ձայնային շքեղ հրավառություն, հատուկ վիզուալներ և կենդանի կատարումներ:

Ահա այս տարվա 15 հիմնական անվանակարգերում հաղթողները՝
.jpg)
Տարվա NFT նախագիծ
«You Could Suffer in Heaven»/«Դու կարող ես տառապել դրախտում»
.jpg)
Լավագույն արվեստի ցուցադրություն ֆիջիթալ սփեյսում
«Ջոկեր» հավաքածու

NFT հայտնություն
Անաստասիա NFTart
.jpg)
Լավագույն ֆիջիթալ NFT
«Tempus Impromptu»
.jpg)
Ամենանորարարական NFT հավաքածու
«Cacticrew»
.jpg)
Լավագույն Motion Art NFT
«Mind Your Scrolling»

Լավագույն AKNEYE արտիստ Բիենալե 2024-ի ընթացքում
Սաթենիկ Ղուլիջանյան

Լավագույն AKNEYE արտիստ
Ռաֆայել Մեգալ
Լավագույն սփեյս YoCerebrum-ում
«Dubai Sports Track»
.jpg)
Լավագույն նորաձևության NFT նախագիծ
«LAGANZA»
Լավագույն Dream Factory նախագիծ
Վարդան Տեպիկյանի արվեստի պատկերասրահ

Լավագույն Web 3.0 լրատվամիջոցների լուսաբանում
«HackerNoon»
Լավագույն FTN կազինո խաղ
«Barbara Bang – FTN Coins»
Լավագույն Ortak խաղի հավաքածու
«Evolution – FTN Crazy Game»
Լավագույն YoCerebrum կազինո սփեյս
CreedRoomz

Շնորհակալություն եմ հայտնում այս բացառիկ երեկոյի հրավերի և լուսաբանման հնարավորության համար: Լինելով նոր տեխնոլոգիաների և առաջադեմ միտումների ջատագով՝ ինձ համար նման միջազգային նախաձեռնության մաս կազմելը կարևոր իրադարձություն է:



































.jpg)
.jpg)



.jpg)




.jpg)





.jpg)


.jpg)




















































The GYM նոր մարզասրահի բացումը Մաշտոցի պողոտա 8 հասցեում
Շահիր քո ամառային նվերը SKECHERS ARMENIA-ից
Տիգրան Նալբանդյանի անունը հավերժացվեց «Կաիսա» շախմատի դպրոցում. մեծարում մի մարդու, ով սերունդներ կրթեց շախմատի միջոցով
2026թ.-իերևանյան բացօթյա լողավազանները, գները, հասցեները
EXCLUSIVE! Լարա Ֆաբիանը Ջիվան Գասպարյանի, Սերգեյ Սմբատյանի հետ համագործակցելու և Արմինե Օհանյանի զգեստը կրելու մասին
20 ՏԱՐԻ ԱՆՑ․ էքսկլյուզիվ հարցազրույց Ֆրանսիս Քուրքջյանի հետ
Թինա Բաբայանի «Թիթեռնիկ»-ը բացեց նոր կղզյակ Երևան Մոլում
Lumiere Optics-ի պրեմիում սրահի բացումը Հյուսիսային պող. 1 հասցեում
Բացվեց ZULA-ն․ նոր հայկական ռեստորան Արամի 11/1 հասցեում
Լիանա Սահակյանը նշեց իր GO TRAVEL-ի 17-ամյակը
Ո՞վ շահեց բնակարանը․ «88» և «Ծիրան» սուպերմարկետների մեծ խաղարկությունն ամփոփվեց Ծաղկաձորում
The Muse x Black Smoke կոկտեյլի փակ երեկոն Extra Virgin-ում